00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը միայն տրանսպորտային միջանցք չէ. փորձագետները`ԵԱՏՄ–Իրան պայմանագրի մասին

© Sputnik / Aram NersesyanМегри. открытие свободной экономической зоны
Мегри. открытие свободной экономической зоны - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵԱՏՄ–ի և Իրանի միջև համաձայնագիրը բարենպաստ հեռանկարներ է բացում Հայաստանի տնտեսության համար. այդպես են կարծում փորձագետները։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը Հայաստանի համար լավ հնարավորություն է կամուրջ դառնալու այդ հանրապետության և Միության, ինչպես նաև ԱՄՆ–ի և ԵՄ–ի միջև։ Այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի աշխատակից, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Ավելի վաղ ՀՀ ԱԺ–ն վավերացրել էր ԵԱՏՄ–ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրը։ Փաստաթղթին կողմ են քվեարկել ներկա 122 պատգամավորներից 118–ը։

Во время презентации армянского смартфона Armphone (6 июня 2016). Еревaн - Sputnik Արմենիա
ԵԱՏՄ–ի տարածքում ռոումինգը կչեղարկվի. Տիգրան Սարգսյան

Պարսյանը համոզված է, որ Հայաստանը պետք է նախաձեռնություն ցուցաբերի, լրջորեն զբաղվի ճանապարհների վերանորոգմամբ և Իրանին կապող երկաթուղու շինարարությամբ, իսկ բիզնես շրջանակները մտածեն վերամշակող ձեռնարկություններ ստեղծելու մասին։

Տնտեսագետի կարծիքով, իրանական միրգ ու բանջարեղենը եվրասիական շուկայում կարող են խոչընդոտներ ստեղծել հայկական արտադրանքի իրացման համար։ Մեր գործարարները կարող են չեզոքացնել վտանգը, եթե իրանական մթերքներից պահածոներ արտադրեն և պատրաստի արտադրանքը արտահանեն ԵԱՏՄ այլ երկրներ և ԵՄ։

«Պետք չէ Հայաստանը դիտարկել միայն որպես տրանսպորտային միջանցք։ Մենք պետք է օգտագործենք այդ հնարավորությունը արդյունաբերությունը կարգավորելու համար, ինչը շատ ավելի եկամուտ կբերի և կօգնի որոշակի կայունության հասնել։ Ավելին, հաշվի առնելով Թեհրանի դեմ նոր պատժամիջոցները, Երևանը կարող է զբաղվել իրանական արտադրանքի վերաարտահանմամբ», – կարծում է տնտեսագետը։

Իրանագետ Արտյոմ Տոնոյանն իր հերթին հայտարարեց, որ երկու երկրների միջև պատմականորեն սերտ կապեր և վստահելի հարաբերություններ են ստեղծվել, հետևաբար, Թեհրանն իր արտադրանքի արտահանման համար կգերադասի Հայաստանի տարածքով անցնող ցամաքային ճանապարհը, քան ծովային ճանապարհը (նույնիսկ, եթե այն ավելի մատչելի լինի)։

Ինտերակտիվ - Ալբերտ Բաբայան (07.03.19) - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Գործարար աշխարհը շահագրգռված է Իրան-ԵԱՏՄ համաձայնագրի շուտափույթ ստորագրմամբ

Նրա կարծիքով` համաձայնագիրը հնարավորություն կտա պարզեցնել արտահանման ընթացակարգը և բացառել արհեստական խոչընդոտներն իրանական շուկա հայկական արտադրանքը մատակարարելու համար։

Տոնոյանը մեկնաբանել է նաև Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկների քանակի նվազումը։ Ըստ նրա` դա պայմանավորված է իրանական ռիալի դևալվացիայով և երկրում տիրող բարդ տնտեսական վիճակով, ինչպես նաև երկրից դուրս գալու համար գործող բարձր տուրքերով։ Այդ իսկ պատճառով իրանցիները գերադասում են հանգստանալ տանը։

ԵԱՏՄ երկրներն ու Իրանը ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել 2018 թվականի մայիսի 17-ին Աստանայում տեղի ունեցած տնտեսական համաժողովի ընթացքում։ Փաստաթուղթը համարվում է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլը և կնքվում է երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի վերաբերյալ:

Համաձայնագիրը սահմանում է ԵԱՏՄ–ի և Իրանի միջև առևտրի հիմնական կանոնները, որոնք առավելագույնս մոտեցված են ԱՀԿ–ի կանոններին։

Լրահոս
0