Մևլութ Չավուշօղլու

Չավուշօղլուն ասել է`երբ է հնարավոր Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորում

106
(Թարմացված է 13:41 22.01.2019)
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայկական լոբբիին մեղադրել է «սև քարոզչություն» իրականացնելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Քանի դեռ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, հնարավոր չէ կարգավորում Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում:

Թուրքիայի Անթալիայի քաղաքում մասնակցելով ուսանողների հետ հանդիպմանը՝ այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։

Ինչպես տեղեկացնում է ermenihaber.am կայքը, Չավուշօղլուն խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների, ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Կովկասում տիրող իրավիճակի մասին։

 «Գոյություն ունեցող որոշ խնդրիների կարգավորման համար  պետք է նախաձեռնող լինել: Բավարար չէ միայն սեփական շահերը պաշտպանելը: Այսօր, երբ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, հնարավոր չէ կայունություն Կովկասում և ոչ էլ կարգավորում Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում: 2019-ին այս հարցերում ավելի հետևողական ենք լինելու»։

Չավուշօղլուն վերջում հայկական լոբբիին մեղադրել է «սև քարոզչություն» իրականացնելու մեջ։

106
թեգերը:
Թուրքիա, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Թուրքիայում դարձյալ ակտիվացել են ազգայնականները. Sputnik–ի հյուրն է Արագած Ախոյանը
Կարո Փայլանին ցանկանում են զրկել անձեռնմխելիությունից և դատել
Ծակ կոշիկներով հարուստը. ինչպե՞ս են հիշում Հրանտ Դինքին