Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահը շնորհավորել է Բաշար Ալ-Ասադին

58
Արմեն Սարգսյանը բարեկամ Սիրիային մաղթել է ճգնաժամի հաղթահարում, հարատև կայունություն և առաջընթաց։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Հայաստանի հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ այդ երկրի Ազգային տոնի առթիվ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

«Լիահույս եմ, որ Սիրիան վերջնականապես կհաղթահարի առկա ճգնաժամը, և սիրիացի ժողովուրդը կվայելի հարատև կայունություն և առաջընթաց»,- ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ դարերի ընթացքում ձևավորված հայ-սիրիական ամուր բարեկամական կապերը կշարունակեն զարգանալ և խորանալ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:

58
թեգերը:
Արմեն Սարգսյան, Սիրիա, Հայաստան
Ըստ թեմայի
Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին Փարիզում ներկա է եղել ՀՀ նախագահը
Ինչպե՞ս է հանգստյան կիրակին անցկացնում ՀՀ նախագահը. լուսանկար
Նախագահը նոր նշանակում է արել ՀՀ Զինված ուժերում