Դավիթ Տոնոյանն ընդունել է Լևան Իզորիային

Հայաստանի ու Վրաստանի ՊՆ-ները 2019 թ.-ի ռազմական համագործակցության ծրագիր են հաստատել

96
Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանն ու Լևան Իզորիան միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանն ու Լևան Իզորիան 2019 թվականի ռազմական համագործակցության ծրագիր են հաստատել։ Այս մասին վրացի գործընկերոջ հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ արտգործնախարար Դավիթ Տոնոյանը։

Փաստաթուղթը ստորագրվել է Վրաստանի արտգործնախարար Լևան Իզորիայի Հայաստան կատարած առաջին պաշտոնական այցի շրջանակում։

«Մենք համաձայն ենք պարոն Իզորիայի դիրքորոշման հետ. պաշտպանության ոլորտում համագործակցությունը պետք է ընդլայնել։ 2019 թվականի համար մեր գերատեսչությունների միջև համագործակցության ծրագիր ստորագրեցինք», – ասաց Տոնոյանը։

Մասնավորապես, խոսքը բժշկական կադրերի, սերժանտական կազմի, ռազմական կրթության ու կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում պատրաստության մասին է։

Տոնոյանն ավելացրեց, որ Հայաստանն ու Վրաստանը հասկանում ու հարգում են միմյանց առաջնահերթություններն ու որոշումները, որոնք ուղղված են ազգային անվտանգության ապահովմանը, հավատում են ավելի անվտանգ ու բարեկեցիկ Հարավային Կովկասի գաղափարին։

Իզորիան իր հերթին տեղեկացրեց, որ բանակցությունները Երևանում արդյունավետ էին։ Նա հույս հայտնեց, որ հայկական կողմը կշարունակի մասնակցել Վրաստանի տարածքում անցկացվող ՆԱՏՕ–ի զորավարժություններին։

Կողմերը նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել։

Հայաստանի ու Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների միջև վերջին անգամ երկկողմ համաձայնագիր է կնքվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ու Լևան Իզորիայի 2016 թվականին Թբիլիսիում կայացած հանդիպման ժամանակ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հիմնական ուղղություններով` ռազմավարական ծրագրման ոլորտում փորձի փոխանակում, ռազմական կրթություն, բժշկություն, ռազմական ոստիկանություն։

Նախատեսվում է նաև Իզորիայի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

96
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Դավիթ Տոնոյան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
թեմա:
Հայաստան–Վրաստան համագործակցություն (68)
Ըստ թեմայի
Հայաստանը և Կիպրոսը ռազմական տեղեկատվություն կփոխանակեն Մերձավոր Արևելքի իրավիճակի մասին
Հայաստանը՝ Սիրիայի ռազմական գործողություններում. Տոնոյանի մեսիջը հասել է հասցեատիրոջը
Հայ-հունական ռազմական համագործակցությունը կխորանա. հանդիպել են պաշտպանության նախարարները