Ռուբեն Սադոյանի հանդիպումը Վրաստանի պաշտպանության նախարարի հետ

Պաշտոնական այցով Հայաստան կգա Վրաստանի պաշտպանության նախարարը

36
(Թարմացված է 19:34 29.01.2019)
Վրաստանի պաշտպանության նախարարը Հայաստանի հետ ռազմական համագործակցության խորացման հույս ունի։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան առաջիկայում մտադիր է պաշտոնական այցով Հայաստան գալ։ Այս մասին նա հայտնել է Aliq Media անկախ տեղեկատվական ռեսուրսին տված հարցազրույցում։

Իզորիան Թբիլիսիում մասնակցել է հայկական ԶՈւ կազմավորման 27-ամյակի առիթով Հայաստանի դեսպանատան կազմակերպած ընդունելությանը։

«Առաջիկայում նախատեսվում է իմ պաշտոնական այցը Հայաստան։ Մենք լավ դրական դինամիկա ունենք, ինչը լավ հիմք է տալիս ապագայում համագործակցությունը ռազմական ոլորտում խորացնելու համար», – ասել է Իզորիան։

Նա ընդգծել է, որ Հայաստանի և Վրաստանի բարեկամական հարաբերությունները ռազմական ոլորտում հատկապես ամրապնդվել են վերջին տարիներին` կապված Վրաստանում անցկացվող բազմազգ զորավարժություններին հայկական ԶՈւ–ի մասնակցությամբ։

Խոսքը Noble Partner զորավարժությունների մասին է, որոնց Հայաստանը մասնակցել է 2018 թվականի օգոստոսին։

Իզորիան նաև շնորհավորել է Հայաստանի Զու–ին 27-ամյա հոբելյանի հետ, ինչպես նաև վստահություն հայտնել, որ համագործակցության դրական դինամիկան կպահպանվի նաև ապագայում։

Հիշեցնենք, որ սա Իզորիայի առաջին պաշտոնական այցն է Հայաստան։ Վրաստանի պաշտպանության նախարարը վերջին անգամ Հայաստանում պաշտոնական այցով եղել է 2016 թվականի փետրվարին։ Այն ժամանակ այդ պաշտոնը զբաղեցնում էր Թինաթին Խիդաշելին։

36
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
թեմա:
Հայաստան–Վրաստան համագործակցություն (49)
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում սահմանային անցակետում. ԱԱԾ–ն ժամանակ է տվել վարորդներին. լուսանկարներ
Իրարանցումը տեղին չէ. Վրաստանի ԱԳՆ–ն` հայ զինվորի կիսանդրին Ջավախքում տեղադրելու մասին
Վրացական դատարանը մերժեց հայկական եկեղեցու հայցը. ի՞նչ ճակատագիր կունենա Թանդոյանցը