Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

Էրդողանը երազում է վերստեղծել Օսմանյան կայսրությունը. Սիրիայի նախագահի խորհրդական

85
(Թարմացված է 17:54 19.02.2019)
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի խորհրդականը մեկնաբանել է արաբական հանրապետությունում անվտանգության գորտի ստեղծելու մասին Թուրքիայի մտադրությունը։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երազում է Օսմանյան կայսրության վերստեղծման մասին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ լրագրողներին հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյնա Շաաբանը։

Ասադի խորհրդականը մասնակցել է «Վալդայ» միջազգային ակումբի մերձարևելյան համաժողովին ու մեկնաբանել է Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու Անկարայի ձգտումը։

«Թուրքիան հողեր գրավելու հավակնություններ ունի։ Մենք գործ ունենք Էրդողանի հետ, որը երազում է Օսմանյան կայսրությունը վերստեղծելու մասին, բայց դա նրան չի հաջողվի, քանի որ մեր մարդիկ պատրաստ են պաշտպանել մեր հողն ու մեր երկիրը», – ասել է Շաաբանը։

Ավելի վաղ Էրդողանը հայտնել էր, որ պատրաստ է սեփական ուժերով Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծել։ Նա նշել էր, որ Անկարան հույս ունի առաջիկա ամիսներին ընթացքում «անվտանգության գորի» ստեղծել Թուրքիայի սահմանների մոտ։

Էրդողանն ընդգծել էր, որ Սիրիայում «անվտանգության գոտին» պետք է հսկի Թուրքիան, ու ավելացրել էր, որ Անկարան արաբական երկրում այդ գործողությունն իրականացնելու համար ոչ ոքի համաձայնության կարիքը չունի։

85
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Սիրիա, Թուրքիա
Ըստ թեմայի
Էրդողանը լուրջ ակնկալիքներ ունի Արցախյան խնդրի կարգավորումից. Հարություն Չաքրյան
Այնտեղ Սիրիայի դրոշն է, բայց լուրջ բան չկա. Էրդողանը` սիրիական զորքերի Մանբիջ մտնելու
Եթե ցեղասպանությունը սուտ է, ինչո՞ւ է Էրդողանը 5 տարի շարունակ ցավակցում հայերին. Փայլան