00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանն ու Թբիլիսին համագործակցության նոր փուլ են թևակոխում. փորձագետներ

© Photo / official site of the President of RAЦеремония завершения официального визита президента Грузии Саломе Зурабашвили в Армению (14 марта 2019). Еревaн
Церемония завершения официального визита президента Грузии Саломе Зурабашвили в Армению (14 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի և Թբիլիսիի համագործակցությունն անհրաժեշտ է ուժեղացնել, սակայն ոչ միայն պաշտոնական այցերով, այլև հատուկ հանձնաժողովների ամենօրյա աշխատանքով։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Հայ-վրացական հարաբերությունները պետք է «կենացների դիվանագիտությունից» անցնեն իրական քայլերի և որակապես նոր մակարդակի դուրս գան։ Դրան կարող է նպաստել ոչ միայն բարձր մակարդակով փոխադարձ այցերը, այլև միջկառավարական հանձնաժողովի ամենօրյա աշխատանքը։

Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կազմակերպած Երևան–Թբիլիսի տեսակամուրջի ժամանակ նման կարծիք են հայտնել փորձագետները Հայաստանից և Վրաստանից։ Կողմերը ամփոփել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորությամբ մարտի 13-14-ին Հայաստան կատարած վրացական պատվիրակության առաջին պաշտոնական այցի արդյունքները։

Официальный ужин в честь президента Грузии Саломе Зурабишвили (13 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Վրաստանի նախագահը պատմել է, թե որ հայերով են հպարտանում վրացիները

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը նշեց, որ ուրախ է Վրաստանի նախագահի Հայաստան գալու կապակցությամբ։

«Հույս ունեմ, որ փոփոխություններից հետո, որոնք տեղի են ունեցել Հայաստանում 2018 թվականի ապրիլ–մայիսին, հայ-վրացական հարաբերությունների խորացման և բարելավման հարցը կենացներից իրական քայլերի կանցնի», – ասաց Պողոսյանը։

Նա կարևորեց, որ առաջիկայում նախատեսվում է Վրաստանի ու Հայաստանի խորհրդարանների խոսնակներ Իրակլի Կոխաբիձեի ու Արարատ Միրզոյանի հանդիպումը։ Պողոսյանը հույս հայտնեց, որ տնտեսական հանձնաժողովը կօգնի խորացնել տնտեսական համագործակցության հնարավորությունները։

Մոտ ապագայում Հայաստանի ու ԵՄ–ի միջև համաձայնագիրն ավելի գործուն կդառնա։ Դա կարող է հանգեցնել հայ–վրացական համատեղ նախագծերի ստեղծմանը։

«Հույս ունեմ, որ և համատեղ զբոսաշրջային, նաև տարածաշրջանային նախագծերի հնարավորությունը գնալով խորանալու է։ Որոշ ժամանակ անց մենք կխոսենք իրական արդյունքների ու Հայաստանի և Վրաստանի համագործակցության մասին», – ասաց Պողոսյանը։

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն իր հերթին կարծում է, որ հայ–վրացական հարաբերությունների համար նոր խթան կարող է լինել հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը։

Փորձագետը դրական ու կարևոր է համարում Վրաստանի նախագահի այցը, նաև պետական սահմանի սահմանագծման հարցի բարձրացումը։ Այդ հարցը պետք է փակ լինի Հայաստանի ու Վրաստանի միջև։  Նա նշում է, որ երկու կողմերն էլ որոշակի կարևոր հայտարարություններ են արել, այդ թվում նաև պրոբլեմատիկ թեմաներով։ Մելիքյանը նշում է, որ Թբիլիսիում պետք է հստակ հասկանան, որ Հայաստանը Վրաստանի տարածքային ամբողջականության կողմնակից է։ Քանի որ Բաքվում Զուրաբիշվիլու արած հայտարարությունները հասարակության կողմից ոչ միանշանակ են ընկալվել։

Նշենք` Վրաստանի նախագահը Բաքվում ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ խոսել է երկու երկրների տարածքային ամբողջականության մասին։

Մելիքյանը հիշեցրել է, որ 90–ականներին Հայաստանի ու Վրաստանի միջև «ջենթելմենական» համաձայնություն կար  տարբեր հարթակներում միմյանց դեմ չքվեարկել` այսպիսով շրջանցելով տհաճ իրավիճակները։ Ցավոք, այսօր այդ եղբայրական պայմանավորվածությունը չի գործում։

«Նախագահի հետ հանդիպման ժամանակ այդ հարցը բարձրացրել է ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը։ Դա Թբիլիսիին ուղղված յուրահատուկ մեսիջ էր»,  –ասաց Մելիքյանը։

Президент Грузии Саломе Зурабишвили во время встречи с президентом Армении Aрменом Сaркисяном (13 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Զուրաբիշվիլիի այցը Հայաստան. գոհ են արդյո՞ք Երևանն ու Թբիլիսին

Գործընկերների հետ համամիտ է նաև Հայաստանում Վրաստանի առաջին դեսպան, Սամցխե–Ջավախքի նախկին մարզպետ Գիգլա Բարամիձեն։

Նա հիշեցրեց, որ բարձր մակարդակներով տարբեր հանդիպումներից հետո հարաբերությունների տարբեր ոլորտներում որոշակի անկում է նկատվել ։

«Հաշվի առնելով բազմադարյա բարիդրացիական հարաբերությունները, Երևանն ու Թբիլիսին պետք է սերտորեն համագործակցեն։ Մենք դեռ դա չենք տեսնում, սակայն հույս ունենք և ուրախ կլինենք, որ այդ այցը որոշակի դինամիկա ձեռք բերի», – ասաց Բարամիձեն։

Նախկին դեսպանն ընդգծեց, սուրճ խմելն ու հանդիսավոր ընդունելություններ անցկացնելը հիանալի է, սակայն այդ ամենն ավելի լավ է, երբ կան իրական արդյունքներ, ամենօրյա ու քրտնաջան աշխատանք։

Բարամիձեն ընդգծեց, որ Վրաստանում առաջիկայում մեծ ներքաղաքական փոփոխություններ կլինեն, սակայն անկախ դրանից, բազմադարյա հարաբերություններն ու համաձայնագրերը պետք է իրականացվեն։

Զուրաբիշվիլիի այցը ոչ միայն ճանաչողական էր, այլև հագեցած։ Երկու օրվա ընթացքում Վրաստանի նախագահը շատ բան է հասցրել։ Զուրաբիշվիլին Ծիծեռնակաբերդ է այցելել ու ծաղիկն էր է խոնարհել ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի։

Վրաց նախագահը Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ է այցելել ու Հուշամատյանում գրառում թողել, նաև Հիշատակի ծառուղում ծառ է տնկել ու «ԹՈՒՄՈ» ստեղծարարական տեխնոլոգիաների կենտրոն է այցելել։

Հարևան երկրի նախագահը հանդիպել է իր հայ գործընկերոջ, նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումներ են կազմակերպվել ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հետ։ Վրաստանի նախագահը հասցրել է Երևանում խոսել պետական սահմանի սահմանագծման մասին։

Վերջին անգամ Վրաստանի նախագահը Հայաստան էր այցելել 2014 թվականին։ Այդ ժամանակ պաշտոնը զբաղեցնում էր Գեորգի Մարգելաշվիլին։

Լրահոս
0