ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Հայաստանի ու Իրանի ժողովուրդների դարավոր բարեկամությունը տարբեր կրոնների և քաղաքակրթությունների երկխոսության լավ օրինակ է։ Այս մասին ԻՌՆԱ գործակալության հետ հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր պաշտոնական այցով Թեհրանում է։
Փաշինյանն ասել է, որ դա տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստող կարևոր գործոն է։
ՀՀ վարչապետի խոսքով` Իրանի հետ բարեկամական ու գործընկերային հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության մի մասն են, և մենք հակված ենք բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացմանը։
«Միաժամանակ պետք է նշել, որ չօգտագօրծված ներուժ կա, հատկապես`առևտրատնտեսական ոլորտում։ Վստահ եմ, որ շփումներն ու տարբեր մակարդակի երկխոսությունները նույնպես նպաստում են այդ ներուժը իրականացնելուն։ Հայ–իրանական հարաբերությունները հարուստ ու համապարփակ օրակարգ ունեն, իմ այցի նպատակն այն առաջ տանելն է։ Այս այցը կարելի է համարել մեր երկրների միջև կանոնավոր երկխոսության հերթական ուղենիշ։ Կքննարկվի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ», – ավելացրել է Փաշինյանը։
Հիմա հայ–իրանական հարաբերություններում նոր բաղադրիչ է հայտնվել. դա Իրանի ու Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրն է։ Վարչապետը վստահ է, որ համաձայնագիրը նոր հեռանկարներ կբացի առևտրի ու ներդրումների ոլորտում։
«Համաձայնագիրը վավերացման փուլում է։ Հուսով եմ` առաջիկայում իրավական գործընթացը կավարտվի, ու գործնական արդյունքները երկար սպասել չեն տա», – ասել է նա։
Նրա խոսքով` զարգացման համար զգալի ներուժ ունի էներգետիկայի ոլորտը։ Այդ ոլորտում երկրները համատեղ լուրջ նախագծեր են իրականացնում, օրինակ` գազ/էլեկտրոէներգիա փոխանակումը, Հայաստան–Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրափոխանցման գծի կառուցումը։ Նաև շարունակվում են բանակցությունները կապված Մեղրիի ՀԷԿ–ի հետ։ Իրանի խորհրդարանը վերջերս վավերացրել է այն։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել, 9 զինծառայող է զոհվել, ևս 4-ը` վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին`վկայակոչելով Թուրքիայի ՊՆ–ին։
«Ուղղաթիռի հետ, որը Բինգյոլից Թաթվան թռիչք է իրականացրել, կապը կտրվել է ժամը 14:25-ին։ Անմիջապես որոնողական աշխատանքներ են սկսվել՝ անօդաչուների, CN235 ինքնաթիռի և ուղղաթիռի ներգրավմամբ։ Արդյունքում պարզվել է, որ ուղղաթիռն ընկել է։ Անկման վայրում հայտնաբերվել են 9 զոհվածներ և 4 վիրավորներ»,-ասվում է ՊՆ հաղորդագրությունում։
Նախնական տվյալներով` վթարի պատճառ կարող էինինել կամ վատ եղանակային պայմանները կամ ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը։
Վթարի զոհերից մեկը Էլյազիգում Թուրքիայի ցամաքային զորքերի 8-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Օսման Էրբաշն է։
NTV հեռուստաալիքը ուղիղ եթերում ցուցադրում է կադրեր ուղղաթիռի կործանման վայրից` Բիթլիսի նահանգի դժվարամատչելի լեռնային տեղանքից։ Երևում է ինչպես են վիրավորներին տարհանում։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Թուրքիայում կանցկացվեն թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները։ Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի էջը, հրամանատարաշտաբային վարժանքները տեղի կունենան Ըսփարթա նահանգում։
Նշվում է, որ ադրբեջանական ստորաբաժանումներն արդեն ժամանել են Թուրքիա։ Զորավարժությունները կտևեն 6 շաբաթ։
Can Azerbaycan ile “Tek millet, İki devlet” anlayışı ile bir ve beraber çalışmaya devam ediyoruz. 6 hafta sürecek komando eğitimleri için Isparta’ya gelen Kahraman Azerbaycan Ordusuna mensup kardeşlerimizi havaalanında karşıladık. 🇹🇷🇦🇿 pic.twitter.com/rjNXhW8S8k
— T.C. Millî Savunma Bakanlığı (@tcsavunma) March 4, 2021
«Մենք շարունակում ենք համագործակցությունն Ադրբեջանի հետ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով»- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժությունները տեղի էին ունեցել Կարսի նահանգում։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



