Իրան

Իրանը չի ուզում Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կապել արցախյան խնդրի հետ. ԱԳՆ

191
(Թարմացված է 20:03 03.03.2019)
Ինչպես բազմիցս հայտարարվել է, Իրանի դիրքորոշումը հարևանների հարցում պարզ է։ Հարևանները նրանց համար գերակայություն են արտաքին քաղաքականության ոլորտում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Իրանը չի ցանկանում, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի հետ պաշտոնական Թեհրանի հարաբերությունները պայմանավորված լինեն ղարաբաղյան հակամարտության հետ։ Ինչպես հաղորդում է իրանական Mehr գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին։

Իրանցի պաշտոնյան նման հայտարարություն է արել՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թեհրան կատարած այցին և որոշ հանդիպումներում Արցախի Հանրապետության դրոշի հայտնվելուն։

«Ինչպես բազմիցս հայտարարվել է, Իրանի դիրքորոշումը հարևանների հարցում պարզ է, մեր հարևանները մեզ համար գերակայություն են արտաքին քաղաքականության ոլորտում։ Իրանը ձգտում է ընդլայնել և ամրապնդել կապերն իր հարևանների հետ փոխադարձ հարգանքի վրա՝ բացառելով միմյանց ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձ», - ասել է Քասեմին։

Հիշեցնենք, որ փետրվարի 27-28-ին Հայաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պաշտոնական այց է կատարել Թեհրան՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի անձնական հրավերով։ Հայկական պատվիրակության այցի ընթացքում երկու առաջնորդների ներկայությամբ ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր մի շարք ոլորտներում։

ՀՀ վարչապետի այցից և որոշ հանդիպումներում Արցախի դրոշի երևալուց բորբոքված ադրբեջանական որոշ շրջանակներ բողոքի ակցիա էին իրականացրել Բաքվում, Իրանի դեսպանատան մոտ։

191
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ադրբեջան, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Արցախ
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (172)
Ըստ թեմայի
Հայաստանի ու Իրանի հարաբերությունները նպաստում են տարածաշրջանի կայունությանը. Փաշինյան
Իրանի շուրջ իրադարձությունները հուզում են ՀՀ–ին. Փաշինյանը` ԱՄՆ–ի պատժամիջոցների մասին
Ռուսաստանը միայն կողջունի Հայաստանի ու Իրանի համագործակցությանը. սենատոր