Վրաստանի ոստիկանություն

Ընտանեկան ողբերգություն Վրաստանում. կինը դանակով վիրավորել է սեփական դստերը

93
(Թարմացված է 17:44 13.01.2019)
Վրաստանի ոստիկանության աշխատակիցներն արդեն ձերբակալել են դստերը վնասվածքներ հասցրած կնոջը։ Նրան 3–6 տարի ազատազրկում է սպասվում։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Կինը դանակի հարվածներ է հասցրել իր 30–ամյա դստերը։ Դեպքը տեղի է ունեցել վրացական Կիզիլաջո գյուղում (Մառնեուլի շրջան), հաղորդում է Ռուստավի 2–ը։

Երիտասարդ կնոջը հոսպիտալացրել են։ Նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո։ Առայժմ հայտնի է չէ, թե ինչն է մորը դրդել գնալ այդ քայլին։

Վարկածներից մեկի համաձայն` երիտասարդ աղջկան մի տղամարդ սպառնացել է հանրայնացնել նրա անձնական կյանքի մանրամասները, ինչն էլ դարձել է մոր ու դստեր կռվի պատճառ։

Չնայած դրան, հարևանները լավ եմ արտահայտվում այս ընտանիքի մասին` նշելով, որ օրինակելի ընտանիք են եղել։

Իրավապահները ձերբակալել են մորը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ընտանեկան բռնության մասին օրենքով։ Կնոջը սպառնում է 3-6 տարի ազատազրկում։

93
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1263)
Ըստ թեմայի
Ավազակային հարձակում 80–ն անց տատիկի վրա
Սպանություն Կարագանդայի ռեստորանում. Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել
Դաժան սպանություն Սյունիքում. որդին դանակի մի քանի հարվածներով սպանել է հորը