ՌԴ պատվիրակությունը Սիրիայի հարցով Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը

Ահաբեկիչներին վերացնել, փախստականներին օգնել. Պուտինի մեսիջները Սիրիայի հարցով

104
Այժմ երկրի գրեթե ամբողջ տարածքում պահպանվում է հրադադարի ռեժիմը, հետևողականորեն նվազում բռնության մակարդակը, ասել է Ռուսաստանի նախագահը։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի –Sputnik. Սիրիայի Իդլիբ շրջանում ահաբեկիչների ներկայությունը հանդուրժել չի կարելի, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել նրանց ոչնչացնելու համար։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կայացած գագաթնաժողովի ժամանակ, որին մասնակցել են Իրանի և Թուրքիայի նախագահներ Հասան Ռոուհանին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք պետք է պայմանավորվենք նաև այն մասին, թե ինչպես ապահովել Իդլիբում վերջնական դեէսկալացիան։ Գավառում հաջողվում է պահպանել ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է հաշտվենք Իդլիբի շրջանում ահաբեկչական խմբավորումների առկայության հետ։  Այդ պատճառով առաջարկում եմ կոնկրետ պրակտիկ քայլեր ուսումնասիրել, որոնք Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը կարող էին միասին ձեռնարկել ահաբեկչական օջախն ամբողջությամբ վերացնելու համար», – ասել է Պուտինը։

Պուտինն ընդգծել է կարևորությունն այն բանի, որ առաջիկայում սկսի գործել Սիրիայի հարցով սահմանադրական կոմիտեն։

«Մեր երկրների դիվանագետները սիրիական կողմերի և ՄԱԿ–ի համակարգմամբ լուրջ աշխատանք են տարել սահմանադրական կոմիտեի կազմը ձևավորելու հարցում։ Կարևոր է, որ կոմիտեն հնարավորինս շուտ սկսի գործել», – հայտարարել է Պուտինը։

Նա նաև հայտնել է, որ այժմ երկրի գրեթե ամբողջ տարածքում պահպանվում է հրադադարի ռեժիմը, հետևողականորեն նվազում բռնության մակարդակը:

«Սա մեր համատեղ կոնկրետ և անկասկած՝ դրական արդյունք է», – ասել է Պուտինը։

Շուրջ 1 մլն սիրիացի փախստական օգնության կարիք ունի, ՄԱԿ–ն ավելի ակտիվ դերակատարում պետք է ունենա սիրիացիներին աջակցություն ցուցաբերելու հարցում, ավելացրել է Պուտինը։

«Պայմաններ են ստեղծվել մարդասիրական օգնության անվտանգ և անխոչընդոտ մատակարարմանը այն շրջաններ, որոնք տուժել են հակամարտության հետևանքով։ Նման օգնություն ստանալու հնարավորությունից զրկված սիրիացիների քանակը եռակի կրճատվել է, այնուամենայնիվ, շուրջ 1 մլն մարդ դեռ օգնության կարիք ունի։ Հույս ունենք, որ ամբողջ միջազգային հանրությունը, հատկապես ՄԱԿ–ն ու իր պրոֆիլային գործակալությունները, ավելի ակտիվ դեր կխաղան բոլոր սիրացիներին օգնելու հարցում՝ առանց քաղաքականացման և նախապայմանների», – ասել է Պուտինը։

Նրա խոսքով` Սիրիային մարդասիրական աջակցություն ցուցաբերելու հարցն ամենալուրջ ուշադրության է արժանի։ «Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան ջանքեր են գործադրում երկիրը նորմալ կյանքի վերադարձնելու համար և օգնելու սիրիացիներին բարելավել երկրի վիճակը հետհակամարտական շրջանում։ Արդեն կոնկրետ արդյունքներ կան։ Միայն վերջին 6 ամսվա ընթացքում ավելի քան 130 հազար սիրիացի փախստական կարողացել է բարեհաջող տուն վերադառնալ», – նշել է Պուտինը։

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի առաջնորդները այսօր Սոչիում անցկացրեցին սիրիական հակամարտության կարգավորմանն աջակցության Աստանայի գործընթացի երաշխավոր պետությունների ղեկավարների 4-րդ եռակողմ հանդիպումը։

104
թեգերը:
Սիրիա, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
Տրագիֆարս է. Զախարովան խոսեց Սիրիայում բեմադրված «քիմհարձակման» մասին
Հայաստանը՝ Սիրիայի ռազմական գործողություններում. Տոնոյանի մեսիջը հասել է հասցեատիրոջը
Հակոբյան. «Հայաստանի ուղերձը կողմերից մեկի համար դրական է, մյուսի համար՝ բացասական»
Հայաստանը զինվորականներ կուղարկի՞ Սիրիա. Փաշինյանը մեկնաբանեց Տոնոյանի հայտարարությունը