Տիգրան Քոչարյան

Հայ հասարակության ոգևորությունն անտեղի է. Տիգրան Քոչարյանը` Բաքվի ցույցերի մասին

274
Մեդիափորձագետն անտեղի է համարում հայ հասարակություն մեջ տիրող ոգևորությունը, որն առաջացել է Բաքվում լայնածավալ ակցիաների հետևանքով։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Հայաստանում չպետք է ավելորդ պատրանքներ ստեղծվեն Ադրբեջանում տեղի ունեցող ընդդիմության ցույցերի առիթով։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

Նա նշեց, որ ադրբեջանական ընդդիմությունն ավելի ագրեսիվ դիրքորոշում ունի Հայաստանի և Արցախի հարցում, քան այդ երկրի իշխանությունները։

Փորձագետի խոսքով, եթե վերլուծել հայտնի ընդդիմադիր գործիչների, քաղաքական գործիչների և ակտիվիստների գործունեությունը և հռետորությունը, ապա կարելի է տեսնել, որ նրանք ավելի արմատական և հայատյաց դիրքորոշում ունեն։

«Սա մասնավորապես վերաբերում է հայտնի լրագրող և ակտիվիստ Հադիջի Իզմայիլովային, սա վերաբերում է Յունուս ամուսններին, որոնք, ինչպես հայտնի է, արտագաղթել են Նիդեռլանդներ։ Մասնավորապես, Լեյլա Յունուսը պաշտոնաթող գնդապետ է, ծառայել է տեղեկատվական անվտանգության հարցերով ստորաբաժանումում», – հավելեց Քոչարյանը։

Նա անտեղի է համարում հայ հասարակության ոգևորությունը` առաջացած Բաքվում լայնածավալ ակցիաների հետևանքով։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի ցույցը։ Իշխանություններից դժգոհելու առիթ էր դարձել ինտերնետի անջատումը։

274
թեգերը:
Հայաստան, Ադրբեջան
Ըստ թեմայի
ԱԺ նախագահը խոսեց Բաքվի հայկական ջարդերի մասին
Լավրովը հույս ունի, որ Ուելդանով–Գալստյանին Ադրբեջանից կվերադարձնեն Ռուսաստան
Պատգամավորի իրանական կիքսը. Թեհրանն առհասարակ հապճեպ չի արձագանքում