Վրաստանի ոստիկանություն

Ողբերգական դեպք Վրաստանում. հայ վարորդի բեռնատարը վերածվել է մոխրակույտի, նա մահացել է

152
Ըստ նախնական տեղեկությունների՝ կամ վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, կամ ղեկին քնել է:

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբորի — Sputnik. Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացու բեռնատար է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով վարորդը՝ Սամվել Գևորգյանը, մահացել է:

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Սամվել Գևորգյանը Freelander 11264 մակնիշի 272 ՍԼ 25 համարանիշի ավտոմեքենայով Ռուսաստանի Դաշնությունից դեպի Երևան ընթանալիս, Թբիլիսի քաղաքից 30 կմ հեռավորության վրա, կեսգիշերին դուրս է եկել հանդիպակաց երթեկելի գոտի և մոտ 15 մետր գլորվել ձորը:

Ավտոմեքենայում, որը բարձված է եղել 22 տոննա ալյուրով, հրդեհ է բռնկվել: Մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երրորդ օրն է մահացածի ընկերներն ու հարազատները գտնվում են Վրաստանում և չեն կարողանում դին տեղափոխել Հայաստան:

Ըստ նախնական տեղեկությունների՝ շրջանառվում է 2 վարկած. կամ վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, կամ ղեկին քնել է:

 

152
թեգերը:
ավտովթար, Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (617)
Ըստ թեմայի
Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. վթարի մեղավորը եղել է ոչ սթափ վիճակում
Ողբերգական ավտովթար Արարատում. 2 մարդ զոհվել են
Ավտովթար Գեղարքունիքում. Մեծ Բրիտանիայի և Հնդկաստանի քաղաքացիները տեղափոխվել են հիվանդանոց