Իրանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը

Վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Իրան

89
Թեհրանում արդեն մեկնարկել են Հայաստան–Իրան բարձր մակարդակի բանակցությունները:

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և ՀՀ կառավարական պատվիրակության հետ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Իրան:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Թեհրանի «Մեհրաբաղ» օդանավակայանից վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատ, որտեղ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը:

Երկու երկրների պաշտոնական օրհներգերը հնչելուց հետո Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին ողջունել են պատվիրակությունների անդամներին, որից հետո մեկնարկել են բարձր մակարդակի բանակցությունները:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Հայաստան պաշտոնական այցը տեղի է ունեցել 2016թ.–ի դեկտեմբերին։

Իսկ 2018թ.–ի սեպտեմբեր ամսին Նյու Յորքում ՄԱԿ–ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

89
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Իրանի Իսլամական Հանրապետություն
թեմա:
Հայաստան–Իրան գործակցություն (72)
Ըստ թեմայի
Հայաստան–Իրան ապրանքաշրջանառությունը ռեկորդային ցուցանիշի է հասել 2018 թվականին
Նիկոլ Փաշինյանը Իրան կմեկնի Աննա Հակոբյանի հետ
Զարիֆի հնարավոր հրաժարականն ու տնտեսության խնդիրները. ինչպե՞ս կանցնի Փաշինյանի այցը Իրան