Թբիլիսիի Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին

Մոմավառություն՝ ի պահպանություն հայոց սրբավայրերի. Թբիլիսիի հայ համայնքը քայլերթ է արել

123
(Թարմացված է 22:25 14.10.2018)
2016 թվականի դեկտեմբերին Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ սկսվել են շինարարական աշխատանքներ, ինչը օր-օրի վնաս է հասցնում ճարտարապետական կառույցի հետագա պահպանմանը:

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Վրաստանի հայ համայնքը խաղաղ քայլերթ է կազմակերպել դեպի Հավլաբարի կենտրոնի մասամբ խոնարհված Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցի:

Церемония зажжения свечей в Тбилиси – в защиту армянских святынь
Մոմավառություն՝ ի պահպանություն հայոց սրբավայրերի

Երթը անցկացվել է կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներից՝ հոգևոր հայրերի առաջնորդությամբ:

Ինչպես տեղեկացնում են ՀԱԵ Վիրահայոց թեմից՝ քայլերթի  նպատակն էր խաղաղ  մոմավառությամբ, ի  պահպանություն  հայոց սրբավայրերի, երկրի իշխանության ուշադրությունը հրավիրել պատմական հուշարձանի հարակից տարածքում գործող և նախատեսվող  հասարակական վայրերի կառուցման թույլտվությանը:

Армянская церковь Шамхорецоц Сурб Аствацацин Кармир Аветаран в Тбилиси
Շամքորեցոց Սուրբ Աստվածածին (Կարմիր Ավետարան) եկեղեցին

Քանի որ եկեղեցին գտնվում է վթարային վիճակում, այն կարող է վտանգել տեղի բնակչության և այցելուների  կյանքը,  ուստի անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել կանխելու նման  անօրեն շինությունների թույլտվությունը, որը խաթարում է պատմական հուշարձանի և Թբիլիսիում հայկական հետքի պահպանությանը:

Քայլերթի մասնակիցները միասնաբար  աղոթելուց և մոմեր վառելուց հետո ավարտել են իրենց խաղաղ  գործողությունը՝ ափսոսանք հայտնելով  Հայոց  պատմական եկեղեցու նման անմխիթար վիճակից:

Армянская церковь Шамхорецоц Сурб Аствацацин Кармир Аветаран в Тбилиси
Շամքորեցոց Սուրբ Աստվածածին (Կարմիր Ավետարան) եկեղեցին՝ կանգուն վիճակում. արխիվային լուսանկար

19-րդ դարի առաջին կեսի կառույց Շամքորեցոց Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է Գանձակից Թբիլիսի տեղափոխված շամխորցիների կողմից սեփական միջոցներով: Եկեղեցին գործել է մինչև խորհրդային կարգերի հաստատումը, ունեցել է իր ծխական դպրոցը, կալվածքները:

Армянская церковь Шамхорецоц Сурб Аствацацин Кармир Аветаран в Тбилиси
Թբիլիսիի Շամքորեցոց Սուրբ Աստվածածին (Կարմիր Ավետարան) եկեղեցին

Խորհրդային տարիներին եկեղեցու շենքը գործածվել է տարբեր նպատակներով, վերածվել է հացի գործարանի,  ապա պահեստի, ծառայել որպես վրաց նկարիչների արվեստանոց: 1989 թվականին եկեղեցին փլուզվել է երկրաշարժի հետևանքով: Եկեղեցուց պահպանվում է միայն արևելյան ճակատը  և նրան հարող որոշ հատվածներ: Վիրահայոց թեմը Շամքորեցոց եկեղեցին թեմին վերադարձնելու կամ եկեղեցին կոնսերվացնելու հարցով բազմիցս դիմել է Վրաստանի իշխանությանը:

2016 թվականի դեկտեմբերին եկեղեցու հարևանությամբ սկսվել են շինարարական աշխատանքներ,  ինչը օր-օրի  վնաս է հասցնում ճարտարապետական կառույցի  հետագա պահպանմանը:

123
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Թբիլիսին հետաձգել է ցորենի ներկրման արգելքը, իսկ ի՞նչ կլինի եգիպտացորենի հետ. բացառիկ
Նման բան դեռ չի եղել. Թբիլիսիի հեռուստաաշտարակը հայկական եռագույնով է ներկվել. տեսանյութ