Հայաստանի ատոմային էլեկտրակայան

ՀՀ–ն մաքրում է «գերեզմանոցը». միջուկային թափոնները Վրաստանով տեղափոխելը վտանգավո՞ր է

363
(Թարմացված է 21:17 19.04.2019)
Հայաստանը հոռետեսորեն է վերաբերվում Վրաստանում բարձրացած խուճապին` երկրի տարածքով միջուկային թափոնները տեղափոխելու հնարավորության պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Միջուկային թափոնների տեղափոխումը բացարձակ անվտանգ գործընթաց է, որը կիրառվում է միջազգային պրակտիկայում։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայատոմ» ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանը։

Ավելի վաղ Հայաստանի էներգետիկայի նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Վարդան Մարտիրոսյանը հայտարարել էր, որ հայկական կողմը մտադիր է բանակցություններ վարել Վրաստանի հետ՝ դեպի Ռուսաստան միջուկային մշակված վառելիքի տարանցման շուրջ։

Այդ ընթացքում Վրաստանի բնապահպաններն արդեն ահազանգում են։ Այսպես, բնապահպան Նինո Չխոբաձեն Sputnik Վրաստանի հետ զրույցում հայտարարել է, որ Վրաստանի տարածքով միջուկային թափոնների տեղափոխումը, հաշվի առնելով ճանապարհների որակը և ռելիեֆը, անվտանգ չէ, նույնիսկ վտանգավոր է։

Հայաստանում այդ կարծիքի հետ համաձայն չեն։

«Տեղափոխումը բացարձակ անվտանգ է։ Դրա համար գոյություն ունեն հատուկ կոնտեյներներ, որոնք կարող են դիմանալ նույնիսկ արտակարգ իրավիճակներում, որոնք քիչ հավանական են», – ասաց Պետրոսյանը։

Նա նշեց, որ միջուկային թափոնները չի կարելի տեղափոխել ինքնաթիռով, ուստի դրանք տեղափոխում են երկաթուղով։ Եթե Վրաստանի իշխանություններն իրենց տարածքով տեղափոխելու համաձայնություն տան, ապա երթուղին կլինի հետևյալը. Երևանից երկաթուղով բեռը տեղափոխվելու է Փոթիի նավահանգիստ, այնուհետև` լաստանավով Նովոսիբիրսկ, որտեղից էլ երկաթուղով՝ Ուրալ։

Նրա խոսքով` դա նորմալ պրակտիկա է, որը կիրառվում է տարբեր երկրներում։

Բնապահպան Կարինե Դանիելյանը որոշ առումով հասկանում է վրացի գործընկերների մտավախությունը։

«Տեղափոխման դեպքում որոշակի վտանգ կա։ Նախկինում դրանք տեղափոխվել են Ադրբեջանի տարածքով, բայց 90–ականների սկզբից այդ ուղին մեզ համար փակ է։ Խորհրդային շրջանում հավաքվել են ցածր և միջին ռադիոակտիվությամբ թափոնները, իսկ մշակված միջուկային վառելիքը տեղափոխվել է Ռուսաստան», – ասաց Դանիելյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Նա նշեց, որ մշակված միջուկային վառելիքը հավաքվում է ենթակայանում` այսպես կոչված «գերեզմանոցում», ինչը նույնպես վտանգավոր է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ տարածաշրջանի համար, իսկ դա տարանցումից ավելի վտանգավոր է։

Հայաստանում տվյալ պահին անհնար է թափոնների չեզոքացումը, ուստի դրանք դուրս բերելն ավելի խելամիտ է։

Դանիելյանը նշեց, որ տեղափոխման ժամանակ գլխավոր վտանգը արտակարգ պատահարն է։ Սակայն դրա հավանականությունն այնքան քիչ է, որ «գերեզմանոցում» թափոնները պահելն ավելի ռիսկային է։

363
թեգերը:
Ռուսաստան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստանի Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ)
Ըստ թեմայի
Հիթային սերիալի սցենար. ինչո՞ւ են Վերին Լարսում «խուզում» հայ վարորդներին
Ատոմակայանի ռուսական վարկի վճարումները Հայաստանը ցանկանում է հետաձգել
Երևանը խնդրել է մեծացնել ԱԷԿ–ի արդիականացման վարկի մարման ժամկետը
ԱԷԿ–ում ջրի հետ կապված խնդիրներ չեն լինի. ատոմակայանում արտեզյան հորեր են փորում
Եկատերինա Տիկարաձե. Վրաստանի առողջապահության նախարար

Ամեն ինչ կախված է Հայաստանից. Վրաստանը կրկին օգնություն է առաջարկել Երևանին

173
(Թարմացված է 17:49 07.07.2020)
Վրացական կողմը ևս մեկ անգամ օգնություն է առաջարկել հարևան Հայաստանին և սպասում է հայկական կողմի արձագանքին:

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Վրաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին նոր տեսակի կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:

«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչի կարիք ունի հայկական կողմը: Վրաստանը պատրաստ է տրամադրել այն օգնությունը, որի անհրաժեշտությունը կա հարևան երկրում»,- նշել է Տիկարաձեն:

Ավելի վաղ, Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան նշել էր, որ հայկական կողմի դիմելու դեպքում Թբիլիսին պատրաստ է բժշկական խումբ ուղարկել Հայաստան ՝ COVID-19-ի բռնկման դեմ պայքարելու նպատակով:

Հայաստանում առաջիկայում կորոնավիրուսի ախտորոշման 4 նոր լաբորատորիա կգործի

Հարևան երկիրը Հայաստանին մի քանի անգամ օգնություն է առաջարկել ինչպես փորձագետների, այնպես էլ Արտաքին գործերի նախարարության մակարդակով:

Հուլիսի 7-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 29285-ի: Վրաստանում այդ ցուցանիշը 958 է:

173
թեգերը:
Երևան, կորոնավիրուս, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Եթե կորոնավիրուսով վարակվել ու լավացել ենք, երաշխիք չէ, որ այլևս չենք վարակվի. Թորոսյան
Կորոնավիրուսի պայմաններում աշխատող մանկապարտեզների աշխատակիցները հավելավճար կստանան
Լիտվայի առաջին տիկինը նվերներ է ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ երեխաներին
Կորոնավիրուսի հետևանքով մահվան 12 դեպք է գրանցվել. ամենաերիտասարդը 54–ամյա կին է
Էրդողանն ու կինը՝ Սուրբ Սոֆիայի տաճարում, արխիվային լուսանկար

Վերադարձ դեպի անցյալ. ինչո՞ւ է Էրդողանը աչք դրել Սուրբ Սոֆիայի տաճարի վրա

427
(Թարմացված է 00:25 07.07.2020)
Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետները թվարկել են այն գործոնները, որոնց ամբողջականությունը Սուրբ Սոֆիայի տաճարի «իսլամացումը» գրեթե անխուսափելի է դարձնում։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի –Sputnik, Աշոտ Սաֆարյան. Սուրբ Սոֆիայի տաճարը կրկին մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումը լուրջ մտահոգություն է առաջացրել քրիստոնեական աշխարհում։ Շատերն այդ որոշումը համարում են երկար տարիների «ստատուս–քվոյի», ինչպես նաև քրիստոնեության և իսլամի խաղաղ գոյակցության խախտում։

Տաճարը կառուցվել է VI դարում Բյուզանդիայի կայսր Հուստինիանոսի օրոք։ 1453 թվականին թուրքերի կողմից Բյուզանդական կայսրության մայրաքաղաքի գրավումից հետո Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվեց մզկիթի և մնաց այդ կարգավիճակում մինչև 1934 թվականը։ Այնուհետև Քեմալ Աթաթուրքի որոշմամբ՝ մզկիթը դարձավ թանգարան։ Տաճարը համարվում է համաշխարհային ճարտարապետության նշանավոր հուշարձաններից մեկը, և անկախ թանգարանի կարգավիճակից, շարունակում ընկալվել որպես քրիստոնեության մեծագույն սրբություններից մեկը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ իր օգնականներին հանձնարարել էր ուսումնասիրություններ անցկացնել` նպատակ ունենալով Սուրբ Սոֆիայի տաճարը պաշտոնապես մզկիթի վերածել։ Հուլիսի 2-ին Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը` Պետխորհուրդը, ուսումնասիրեց Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու և այն մզկիթ դարձնելու հարցը։ Պետխորհուրդը հայտարարեց, որ տաճարի կարգավիճակը փոխելու համար բավարար է միայն նախագահի հրամանը` այդպիսով համաձայնություն տալով տաճար–թանգարանը մզկիթի վերածելու որոշմանը։

Սպառնալիք է քրիստոնեական աշխարհի համար. Կիրիլ Առաջինը դեմ է Թուրքիայի ծրագրերին

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով` Էրդողանի որոշումը պետք է ընկալել որպես ներքաղաքական քայլ` ուղղված իսլամահպատակ տրամադրություն ունեցող հասարակության համախմբմանը։

«Վերջին հարցումները ցույց են տալիս, որ Էրդողանի և նրա կուսակցության վարկանիշը սրընթաց անկում է ապրում։ Որոշ տվյալներով՝ Թուրքիայի նախագահի անձնական վարկանիշն ընկել է մինչև 35%։ Էրդողանը նման ցուցանիշն իր համար վտանգավոր է համարում։ Սրանից ելնելով` փորձ է արվում իր կողմը գրավել իսլամիստական տրամադրություններ ունեցող քաղաքացիներին։ Կարծում եմ, որ սա Թուրքիայի նախագահի գործողությունների հիմնական դրդապատճառն է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սաֆրաստյանը։

Որոշ երկրներ արդեն իսկ կոչ են արել Թուրքիային հրաժարվել այդ քայլից։ Մասնավորապես, իրենց վրդովմունքն են հայտնել ԱՄՆ–ի և Ֆրանսիայի ԱԳՆ–ները։ Իսկ այսօր հայտարարություն է տարածել նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։ Ըստ նրա`Սուրբ Սոֆիային սպառնացող վտանգը ողջ քրիստոնեական քաղաքակրթությանը սպառնացող արհավիրք է, իսկ դա նշանակում է` այն սպառնում է նաև հոգևոր արժեքներին ու պատմությանը։ Ռուսական ուղղափառ եկեղեցու առաջնորդը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել խելամիտ լինել։ Կիրիլի կարծիքով` Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները դինամիկ զարգանում են, սակայն պետք է հաշվի առնել՝ այն ինչ կարող է տեղի ունենալ Սուրբ Սոֆիայի հետ, խորապես կվշտացնի ռուս ժողովրդին։

Սաֆրաստյանի խոսքով` անկախ համաշխարհային հանրության դիմակայությունից, Թուրքիայի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, կգնան մինչև վերջ։ Էրդողանը բազմիցս ապացուցել է, որ կարող է ջրից չոր դուրս գալ, երբ խոսքը վերաբերում է այս կամ այն սկանդալային որոշմանը։

Պոլսի հայոց պատրիարքը գումար է նվիրաբերել Էրդողանի նախաձեռնած դրամահավաքին

Փորձագետի դիտարկմամբ՝ Թուրքիայի ներսում ևս որևէ դիմակայում ակնկալել չարժե։ Ուղղափառ եկեղեցու հետևորդները չափազանց փոքրաթիվ են, Պոլսո հայոց պատրիարքը մի շարք պատճառներով ևս այդ ծրագրերին չի խոչընդոտի։ Թուրքիայի հայ հոգևորականությունն ավելի վաղ փոխզիջումային տարբերակ էր առաջարկել․Պոլսո պատրիարք, Սահակ եպիսկոպոս Մաշալյանն առաջարկել էր, որ Սուրբ Սոֆիայի տաճարը աղոթատեղի դառնա ինչպես քրիստոնյաների, այնպես էլ մուսուլմանների համար։

«Նաև երկրորդ հանգամանք կա։ Մոտենում է Թուրքիայի հանրապետության կազմավորման 100-ամյակը։ Սա չափազանց կարևոր օր է Էրդողանի համար, որը մտադիր է թուրքական նոր պետություն հռչակել։ Ներկայիս նախագահը ինչ-որ տեղ ուզում է հակադրվել Քեմալ Աթաթուրքին։ Իսկ տաճարը մզկիթի կարգավիճակի վերադարձնելը լիովին տեղավորվում է այս տրամաբանության շրջանակում, հաշվի առնելով, որ հենց Աթաթուրքն էր նախկինում տաճարը մզկիթից թանգարանի վերածել», – նշեց թուրքագետը։

Հոդվածը գրելու ընթացքում հայտնի դարձավ նաև Ռուսաստանի ղեկավարության արձագանքը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց՝ Կրեմլում հույս ունեն, որ Թուրքիայի իշխանությունը Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի հարցը որոշելիս հաշվի կառնի այդ սրբավայրի կարևորությունը։

Արևելագետ Վիկտոր Նադեին–Ռաևսկին կարծում է, որ անկախ Մոսկվայի բողոքի, լուրջ առճակատման մասին խոսել գրեթե չարժե։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կոնֆլիկտային սյուժեներն առանց այդ էլ բավարար են, և հերթական ճակատ բացելը ոչ ոքի այսօր ձեռնտու չէ։ Միևնույն ժամանակ չի կարելի չնկատել նաև Թուրքիայի իշխանությունների` Ռուսաստանին «վնաս հասցնելու» ձգտումը` խաղարկելով պատմամշակութային և կրոնական խաղաքարտը։

Ինչո՞ւ է Էրդողանն «անհանգիստ շարժումներ անում». մեծ քաղաքականությունն ու էժանագին շոուները

«Չեմ բացառում, որ Էրդողանն ուզում է այդպիսով ցույց տալ իր դժգոհությունը Սիրիայում և Լիբիայում Ռուսաստանի կողմից տարվող քաղաքականության նկատմամբ, որտեղ թուրքական էքսպանսիան բախվեց Մոսկվայի կոշտ արձագանքին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց Նադեին–Ռաևսկին։

Փորձագետի գնահատմամբ՝ Թուրքիայի իշխանությունը գործն ավարտին կհասցնի, քանի որ տաճարը մզկիթի վերածելու շուրջ լայնամասշտաբ արշավը ձեռնարկել է վաղուց։ Նադեին–Ռաևսկին, իր հայ գործընկերոջ նման, պակաս կարևոր չի համարում նաև ներքաղաքական գործոնը։ Այդ ամենը միասին անդառնալի է դարձնում տաճարի իսլամացման գործընթացը:

427
թեգերը:
Ռուբեն Սաֆրաստյան, Սահակ եպիսկոպոս Մաշալյան, Ռեջեփ Թայիփ Էրդողան, իսլամ, Թուրքիա, Սուրբ Սոֆիայի տաճար, տաճար, քրիստոնեություն, հայ, Հայաստան
Ըստ թեմայի
Այդ «սրից փրկվածները» դեռ կան․ Էրդողանը գռեհիկ է արտահայտվել հույների և հայերի հասցեին
Էրդողանն ընդդեմ Հայոց ցեղասպանության, կամ ինչից է այդքան վախենում Անկարան
«Էրդողանն իր վարկանիշի անկումը կոծկում է արտաքին թշնամի գտնելով». Պետրոսյան
Ասադի «հրաժարականի» լուրերի ֆոնին․ Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում
«Արմատա» Տ-14

«Արմատան» կարտահանվի․ ով առաջինը կստանա Տ-14 նորագույն ռուսական հզոր տանկը

53
(Թարմացված է 23:52 07.07.2020)
Ռուսաստանը շարունակում է զենքի միջազգային շուկայում «նեղել» մրցակիցներին և աշխարհում նմանը չունեցող նմուշ է առաջարկում՝ 2-րդ սերնդի «Արմատա» Տ-14 տանկը։ Դա վկայում է ռուսական պաշտպանաարդյունաբերական համալիրի հաջող զարգացման մասին։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը հուլիսի 6-ին ասել է, որ Մոսկվան մտադիր է արտահանել «Արմատա» Տ-14 նորագույն տանկերը։ Ռուսաստանը բացառապես վստահելի ու արդյունավետ զենք է վաճառում, որը պահանջարկ է ունենալու և առաջ է անցնելու մրցակիցների արտադրությունից։  

Танки Т-14 Армата
© Sputnik / Евгений Одиноков
«Արմատա» Տ-14

Հետաքրքրական է, որ սա հետպատերազմյան երրորդ սերնդի ստեղծած միակ տանկն է աշխարհում։ Նույնիսկ ՌԴ պաշտպանության նախարարությունն այս եզակի զրահատեխնիկայի դեռևս 132 միավոր ստանալու պայմանավորվածություն ունի։ Ակնկալվում է, որ դրանք կմատակարարվեն մինչև 2021 թվականի ավարտը։ Արտասահմանյան վաճառքը կսկսվի այն բանից հետո, երբ կկատարվի ՌԴ պաշտպանության նախարարության պատվերն ու կհաստատվի մեքենայի արտահանման տեսքը (մասնագետները որոշում են՝ ինչը կարող է արտասահման գնալ, իսկ որ տեսակներն են օգտագործելու բացառապես ռուսաստանյան զորքերը)։

Բարձր տեխնոլոգիական տանկը էժան չէ՝ մինչև 7 միլիոն դոլար մեկ միավորի դիմաց, ընդ որում՝ «Արմատայի» հանդեպ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել Եգիպտոսը, Հնդկաստանը, Չինաստանը։ Ի դեպ, հայտնի արտասահմանյան տանկերը ՝ Ամերիկյան «Աբրամսը», ֆրանսիական «Լեկլերկը», գերմանական «Լեոպարդը», Իսրայելական «Մերկավան», վաճառվում են 6 – 12 միլիոն դոլար գնային դիապազոնում։

Հավանական պատվիրատուները

Ավելի վաղ Եգիպտոսը որոշել էր 400 – 500 հատ նորագույն ռուսական Տ-90ՄՍ տանկ պատվիրել ու հավանաբար հետագայում Տ-14 կպատվիրի։ Հնդկաստանը պատրաստվում է մինչև 1770 ժամանակակից տանկ ձեռքբերել ու դիտարկում է նաև «Արմատան»․ նախնական գործարքի գումարը 442 մլրդ ռուբլի է գնահատվում։ Հաստատ անտարբեր չի մնա նաև Չինաստանը։

Ռուսական նորագույն տանկի արտահանման ծավալները դեռ որոշված չեն։ Անկասկած Տ-14-ը կծառայի նաև ԱՊՀ երկրների ամրապնդմանը։ Ավելի վաղ ակտիվորեն ռուսական արտադրության զրահատեխնիկա էին գնում Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազաստանը, Ուզբեկստանը։

Ռուսաստանը խաղաղ քայլերով գրավել է զենքի համաշխարհային շուկայի մոտ մեկ երրորդը։ «Ռոսոբորոնէքսպորտը» 55 միլիարդ դոլարի պատվեր ունի (ԱՄՆ-ից հերո աշխարհում երկրորդ տեղն է)։ Ռուսական զենքի արտահանման մոտ 15%-ը ցամաքային տեխնիկա է։ ՌԴ-ն կարողացել է նոր տանկերի շուկայում չճանաչված առաջատար դառնալ։ Պատահական չէ, որ Արւմուտքում Տ-90 տանկն անվանել են «ռուսական պաշտպանական մահաբեր հիթ»։ Առաջիկա տարիներին «Ուրալվագոնզավոդը» մոտ 2500 Տ-90ՄՍ տանկ կուղարկի պատվիրատուներին։ Նորագույն Տ-14-ը խոստանում է արտահանման հաղթարշավի արժանի շարունակողը դառնալ։

Տեխնոլոգիական գերազանցությունը

Տ-14-ը նախատեսված է հակառակորդի հետ անմիջական շփմամբ մարտի, մոտոհրաձգային ստորաբաժանումների հարձակմանն աջակցելու, հակառակորդի ամրաշինական կառույցների, թաքստոցներում ու բաց տարածքում կենդանի ուժի վերացման համար։ «Արմատա» տանկը հաջողությամբ փորձարկվել է Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում մարտական պայմաններում։

Միայն Ռուսաստանը նման զենք ունի, բայց առանց լուրջ պատճառի երբեք չի գործարկի

 «Արմատան» աշխարհում  նորագույն կառուցվածք ունեցող առաջին տանկն է, որ ստացել է ամբողջ էլեկտրամագնիսական սպեկտրում նկատելիության նվազեցման «սթելս-տեխնոլոգիաները»։ Մեքենան ունի հատուկ համակարգ, որի շնորհիվ մարտի դաշտում Տ -14-ի յուրաքանչյուր անձնակազմ գործում է ոչ թե առանձին, այլ մարտավարական օղակի կառավարման միասնական համակարգում։

Առաջատար երկրների մասնագետները երկու տասնամյակ է մտածում են կառուցվածքով Տ-14-ին նման տանկ ստեղծելու գաղափարի շուրջ։ Առաջխաղացում կա, սակայն միայն Ռուսաստանը կարող է սերիական արտադրություն սկսել։

Танки Т-14 Армата
© Sputnik / Михаил Воскресенский
«Արմատա» Տ-14

«Արմատան» աշխարհում ուղիղ մրցակիցներ կամ անալոգներ չունի։ Նախորդ տարի Տ-14-ն ամենազարգացած երկների 12 մեքենաների շարքում լավագույնն է ճանաչվել։ Ռուսաստանը միայնակ է ստեղծել այն։ Առանց չափազանցության սա կարելի է համարել տանկաշինության ոլորտի տեխնոլոգիական հեղափոխություն, այն իրավամբ կարող է զգալի տնտեսական ու ռազմաքաղաքական դիվիդենտներ բերել։

53
թեգերը:
ԱՄՆ, արտադրություն, Զենք, արտահանում, Ռուսաստան, տանկ
Ըստ թեմայի
Տեղում դոփելով․ ամերիկյան Patriot ՀՕՊ համալիրների հերթական ձախողումը
Մարտական համակարգերի «մարդասպանը». ՌԴ-ում 10 կմ հեռահարության թնդանոթներ են ստեղծել
«Մոնթե» ջերմատեսիլներ և ՀՀ–ում արտադրվող «Կալաշնիկով». Փաշինյանն այցելեց գործարան