Հայ ականազերծողները Սիրիայում

Ի՞նչ են անում Սիրիայում հայ մասնագետները. Ականազերծման կենտրոնի տնօրենը հանդիպել է նրանց

117
Նախկին դպրոցի շենքը, որտեղ նրանք տեղակայվել են, վերանորոգված է, կահավորված, առկա են անհրաժեշտ կենցաղային պայմանները:

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Սիրիայում գտնվող «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» տնօրեն Ռուբեն Առաքելյանը հանդիպումներ է ունեցել պետական պաշտոնյաների և հասարակական-քաղաքական գործիչների հետ, այցելել մարդասիրական առաքելություն իրականացնող հայ մասնագետներին ։

Այս մասին ինֆորմացիան կենտրոնը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը Սիրիա կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել նախկին պետական պաշտոնյա, հասարակական-քաղաքական գործիչ դոկտոր Յահիա Ավեյդայի և Սիրիայում ՄԱԿ-ի Ականային գործողությունների կենտրոնի տնօրեն Ահմադ Ջավեդիի հետ:

Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր»,–ասված է հաղորդագրության մեջ: Սիրիայում գտնվելու ընթացքում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի տնօրենն այցելել է նաև մարդասիրական առաքելություն իրականացնող հայ մասնագետներին:

«Նախկին դպրոցի շենքը, որտեղ նրանք տեղակայվել են, վերանորոգված է, կահավորված, առկա են անհրաժեշտ կենցաղային պայմանները: Ինչպես բժիշկները, այնպես էլ ականազերծողներն առօրյա ռեժիմով իրականացնում են իրենց գործառույթներից բխող աշխատանքներ»,–տեղեկացնում են կենտրոնից:

Հիշեցնենք, որ փետրվարի 8–ին Հայաստանը 83 հոգուց բաղկացած մասնագետների խումբ է ուղարկել Սիրիա։ Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։

Նման առաքելություն Սիրիա ուղարկելու մասին հայտարարվել էր դեռ անցած տարվա սեպտեմբերին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիրիայում տարվող մարդասիրական գործողությունները իրենց մասշտաբով աննախադեպ հայ–ռուսական մարդասիրական նախագիծ էր անվանել։

117
թեգերը:
Սիրիա, Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ կարող է անել ԱՄՆ–ն՝ Սիրիայում հայկական առաքելությանն ի պատասխան. քաղաքագետի կարծիքը
«Իրականում». Թուրքիան Սիրիայում ստիպված է ակնհայտ սադրել. քրդերի փաստարկից շատ է վախենում
Ի՞նչ են անում հայ սակրավորները Սիրիայում. բացառիկ լուսանկարներ