Մեսրոպ Մութաֆյան

Հայտնի է, թե երբ կհուղարկավորեն Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին

104
Մարտի 14-ին և 15-ին Մեսրոպ Մութաֆյանի մարմինը կդրվի եկեղեցում, որտեղ հայ համայնքի ներկայացուցիչները կկարողանան վերջին հրաժեշտը տալ նրան:

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Մարտի 8–ին կյանքից հեռացած Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մարտի 17-ին, Ստամբուլի Շիշլի շրջանի հայկական գերեզմանատանը: Այս մասին տեղեկացնում է «ՀայԹերթը»:

Մինչ հուղարկավորությունը, մարտի 14-ին և 15-ին Մեսրոպ Մութաֆյանի մարմինը կդրվի եկեղեցում, որտեղ հայ համայնքի ներկայացուցիչները կկարողանան վերջին հրաժեշտը տալ նրան: Մարտի 17-ին, պատրիարք Մութաֆյանի հուղարկավորության հետ կապված, Ստամբուլի հայկական եկեղեցիները պատարագ չեն մատուցի:

Հիշեցնենք, որ պատրիարքը մահացել էր մարտի 8–ին։ Նա 2008 թվականից կորցրել էր հիշողությունը և տառապում էր անբուժելի հիվանդությամբ։ Մեսրոպ Մութաֆյանի մոտ Ալցհեյմերի հիվանդություն էին ախտորոշել։ Նա մոտ 11 տարի է կոմայի մեջ էր։

Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը (ավազանի անունը՝ Մինաս-Վարդան) ծնվել է 1956 թվականին Ստամբուլում։

104
թեգերը:
Հայ Առաքելական Եկեղեցի, Թուրքիա
Ըստ թեմայի
Էրդողանը ցավակցել է Աթեշյանին Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ