Սալոմե Զուրաբիշվիլին Հայաստանում. արխիվային լուսանկար

Վրաստանի անձնագիր ստանալն ավելի հեշտ կդառնա. ինչի մասին է խոսել Զուրաբիշվիլին Ջավախքում

230
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այցելությունը հայաբնակ Սամցխե–Ջավախեթիի շրջան կարևոր իրադարձություն է։ Հաջողվեց բարձրաձայնել տեղի հայերի համար գլխավոր խնդիրը։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրացերենի չիմացությունն այսուհետ Վրաստանի քաղաքացիություն ստանալիս խոչընդոտ չի հանդիսանա։ Վրացական անձնագիր ստանալու ընթացակարգը պարզեցնելու մասին նախաձեռնությամբ է հանդես եկել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը։

Այս հարցը Մկոյանը բարձրացրել է ապրիլի 13-14-ը հայաբնակ Սամցխե–Ջավախեթիի շրջան Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու այցի ժամանակ։ Նախագահը այցելել է շրջան` մասնակցելու «Մայրենի լեզվին» նվիրված տոնակատարությանը։

«40-ն անց մարդկանց դժվար է պետական լեզու սովորել։ Նրանք, ովքեր անցյալում Վրաստանի քաղաքացի են եղել և ցանկանում են վերականգնել քաղաքացիությունը, չեն կարող անձնագիր չստանան լեզվի չիմացության պատճառով», – ասաց Մկոյանը։

Պետական լեզվի իմացությունը գլխավոր պայման է Վրաստանի քաղաքացիության վերականգնման համար։ Այս հարցով դիմած անձինք, Վրաստանում բնակվելու և նախկինում քաղաքացիություն ունենալու փաստը հաստատող փաստաթղթերից բացի, քննություն են հանձնում երկրի պատմության և լեզվի իմացության վերաբերյալ։

Սակայն Սամցխե–Ջավախեթիի շրջանում բնակվող մի շարք էթնիկ փոքրամասնություններ, այդ թվում հայերը, պետական լեզվին չեն տիրապետում։

Մկոյանը նշեց, որ այդ հարցը բազմիցս բարձրաձայնել է նաև Վրաստանի խորհրդարանում։ Աշնանը նա իր թիմի հետ մտադիր է փոփոխություններ մտցնել «Քաղաքացիության մասին» օրենքում, մասնավորապես, փոխել վրացերենի պարտադիր իմացության մասին դրույթը։

Նախատեսվում է, որ 40-ն անց անձանց համար Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելիս պարտադիր չլինի պետական լեզվի իմացությունը։

Ջավախեթիում Զուրաբիշվիլին նաև բարձրաձայնեց վրացերենի իմացության հարցը։ Նա կոչ արեց տեղի բնակչությանը սովորել վրացերեն գոնե այնքան, որը թույլ կտա քաղաքացիություն ստանալու համար քննություն հանձնել։

Մկոյանի խոսքով` «նախագահն ամեն ինչ ճիշտ է ասել»։ Ինքն էլ մեծացել և սովորել է Եվրոպայում։ Այդ երկրներում, օրինակ, Գերմանիայում կամ Ֆրանսիայում, քաղաքացիություն ստանալու համար պետք է տիրապետել պետական լեզվին։

«Զուրաբիշվիլին նաև նշել է, որպեսզի բնակչությունը պետական լեզվի տիրապետի անհրաժեշտ է ուժեղացնել վրացերենի ուսուցման ծրագրերը մանկապարտեզներում և դպրոցներում», – ասաց Մկոյանը։

Այդ նպատակով Ախալքալաքում մոտ ժամանակներս նախատեսված է վրացալեզու մանկապարտեզ բացել։ Այցի շրջանակում բարձրացվել են նաև դպրոցների և ճանապարհների վերանորոգմանը վերաբերող հարցեր։

Մկոյանը նշեց նաև, որ մայիսին Դիլիջանում նախատեսված հայ–վրացական բիզնես–ֆորումի ժամանակ, հավանաբար, տեղի կունենա նաև բարեկամության միջխորհրդարանական խմբի առաջին նիստը։ Ավելի ուշ նախատեսված է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի այցը Երևան։

Հիշեցնենք, որ վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորությամբ Վրաստանի պատվիրակության առաջին պաշտոնական այցը Երևան տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 10-ին։ Ավելի վաղ, 2018 թվականի մայիսի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր առաջին պաշտոնական այցով Թբիլիսի այցելել։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորությամբ վրացական պատվիրակության առաջին պաշտոնական այցն էլ Հայաստան տեղի ունեցավ 2019 թվականի մարտի 13-14-ը։

 

230
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
թեմա:
Հայաստան–Վրաստան համագործակցություն (77)
Ծով

Որ ճանապարհով կգնա Վրաստանը, կամ ամենամոտիկ ծո՞վն էլ անհասանելի կդառնա հայերի համար

312
(Թարմացված է 22:02 04.06.2020)
Եթե Վրաստանը չբացի սահմանները ՀՀ քաղաքացիների համար, ռիսկի տակ կդնի իր զբոսաշրջային ոլորտը։ Սակայն Հայաստանի այդ ոլորտի մասնագետները հասկանում են հարևանների դիրքորոշումն ու մտադիր են օգնել այդ նուրբ հարցում։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Վրաստան մուտք գործելու ՀՀ քաղաքացիների վրա տարածվող սահմանափակման հնարավոր երկարացումը բացասաբար կանդրադառնա այդ երկրի զբոսաշրջության ու որպես հետևանք՝ տնտեսության վրա։ Ավելին՝ կտուժեն օտարազգիների համար նախատեսված տարածաշրջանային փաթեթները, որոնց վրա տարիներ շարունակ միասին աշխատել ու գովազդել են Հայաստանի ու Վրաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները։ Սրանում վստահ է Հայկական զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Բանն այն է, որ օրերս Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն հայտնել էր, որ Վրաստանը չի կարող բացել իր դռներն այն զբոսաշրջիկների համար, որոնք գալիս են վարակվածության բարձր ցուցանիշներով երկրներից։ Հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի աճող թվերը՝ Հայաստանն այս երկրներին շարքին է դասվում։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անուղղակիորեն պատասխանել էր այդ հայտարարությանը։ Նա ասել էր, որ հարցը, թե որ երկրները կբացեն սահամանները  ՀՀ քաղաքացիների համար ու որոնք` ոչ, կախված է մեր երկրում տիրող համաճարակային իրավիճակից, որը հատկապես վերջին շաբաթվա ընթացքում շատ մտահոգիչ է։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Ապրեսյանը նույնպես նշեց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ տեմպով է վարակը շարունակելու տարածվել Հայաստանում։ Նրա խոսքով՝ Գամկրելիձեի հայտարարությունը պաշտոնական չէ։ Պետք է սպասել Թբիլիսիի պաշտոնական դիրքորոշմանն այս հարցի շուրջ։

«Հայաստանը Վրաստանի երեք հիմնական շուկաներից է`զբոսաշրջային ոլորտում, հատկապես՝ ամռանը։ Գաղտնիք չէ, որ Սև ծովի ափին հանգստացողների մեծ մասը հենց հայեր են», - ասաց Ապրեսյանը։

Նա հիշեցրեց, որ 2019 թվականին Վրաստան այցելությունների  թվով Հայաստանը երրորդ տեղն (1 365 048 քաղաքացի) է զբաղեցրել Ադրբեջանից (1 526 619) ու Ռուսաստանից (1 471 558) հետո։

Կորոնավիրուսն ուսումնասիրել է պետք. Մյասնիկովը` վրացական կարանտինի և Փաշինյանի մասին

Թվերն ինքնին ամեն ինչ ասում են․առանց հայաստանցի զբոսաշրջիկների Վրաստանը չի կարող ոտքի հանել զբոսաշրջության ոլորտը, որի վրա հիմնված է երկրի տնտեսությունը, ու մեծ կորուստներ կունենա։

Փորձագետի խոսքով՝ մի կողմից վրացական իշխանության դիրքորոշումը հասկանալի է․նրանք չեն ուզում շվեդական մոդելով առաջնորդվել ու այսքան միջոցներից ու սահմանափակումներից հետո ռիսկի դիմել։ Մյուս կողմից՝ Ապրեսյանն այս ամենն անհասկանալի է համարում։

«Չկա ոչ մի երկիր, որին կորոնավիրուսի համավարակը չի հասել։ Կարևոր չէ, որ մի երկրում հիվանդները շատ են, մյուսում՝ քիչ։ Եթե բացում են, բոլորի համար պետք է բացեն։ Հատկապես, եթե պատրաստվում են երկիր մուտք գործելուց 72 ժամ առաջ ՊՇՌ-թեստավորման արդյունքի ներկայացման պահանջ մտցնել», - ասաց նա։

Փորձագետը կարծում է՝ ժամանակն է, որ Հայաստանն էլ կողմնորոշվի այդ հարցում։ Նա խորհուրդ է տալիս նախապես գնահատել ռիսկերն ու միջին տարբերակը գտնել, որը վերջնականապես չի սպանի առանց այդ էլ մահամերձ վիճակում գտնվող հայաստանյան զբոսաշրջությունը։

Վրաստանի զբոսաշրջության ոլորտի մասնագետները Sputnik Արմենիայի հետ զրույցում նույնպես նշել են, որ Վրաստանը դեռ մտածում է՝ ինչ սկզբունքով է թույլ տալու զբոսաշրջիկներին մուտք գործել երկիր։ Ավելին՝ նրանք նշել են, որ այդ թեմայով դեռ պաշտոնական որոշում չի կայացվել ու վաղ է եզրակացություններ անել։

Արդյո՞ք Հայաստանն այն երկրների շարքում է, որոնց հետ Վրաստանը բանակցում է զբոսաշրջիկների համար այսպես կոչված «անվտանգ միջանցքի» վերաբերյալ։ Sputnik Արմենիայի թղթակցին այս հարցով դիմել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարություն, նաև ԱԳՆ։

Հրապարակման պահին մենք պատասխան չէինք ստացել Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունից։ Իսկ արտգործնախարարությունը սահմանափակվել է կարճ հաղորդագրությամբ։

 «Վրաստանում դեռ ուժի մեջ են կարգավորումները, որոնք մտցվել են կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար։ Դրանք չեն նախատեսում օտարազգիների մուտքը երկիր։ Եթե որևէ բան փոխվի, համապատասխան հայտարարություն կարվի»։

Ինչ վերաբերում է Հայաստանում գտնվող Վրաստանի քաղաքացիներին, ԱԳՆ-ից ասացին, որ նրանք կարող են ցամաքային ճանապարհով հայրենիք վերադառնալ, սակայն պետք է հետո երկու շաբաթ պարտադիր կարանտինի մեջ մնան։

Փաշինյանն ասաց` երբ կորոնվիրուսի հարցով կդիմեն Վրաստանին

ՀՀ ԱԳՆ-ում նույնպես հիշեցրեցին, որ Վրաստանում դեռ ուժի մեջ է արտասահմանցիների մուտք գործելու արգելքը։

«Հիշեցնեմ՝ Հայաստանում մինչ հունիսի 13-ն արտակարգ դրության ռեժիմ է գործում։ Հետևաբար, Հայաստան մուտք գործելու ու երկիրը լքելու սահմանափակումը պահպանվում է մինչ արտակարգ դրության ռեժիմի ավարտը», - մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անահիտ Նաղդալյանը։

Հետևաբար, քաղաքացիների տեղաշարժման սահմանափակումները հենց դրանով են պայմանավորված։

Հունիսի 4–ի դրությամբ՝ Հայաստանում SARS-CoV-2 կորոնավիրուսային վարակի նոր տեսակի 11 221 դեպք է բացահայտվել։ Վրաստանում՝ 801։

312
թեգերը:
կարանտին, կորոնավիրուս, զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, Սև ծով, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Առանց զբոսաշրջիկների և սփյուռքահայերի հեշտ չի լինի. Երևանի սրճարանները բացվել են
Զբոսաշրջային կազմակերպությունները կառավարությունից վարկային արձակուրդ են ակնկալում
Քարուքանդ ճանապարհները խանգարում են. Արփի լիճն ավելի գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար
Հայ բժիշկը Սիրիայում

Սիրիայում հայ մասնագետները մայիսին ականազերծել են 17471 քմ տարածք, բուժել 549 տեղաբնակի

16
(Թարմացված է 14:11 02.06.2020)
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետները Հալեպի ազգային պատսպարանի «Հայ ծերանոցին» և Հայ համայնքի մանկատանն են փոխանցել «Մի բուռ ժպիտ» խորագիրը կրող ակցիայի ընթացքում հավաքված նվերները:

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. Հայաստանի հումանիտար առաքելություն իրականացնող 4-րդ խմբի սակրավորները Սիրիայում մայիսին ականազերծել են 17471 քառակուսի մետր ականապատ տարածք, որի ընթացքում հայտնաբերվել են գազի բալոնի կիրառմամբ ինքնաշեն արկեր, 18 հատ ՊՄՆ-2 տեսակի հակահետևակային ականներ:

Տեղեկությունը հայտնում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը։

Այսպիսով, առաքելության առաջին իսկ օրվանից ականազերծվել է ընդհանուր 170.209 քառակուսի մետր, որից սիրիական իշխանություններին հավաստագրերով հանձնվել է 142.000 քառակուսի մետր:

4-րդ խմբի բժիշկները մայիսին համաճարակային սահմանափակումների պայմաններում բուժօգնություն են ցուցաբերել թվով 549 տեղաբնակների: Այսպիսով, Հայաստանի մարդասիրական խումբը 2019 թվականի փետրվարից մինչև օրս բուժօգնություն է ցուցաբերել ընդհանուր 12 584 հիվանդների:

Միևնույն ժամանակ, հունիսի 1-ին Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետները Հալեպի ազգային պատսպարանի «Հայ ծերանոցին» և Հայ համայնքի մանկատանն են փոխանցել «Մի բուռ ժպիտ» խորագիրը կրող ակցիայի ընթացքում հավաքված նվերները:

Ասադի «հրաժարականի» լուրերի ֆոնին․ Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում

16
թեգերը:
Սակրավոր, բժիշկ, հայ, Սիրիա
Ըստ թեմայի
Հալեպում ՀՀ մարդասիրական առաքելության խմբի ներկայացուցիչները տոնել են հաղթանակի 75-ամյակը
Երջանկության բաղադրատոմսը․ Հալեպի պաղպաղակի գործարանատիրոջ պատմությունը
Կյանքեր փրկելով. հայ սակրավոները Հալեպին են հանձնել 142.000 քմ ականազերծված տարածք
Արարատ Միրզոյան

Ինչո՞ւ կորոնավիրուսի տարածումը չկանխվեց. ՀՀ առողջապահության նախկին նախարարի կարծիքը

0
(Թարմացված է 18:00 05.06.2020)
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը Sputnik Արմենիայի եթերում հանգամանորեն անդրադարձել է նախարարության ներկայիս գործունեությանն ու կոնկրետ քայլերին, որոնք ուղղված են կորոնավիրուսի համավարակի տարածման դեմ և կրում են կանխարգելիչ բնույթ։
Մկրտչյան. «Համավարակի դեմ պատնեշներ ստեղծելն արդյունավետության առումով կարճատև միջոցառում է»

Արարատ Մկրտչյանի դիտարկմամբ` նախարարության գործողությունները յուրահատուկ չեն և չեն տարբերվել այլ երկրներում իրականացվող գործողություններից, և դրանք հիմնականում եղել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից վարակի հետ կապված տեղեկատվության վրա հիմնված քայլեր, այսինքն` սկզբում, ապրիլից սկսած բոլոր երկրներն ավելի մեղմ վերաբերմունք ցուցաբերեցին գնահատականներին, թե որքանով է համաճարակն իր մեջ վտանգներ պարունակում։

«Շատ գիտնականներ, գիտական կենտրոններ ու միջազգային կազմակերպություններ ամենայն մանրամասնությամբ տեղեկացված չէին, ինչը ԱՀԿ–ի հիմնական պրոբլեմն է, բայց կա նաև նոր համավարակի ճանաչողության հետ կապված լուրջ խնդիր։ Այդուհանդերձ ձեռնարկվող միջոցառումների հետ կապված քննադատությունների առնչությամբ կցանկանայի ժամանակը մի փոքր հետ պտտել ու նշել, որ մարդկության պատմության մեջ համաճարակներ շատ են եղել։ Նոր հարուցիչների դեպքում տարածման տեմպերը բավականին մեծ են լինում, և պետությունների կառավարությունների գործողությունները գնահատելիս տեսնում ենք, որ օդակաթիլային ճանապարհով տարածվող վարակների ժամանակ կառավարությունների գործողությունները շատ սահմանափակ են, որովհետև պատնեշներ ստեղծելը, մարդկանց ու ճանապարհներ փակելը արդյունավետության առումով կարճատև միջոցառումներն են»,– նշում է առողջապահության նախկին նախարարը։

«Հիվանդությունը կա, վիրուսը կա». ինչ է հորդորում կորոնավիրուսով վարակված տղամարդը

Մկրտչյանի կարծիքով` երկու խնդիր ունենք լուծելու. համավարակը կանխարգելել և մարդկանց բուժել։ Ըստ նրա` կանխարգելման գործիքները, որոնք պետության, նախարարության մակարդակով կիրառվում են, շատ սահմանափակ են հարուցիչի տարածումը արգելափակելու տեսանկյունից։ Իսկ գործընթացը բուժօգնության կազմակերպման տեսանկյունից, ըստ նրա, մասնագիտական բարձր մակարդակի վրա է` ի պատիվ բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի։

«Կանխարգելման խնդիրներն ավելի շատ վերաբերում են հանրությանը, մարդիկ ամենուր և անընդհատ պետք է կատարեն երեք պարզագույն քայլ` կրեն դիմակ, ախտահանեն ձեռքերն ու միմյանց միջև պահպանեն սոցիալական հեռավորություն։ Այդ առումով տարբեր ժամանակներում նկատվեց թուլացում, այնինչ անհրաժեշտ էր, օրինակ, հանրային սննդի փակ և բաց տարածքների վերաբացումն անել աստիճանաբար, նախ պետք է ստուգեին, հետո տային վերագործարկման թույլտվություն»,– նշում է առողջապահության նախկին նախարարը։

Մկրտչյանի գնահատմամբ` ավելի ճիշտ կլիներ, որ առաջին իսկ դեպքերի արձանագրման ժամանակ անհրաժեշտ քայլեր կատարվեին ամբողջ ծավալով պոլիկլինիկաների ընդգրկման ուղղությամբ, մինչդեռ դա արվեց ավելի ուշ։ Նրա կարծիքով` ՀՀ ողջ տարածքում կան հիվանդանոցներ, որոնք կիսադատարկ են, հետևաբար պետք չէ կենտրոնանալ Երևանի վրա, ուղղակի տարափոխիկ հիվանդությունների համաճարակի պայմաններում պետք է կոնցեպտը փոխել ու ցուցաբերել ավելի ժամանակակից մոտեցում, այսինքն` հնարավոր է հիվանդանոցներում ստեղծել առանձին մուտքեր և շատ արագ ձևավորել վերակենդանացման բաժանմունքներ, որոնք կարող են բուժօգնությունն իրականացնել բարձր մակարդակի վրա նաև Երևանի մերձակայքում գտնվող բուժհաստատություններում։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 596–ով և դարձել 11817։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 մարդ, կատարվել է 65161 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3513–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան 183 դեպք։

Կորոնավիրուսը դեռ կարող է «անակնկալներ» մատուցել․ Մյասնիկով

0
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսից մահացածների տվյալների հրապարակման դեպքով քրեական գործ է հարուցվել
Թքած կորոնավիրուսի վրա. ոչ ոք չի ուզում դադարեցնել զինված հակամարտությունները
Համաճարակն ու Հայաստանը․ կորոնավիրուսը արագացնո՞ւմ է քաղաքական գործընթացները
Կորոնավիրուսի տարածման դինամիկան Հայաստանում