Սուրբ Խաչ եկեղեցին Վանա լճի Աղթամար կղզում

Ոսկու տենդը Թուրքիայում. «տգետ գանձագողերը» վերացնում են հայկական ժառանգությունը

203
(Թարմացված է 00:35 07.02.2019)
Մասնագետների կարծիքով` գանձագողությունը Թուրքիայում ահռելի ծավալների է հասել։ Երևույթն այնպիսի չափերի է հասել, որ ոչ միայն հայկական, այլև մահմեդական հուշարձաններն են քանդում։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայկական կրոնական ու մշակութային հուշարձանները Թուրքիայում գանձախույզների թիրախն են դարձել, իրականում նրանք սովորական վանդալներ են։ Գործը հասել է այն բանին, որ հիմա գանձագողությամբ են սկսել զբաղվել նույնիսկ իրավապահ մարմինների ներկայացուցիչները, որոնք կոչված են պահպանել պատմական հուշարձանների ապահովությունը։

Разрушенные в Диарбекире армянские церкви будут восстановлены
Դիարբեքիրում վերականգնվում է հայկական եկեղեցին:

Օրերս Ermenihaber պարբերականը հայտնել էր, որ Թուրքիայի Դիարբեքիր նահանգում հայերից մնացած գանձեր գտնելու հույսով անօրինական «պեղումներ» իրականացնող խումբ է ձերբակալվել: Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել շրջակա միջավայրին վնաս հասցնելու հոդվածի հատկանիշներով:

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փորձագետ Սամվել Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց, որ Թուրքիայում սկսված գանձախուզությունը անդառնալի վնաս է հասցնելու այդ երկրում հայկական ժառանգությանը։

«Այդ երևույթն այնպիսի չափեր է ընդունել, որ ուղղակի պատկերացնելու չի։ Նույնիսկ մահմեդական հուշարձաններն են քանդում։ Այսինքն` տգետ են, չեն հասկանում, որ սա հայկական չէ։ Գանձախուզության ալիքը Թուրքիայում ամեն ինչ է ավիրում։ Այդ ֆոնի վրա պետությունն էլ երևի անհանգստացել է  ինչ–որ տեղ գործի են անցել», – ասում է Կարապետյանը։

Նրա խոսքով` ամեն դեպքում այս վերջին տարիներին երևում էր, որ գանձախույզները  զգուշավոր էին։ Պատահել է, որ մարդկանց տեսնելով, թաքնվել են։ Հիմա նրանք բացահայտ են գործում։ Թուրքիայում գանձախուզության մասին ամսագրեր են թողարկվում, որտեղ անընդհատ նյութեր են հրապարակվում, որ այսինչը գտավ, այնինչը գտավ։ Արկածները գովազդում են և դա բորբոքում է մյուսներին, որ իրենք էլ փորեն գտնեն, նշեց փորձագետը։

Армянская церковь в Турции (Ван, Западная Армения)
© Sputnik / Dmitriy Pisarenko
Հայկական եկեղեցի Թուրքիայում. Վան, Արևմտյան Հայաստան

Կարապետյանի խոսքով` դժվար է նույնիսկ մոտավոր ասել, թե 1915 թվականից ի վեր հայկական քանի պատմամշակութային կոթող ու հուշարձան է ավերվել ու ավերվում ներկայիս Թուրքիայի տարածքում։

«Մոտավոր հաշվարկներով, Արևմտյան Հայաստանի տարածքում նախքան Ցեղասպանությունը եղել է շուրջ 175 հազար պատմամշակութային հուշարձան։ Այսօր յուրաքանչյուր շրջանում կիսավեր են դրանցից 3-ից 5 տոկոսը։ Գանձագողությունը Թուրքիայում ամենուր է, որտեղ հայեր են ապրել»,–ասում է նա։

Սամվել Կարապետյանի խոսքով` դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը թույլ չի տալիս հավուր պատշաճի զբաղվել Թուրքիայում հայկական մշակութային արժեքների պահպանությամբ։

203
թեգերը:
Հայաստան, Թուրքիա
Ըստ թեմայի
Թուրքիան միջամտում է և փորձում ճնշում գործադրել Հայաստանի վրա. ինչպե՞ս դուրս գալ փակուղուց
Կարապետյան.«Տգետ գանձագողերը Թուրքիայում ավերում են նույնիսկ մահմեդական հուշարձանները»
Հետխավիարային դիվանագիտություն.Ադրբեջանն ու Թուրքիան ԵԽԽՎ–ում խմբակցություն են ստեղծել
Ձերբակալություն, արխիվային լուսանկար

Ախալքալաքի անկարգությունների հետքերով. սպանության կասկածյալին ձերբակալել են. տեսանյութ

311
(Թարմացված է 12:51 09.08.2020)
Հետաքննության ընթացքում Վրաստանի ոստիկանությունը հայտնաբերել է  կանխամտածված սպանության մեջ կասկածվող 27-ամյա տղամարդուն։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Վրաստանի ոստիկանության աշխատակիցները հայաբնակ Սամցխե–Ջավախքի շրջանում տեղի ունեցած անկարգություններից հետո ձերբակալել են մի տղամարդու, որը կասկածվում է նախօրեին կատարված սպանության մեջ:

Նախօրեին Վրաստանի հայաբնակ Ախալքալաք քաղաքում  (Սամցխե–Ջավախքի շրջան) ծեծկռտուք էր տեղի ունեցել երիտասարդների միջև, որի հետևանքով մեկ մարդ մահացել է։ Դրանից հետո քաղաքում բախումներ են սկսվել։ Տղամարդկանց ամբոխը սկսել է կոտրել հյուրանոցի դռներն ու պատուհանները, այնուհետև այրել հյուրանոցի սեփականատիրոջ տունը։ Ընդհանուր առմամբ այրվել է 4 տուն։

Ինչպես այսօր հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, հետաքննություն է ընթանում կանխամտածված սպանություն, ապօրինի զենք պահելու և ուժ կիրառելու հոդվածներով։

Քննության տվյալներով՝ պատճառը վեճն է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի։ Միջադեպի ժամանակ 37 տարեկան Ա.Գ.–ն ենթադրաբար կրակել է 27-ամյա Վ.Մ.ին, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Մի քանի ժամ անց ոստիկանությունը ձերբակալել է սպանության մեջ կասկածվող Ա.Գ.–ին։

311
թեգերը:
կասկածյալ, Սպանություն, վեճ, Ձերբակալում, Ոստիկանություն, ոստիկան, Մահ, Վիրավոր, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների զանգվածային ծեծկռտուքի 10 մասնակցի են կալանավորել
Յարխուշտա, ՀՀ օրհներգ և ծեծկռտուք. ադրբեջանցիների ցույցը վերածվեց հայկական տոնախմբության
Ծեծկռտուք Զարթոնքում. գլխավոր դերերում գյուղապետի տեղակալն ու նախկին գյուղապետն են
Ծեծկռտուք Էջմիածնում. բերման ենթարկվածների մեջ են Ամբերդի գյուղապետն ու նրա որդին
Վրաստան, ոստիկանական մեքենաներ, արխիվային լուսանկար

Լարված իրավիճակ Ախալքալաքում․ զանգվածային բախումների հետևանքով երկու հայ վիրավորվել են

318
(Թարմացված է 14:38 09.08.2020)
Անկարգությունների հետևանքով սպանվել է մեկ քաղաքացի։ Քաղաքն այժմ ոստիկանների խիստ վերահսկողության տակ է։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Վրաստանի երկու քաղաքացիներ՝ էթնիկ հայեր, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել Ախալքալաքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ և տեղափոխվել հիվանդանոց: Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Ախալքալաքի բժշկական կենտրոնի տնօրեն Ավետիք Տոնականյանը։

Վրաստանի հայաբնակ Ախալքալաք քաղաքում (Սամցխե-Ջավախքի տարածաշրջան) նախօրեին երիտասարդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ Է զոհվել: Ծեծկռտուքը վերածվել է զանգվածային բախումների: Տղամարդկանց ամբոխը կոտրել է տեղի հյուրանոցի դռներն ու պատուհանները, որից հետո այրել այն, իսկ հետո՝ սեփականատիրոջ տունը։ Ընդհանուր առմամբ 4 տուն է հրկիզվել:

Տոնականյանը որոշ մանրամասներ է հայտնել վիրավոր հայերի առողջական վիճակի վերաբերյալ:

«Նրանցից մեկը գլխի սալջարդ է ստացել, մյուսի ոտքերն են վնասվել։ Երկուսն էլ իրենց լավ են զգում։ Հնարավոր է՝ այսօր էլ դուրս գրվեն»,- ասաց նա:

Ծեծկռտուք Զարթոնքում. գլխավոր դերերում գյուղապետի տեղակալն ու նախկին գյուղապետն են

Ինչպես հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, քաղաքում իրավիճակը լարված է, սակայն գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ: Քաղաքում կենտրոնացվել են ոստիկանության ուժերը։

Նա հաստատել է, որ ծեծկռտուքի հետևանքով մեկ մարդ զոհվել է։

Ոչ միայն ասֆալտին կփռենք, այլև պատերով կտանք. Փաշինյանը` Զարթոնքի միջադեպի մասին

Հարուցվել են քրեական գործեր Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ (կանխամտածված սպանություն) և 236-րդ հոդվածի (ապօրինի զենք կրելը) հոդվածներով:

318
թեգերը:
Մահ, Ծեծկռտուք, Ախալքալաք, հայ, հիվանդ, վեճ, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Ծեծկռտուք Էջմիածնում. բերման ենթարկվածների մեջ են Ամբերդի գյուղապետն ու նրա որդին
Մոսկվայի դատարանը կալանավորել է հայերի հետ ծեծկռտուքին մասնակցած 4-րդ ադրբեջանցուն
Յարխուշտա, ՀՀ օրհներգ և ծեծկռտուք. ադրբեջանցիների ցույցը վերածվեց հայկական տոնախմբության
Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների զանգվածային ծեծկռտուքի 10 մասնակցի են կալանավորել

Արի զբոսնենք Հայաստանով. Հովք գյուղ՝ տեղում թխած հաց, արկածներ, ճանապարհ դեպի սարեր, լճեր

0
Sputnik Արմենիայի նկարահանող խումբն ուղևորվել է Տավուշի մարզի Հովք գյուղ։ Ամբողջ ճանապարհին մեզ ուղեկցում էր Մհեր անունով մի երիտասարդ, որի հայրը տարիներ առաջ հիմնել է Քարի լիճը։

Գյուղում տների միջև հեռավորությունը բավականին մեծ է։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այստեղ մոտ 400 մարդ է բնակվում։ Օրվա կեսն անցկացրինք Գասպարյան Աշոտին՝ միակ հային փնտրելով, որ փախստական չէ ու մինչև 1988 թվականը ադրբեջանցիների հետ բնակվել է Հովք գյուղում, նրանց հետ հարևանություն ու ընկերություն արել։ Երկար փնտրտուքից հետո պարզեցինք, որ Աշոտը սարի վրա խոտ է հնձում։ Ճանապարհին՝ մինչև Աշոտին հասնելը, 6 կմ հաղթահարեցինք և հասցրինք տեսնել, թե որքան գեղեցիկ բնություն ունի Հովք գյուղը։

Տեսանք լճերը՝ բնական ու արհեստական, և նույնիսկ լսեցինք հետաքրքիր պատմություններ։

Ապա հաց պատրաստեցինք, մտանք Հովք գյուղի միակ ջերմոցը։

Պարզվում է, որ բանջարեղենն այնքան արագ է սպառվում գյուղում, որ նույնիսկ չեն հասցնում մոտակա գյուղեր բնակիչներին։ Վերջում էլ մեր հանգիստը:

0