00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայի կուսակցությունների արտաքին քաղաքականությունը գրեթե նույնն է. Խուդավերդյան

© Sputnik / Алтан Гочер / Անցնել մեդիապահոցПрезидентские и парламентские выборы в Турции
Президентские и парламентские выборы в Турции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունները չփոխեցին երկրի արտաքին քաղաքականության օրակարգը, բացի այդ Էրդողանն էլ ամենևին չկորցրեց իր իշխանությունը, համոզված է փորձագետը։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները որևէ կերպ չեն ազդի այնտեղ բնակվող հայ համայնքի վրա։ Այս մասին Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։

Варужан Гегамян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Գեղամյան. «Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հայերն ունեցել են էական նշանակություն»

Հիշեցնենք, որ Թուրքիայում անցած կիրակի կայացան ՏԻՄ ընտրություններ։ Դրանց մասնակցեցին 13 քաղաքական կուսակցություններ։ Թեև առայժմ հրապարակվել են նախնական տվյալները, բայց արդեն ակնհայտ է, որ Անկարայում և Իզմիրում Էրդողանի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրել ընդդիմությունից։

Այսպես, Թուրքիայի ձախակողմյան Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Մանսուր Յավաշը հաղթանակ է տարել Անկարայի քաղաքապետի ընտրություններում` հավաքելով ձայների 50,9 տոկոսը։ Իզմիրում նույնպես հաղթել է ԺՀԿ թեկնածու Տունչ Սոյերը, նրա համար քվեարկել է ընտրողների 58,02 տոկոսը։

Ինչ վերաբերում է Ստամբուլին, ապա այստեղ առաջատար է ԺՀԿ թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, որը հավաքել է 4 միլիոն 159 հազար 650 ձայն։ Նրանից մի քիչ հետ է մնում իշխող ԱԶԿ թեկնածու, Թուրքիայի խորհրդարանի նախկին խոսնակ և նախագահի մերձավոր դաշնակից Բինալի Յիլդիրիմը։ Նրա օգտին քվեարկել է 4 միլիոն 131 հազար 761 մարդ։

Столица Османской империи - Стамбул - Sputnik Արմենիա
Ո՞վ եղած է Թուրքիոյ առաջին հայ կին լրագրողը

«Ընտրությունները ոչ մի կերպ չեն անդրադառնա հայ համայնքի վրա։ Նրանց խնդիրներն ու հարցերը խորհրդարանում բարձրաձայնում են հայկական ծագում ունեցող պատգամավորները», – ասաց Խուդավերդյանը։

Նա նշեց, որ անփոփոխ կմնա նաև Թուրքիայի արտաքին քաղաքականությունը։ Ավելին, Խուդավերդյանը համաձայն չէ այն պնդման հետ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կորցրել է իշխանությունը։

Այն փաստը, որ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում և Անթալիայում Էրդողանի կուսակցությունը պարտվել է, դեռ չի նշանակում, որ նախագահը կորցրել է իր իշխանությունը։ Բանն այն է, որ Թուրքիայի բոլոր կուսակցությունների արտաքին քաղաքականությունը շատ քիչ է տարբերվում։

Նշենք, որ 20–րդ դարի 50–ական թթ–ին մեկուկես միլիոն բնակչություն ունեցող Ստամբուլում ապրել է 150 հազար հայ։ Այսօր 20 միլիոն բնակչությամբ Ստամբուլում մնացել է 50 հազար հայ։

Լրահոս
0