00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանում կայացել է հայ գերու նկատմամբ դատական նիստը. «Հայկական ժամանակ»

© Sputnik / Валерий Шустов / Անցնել մեդիապահոցГде-то в Гяндже (бывший Кировабад)
Где-то в Гяндже (бывший Кировабад) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գանձակի (Գյանջայի) դատարանում երեկ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանի դեմ ցուցմունք է տվել տուժող ճանաչված ադրբեջանցին։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Գյանջայի (Գանձակ)  դատարանում երեկ կայացել է Ադրբեջանի կողմից որպես դիվերսանտ որակված հայ գերի Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը:

Ինչպես փոխանցում է «Հայկական ժամանակ» օրաթերթը, նիստի ընթացքում որպես տուժող է հանդես եկել Խադիև Նազիմ Թեյմուր Օղլուն, որը հայտարարել է, որ ծանոթ չէ մեղադրյալի հետ, չի շփվել նրա հետ, պարզապես լսել է, որ իրեն պատկանող շուկայի տարածքում Կարեն Ղազարյանը պատրաստվել է պայթյուն իրականացնել:

Житель села Бердаван Карен Казарян - Sputnik Արմենիա
Ադրբեջանում գերեվարված Ղազարյանի հարազատները բողոքում են. Թբիլիսի տանող ճանապարհը փակ է

«Այս պահին, ըստ «վկայի», այդ տարածքում գործում է 44 տաղավար, շուկան բաց է ամեն օր 05:00-18:00-ն, այնտեղ աշխատում է 250 վաճառող: Թեյմուր օղլուի պատմելով` շուկան օրական այցելում է ավելի քան 1000 գնորդ և եթե Կարեն Ղազարյանը իրականացներ պայթյունը, հսկայական վնասից բացի նաև հարյուրավոր մարդիկ կզոհվեին: Վերջում իբրև թե որպես վկա հանդես եկած անձը խնդրել է հնարավորինս խիստ պատժել «հանցագործին» ու հավելել, որ հայերը շատ լավ գիտեն այդ շուկայի ելումուտը, քանի որ սովետական տարիներին եղել են այնտեղ»,– հայտնում է «Հայկական ժամանակը»։

Վկային լսելուց հետո դատական նիստը հետաձգվել է մինչև նոյեմբերի 27-ը։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը այս տարվա հուլիսի 15-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել «սահմանին Հայաստանի ԶՈՒ հետախուզադիվերսիոն խմբի հարձակման կանխման», ինչպես նաև 1984 թվականի ծնված հայ զինծառայող Կարեն Ղազարյանի գերեվարման մասին: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի ԶՈՒ շարքերում:

Կարեն Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել կյանքի ու առողջության, տնտեսական գործունեության դեմ հանցագործությունների, պետության սահմանադրական կարգի ու անվտանգության խախտման և հասարակական անվտանգության խաթարման հոդվածներով:

Լրահոս
0