Երկրաշարժ

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

166
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Աջիպայամ քաղաքից տասը կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել այսօր Թուրքիայի հարավ-արևմուտքում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը (USGS)։

Երկրաշարժը տեղի է ունեցել UTC ժամով 11.30-ին (երևանյան ժամանակով 15:30)։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Աջիպայամ քաղաքից տասը կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ Երկրաշարժի օջախը տասը կիլոմետր խորության վրա է գտնվել։

Այս պահին ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չկան։

 

166
թեգերը:
Երկրաշարժ, Թուրքիա
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1034)
Ըստ թեմայի
«Մինչև հիմա վնասվածքից ուշքի չեմ եկել». Պետդումայի պատգամավորը` Սպիտակի երկրաշարժի մասին
Զոհեր, ավերածություններ, կորուստներ. Սպիտակի երկրաշարժի մասշտաբները