Սուրբ Կիրակոս

Թուրքիայում կվերականգնեն Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին

179
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին քանդվել է թուրքական բանակի ու Քրդստանի աշխատավորական կուսակցության ռազմական գործողությունների հետևանքով։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Թուրքիայում մտադիր են վերականգնել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին։ Այն գտնվում է Սուր պատմական շրջանում։

Դեյլի Սաբահ պարբերականի համաձայն` Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավարը հայտնել է, որ եկեղեցու վերականգնման աշխատանքները շուտով կավարտվեն։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от 𒆳𒌵 / 𒀀𒂵𒉈𒆠 (@armenyan451)

Նա նշել է նաև, որ տեղի համայնքը չի կարողացել սեփական ուժերով վերականգնել եկեղեցին, ու ծախսերն իր վրա վերցրել տարածաշրջանային վարչությունը։

Սուրբ Կիրակոս եկեղեցին Մերձավոր Արևելքում ամենամեծ հայկական եկեղեցին է համարվում։ 2011 թվականին այն վերականգնվել է, սակայն 4 տարի անց նորից քանդվել է թուրքական բանակի ու Քրդստանի աշխատավորական կուսակցության միջև ռազմական գործողությունների հետևանքով։

179
թեգերը:
Թուրքիա
Ըստ թեմայի
Անվերջ ժամերգություն. Հաագայի եկեղեցին հայ ընտանիքին պարզապես պահպանում է արտաքսումից
Հաագայի եկեղեցում ապրող Թամրազյաններին կարտաքսեն. եկեղեցին խոստանում է օգնել հայերին
Մոսկվայում կկառուցվի առաջին հայ կաթողիկե եկեղեցին