Հասան Ռոհանի

Հայաստանի դեսպանը հանդիպել է Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին

51
Հայաստանն ու Իրանը շեշտադրում են տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության հարցերը։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմիի հետ:

Ինչպես հայտնում են ԱԳՆ–ից, հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում մինչ օրս իրականացված ծրագրերն ու հետագա համագործակցության հնարավորությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են առաջիկա օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարելիք այցին ու դրա շրջանակներում քննարկվելիք համագործակցության հարցերին։

51
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
թեմա:
Հայաստան–Իրան գործակցություն (80)
Ըստ թեմայի
Թող Իսրայելը ԱԹՍ վաճառի Ադրբեջանին. Փաշինյանը չի փչացնի հարաբերությունները Իրանի հետ
«Իրականում». Իրանի շուրջ կրքերը թեժանում են. դա վտանգավոր է մեր ողջ տարածաշրջանի համար
Իրանի դիրքորոշումն արցախյան հարցում տարածաշրջանային զսպման գործոն է. դեսպան