ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Աշոտ Սաֆարյան. ական լրատվամիջոցներում կրկին սկսել են խոսել Նախիջևանում Անկարայի ռազմակայանի հավանական տեղակայման մասին։ Մասնավորապես, այս մասին գրել է Sözcü պարբերականը։
Հրապարակման մեջ նշվում էր, որ Սոմալիից ու Կատարից հետո Թուրքիան կարող է ռազմակայան բացել նաև Նախիջևանում։ Հեղինակը նշում էր, որ արդեն երկար ժամանակ է տեղակայման թեման շրջանառվում է, ու այս քննարկումներն ակտիվացել են Հայաստանում ռուսական ռազմական հենակետի գործառույթների ընդլայնումից հետո (որը տեղի է ունեցել 2010 թ.ին)։
Հատկանշական է, որ պաշտոնական Անկարան դեռ չի մեկնաբանում այդ թեման։ Թուրքագետ Վարուժան Գեղամյանի կարծիքով` դժվար սակավաթիվ ընդդիմադիր թերթերից մեկը այդքան ներքին տեղեկություն ունենա։ Գեղամյանն ասում է, որ դեռ 2010 թվականից թուրքական մամուլում ու փորձագետների շրջանում խոսում են Նախիջևանում ռազմական հենակետ ունենալու մասին։
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում փորձագետը նշեց, որ եթե Թուքիայի իշխանությունները ուզենային տեղեկության «արտահոսք» ապահովեին, ապա կանեին դա լոյալ ԶԼՄ–ների միջոցով` Sabah-ի, Hurriyet-ի, այլ ոչ թե Sözcü-յի միջոցով, որը վառ արտահայտված ընդդիմադիր բնույթի է:
Ինչպես նշեցինք՝ Նախիջևանում հենակետ բացելու թեման արդեն մի քանի տարի է` քննարկվում է։
Ընդ որում` ժամանակ առ ժամանակ Թուրքիան ու Ադրբեջանը անկլավի տարածքում համատեղ զորավարժություններ են անցկացնում։
Վերջին ամիսների ընթացքում իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին Նախիջևանի ուղղությամբ բազմիցս սրվել է։ Ադրբեջանական զինուժն ապրիլ–մայիս ամիսներին իր դիրքերը մոտեցրեց հայկականին։ Հիմա, երբ իրավիճակը քիչ թե շատ կայուն է, Թուրքիայում սկսեցին խոսել անկլավի տարածքում իրենց ստորաբաժանումների տեղակայման մասին։
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի կարծիքով` Նախիջևանում թուրքական կայանի տեղակայումը, ինչը տեսականորեն լրիվ հնարավոր է, կարող է լուրջ վտանգ ներկայացնել ինչպես Հայաստանի, այնպես էլ Մոսկվայի համար։ Հաշվի առնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է, դժվար չէ գլխի ընկնել ինչպես կարձագանքի Ռուսաստանն այն բանին, որ ՆԱՏՕ–ի նոր կայան հայտնվի հարավային սահմանների անմիջական հարևանությամբ։
«Նախիջևանում թուրքական կայանի բացումը դա ՆԱՏՕ–ի ուղիղ ինտերվենցիա է Հարավային Կովկաս` դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այդ ինտերվենցիան լրիվ տեղավորվում է Վաշինգտոնի` Ռուսաստանին ծնկի բերելու տրամաբանության մեջ։ Բնականաբար, Մոսկվան բավականին խիստ կարձագանքի, եթե Անկարան որոշի դիմել այդպիսի քայլի», – նշեց Նահապետյանը։
Նա նշում է, որ թեև հիմա Ռուսաստանն ու Թուրքիան մտերմացել են, Մոսկվան շարունակում է դիտարկել Անկարային որպես աշխարհաքաղաքական, ռազմավարական հակառակորդի ու ՆԱՏՕ–ի առաջատար անդամներից մեկի։ Իսկ Մոսկվայի քայլերը, ուղղված Թուրքիայի հետ առանձին ոլորտներում համագործակցության ամրապնդմանը, նպատակ ունեն առավելագույնս թուլացնել Թուրքիա–ՆԱՏՕ կապերն ու չեզոքացնել հարավ–արևելյան դաշինքի դրոշը։
Բազայի տեղակայումը Նահապետյանի խոսքով, նոր լուրջ լարվածություն կմտցնի ռուս–ադրբեջանական հարաբերություններում։ Նախիջևանում թուրքական զորքերի առաջացումը լրջորեն կխախտի ռազմական բալանսը։ Ադրբեջանի օգնությամբ Թուրքիան տարածաշրջանում ռազմաքաղաքական գործոն է դառնում։
Նահապետյանը նշեց, որ պետք չէ մոռանալ նաև այն մասին, որ Անկարան անդադար փորձեր է անում ակտիվացնել իր դերակատարությունը արցախյան կարգավորման մեջ։ Արցախի հարցով բանակցությունները, ինչպես հայտնի է, ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ձևաչափով։ Վերջին տարիներին Թուրքիան փորձում է խցկվել այդ ձևաչափի մեջ։
Փորձագետը կարծում է, որ Նախիջևանում ռազմակայանի տեղակայման պես արցախյան գործընթացին Թուրքիայի միջամտության սպառնալիքն ավելի զգալի կդառնա։ Ադրբեջանը շահագրգռված է, որ բանակցությունների ձևաչափը փոխվի։ Իսկ թուրքական բանակն իր տարածք հրավիրելով Բաքուն միջնորդների վրա ճնշում գործադրելու լրացուցիչ հաղթաթուղթ է ստանում` ձևաչափը վերանայելու նպատակով ։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել, 9 զինծառայող է զոհվել, ևս 4-ը` վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին`վկայակոչելով Թուրքիայի ՊՆ–ին։
«Ուղղաթիռի հետ, որը Բինգյոլից Թաթվան թռիչք է իրականացրել, կապը կտրվել է ժամը 14:25-ին։ Անմիջապես որոնողական աշխատանքներ են սկսվել՝ անօդաչուների, CN235 ինքնաթիռի և ուղղաթիռի ներգրավմամբ։ Արդյունքում պարզվել է, որ ուղղաթիռն ընկել է։ Անկման վայրում հայտնաբերվել են 9 զոհվածներ և 4 վիրավորներ»,-ասվում է ՊՆ հաղորդագրությունում։
Նախնական տվյալներով` վթարի պատճառ կարող էինինել կամ վատ եղանակային պայմանները կամ ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը։
Վթարի զոհերից մեկը Էլյազիգում Թուրքիայի ցամաքային զորքերի 8-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Օսման Էրբաշն է։
NTV հեռուստաալիքը ուղիղ եթերում ցուցադրում է կադրեր ուղղաթիռի կործանման վայրից` Բիթլիսի նահանգի դժվարամատչելի լեռնային տեղանքից։ Երևում է ինչպես են վիրավորներին տարհանում։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Թուրքիայում կանցկացվեն թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները։ Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի էջը, հրամանատարաշտաբային վարժանքները տեղի կունենան Ըսփարթա նահանգում։
Նշվում է, որ ադրբեջանական ստորաբաժանումներն արդեն ժամանել են Թուրքիա։ Զորավարժությունները կտևեն 6 շաբաթ։
Can Azerbaycan ile “Tek millet, İki devlet” anlayışı ile bir ve beraber çalışmaya devam ediyoruz. 6 hafta sürecek komando eğitimleri için Isparta’ya gelen Kahraman Azerbaycan Ordusuna mensup kardeşlerimizi havaalanında karşıladık. 🇹🇷🇦🇿 pic.twitter.com/rjNXhW8S8k
— T.C. Millî Savunma Bakanlığı (@tcsavunma) March 4, 2021
«Մենք շարունակում ենք համագործակցությունն Ադրբեջանի հետ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով»- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժությունները տեղի էին ունեցել Կարսի նահանգում։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik, Լաուրա Սարգսյան. Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Արամ Թանանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ արցախյան պատերազմի օրերին ինքն է «Հայեր միացեք» ռուսական նախաձեռնությանը փոխանցել ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի տվյալները, որպեսզի կապ հաստատեն պատգամավորի հետ և նրա օգնությամբ մարդասիրական բեռ ուղարկեն Հայաստան։
Նշենք, որ պատերազմի ժամանակ «Հայեր, միացեք» նախաձեռնությունը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան խորհրդով մարդասիրական բեռ է ուղարկել «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի անունով, սակայն ստացականներ չի ստացել: Երեկ կայացած ասուլիսի ընթացքում նախաձեռնության ներկայացուցիչ Բադալ Պարյանը պարզաբանում է պահանջել Արամ Թանանյանից, թե ինչու է բեռն ուղարկվել հենց Հայկ Սարգսյանի անունով: Նա նաև պահանջել էր, որ իշխանությունները հաշվետվություն ներկայացնեն, թե որքան սաղավարտ, զրահաբաճկոն, գիշերային տեսողության սարքեր և ռադիոսարքեր է ստացել Հայաստանը:
Թանանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ պատերազմի օրերին մաքսատունն իրականացրել է Ռուսաստանից Հայաստան ուղարկված մարդասիրական բեռը գրանցելու և ձևակերպելու իր բոլոր պարտավորությունները։ Բացի այդ, ամեն ինչ հատ–հատ գրանցվել է և ուղարկվել հասցեատիրոջը:
Այլ հարց է, թե ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց անունով ուղարկվել է բեռը, ինչպես են բաշխել դրանք։
«Մարտական գործողությունների ամենասկզբից Ռուսաստանում գտնվող հայերը, եկեղեցին, առանձին գործարարներ կենտրոնացրել էին իրենց ուժերը: Ինձ սկսեցին զանգել և հարցնել` ինչպես և ինչով օգնեն մեր երկրին», - պատմեց Թանանյանը:
Նրա խոսքով՝ ինքը միացավ գործընթացին: Որոշվեց ուղարկվող մարդասիրական օգնությունը գրանցել ֆիզիկական անձանց անունով, քանի որ իրավաբանական անձանց, կազմակերպությունների դեպքում նրանք ստիպված կլինեին բեռի ծավալի 20%-ի չափով ԱԱՀ վճարել: Իսկ ֆիզիկական անձանց դեպքում կարգավորման այլ կանոններ էին կիրառվում, քանի որ նրանք կարող էին դիմել կառավարությանը, տվյալներ ներկայացնել, որ բեռը մարդասիրական է, և դրանից հետո կազատվեին վճարներից:
Երբ բեռներն ուղարկում էին կոնկրետ ֆիզիկական անձանց անուններով, նույն անունների կրկնությունը հարցեր ծնեց ռուսական մաքսատանը` արդյոք այդ մարդիկ հուսալի՞ են: Արդյունքում որոշվեց ներգրավել լրացուցիչ անձանց, որոնք քիչ թե շատ հայտնի էին: Եվ «ցանկում» հայտնվեցին նոր ազգանուններ, այդ թվում` պատգամավոր Հայկ Սարգսյանի անունը:
Թանանյանի խոսքով` ինքը շատ է ուրախացել, որ հնարավոր է դարձել նաև ԱԺ պատգամավորի անունով բեռ ուղարկել: Սարգսյանի անունը փոխանցել է բոլոր նրանց, ովքեր չեն իմացել` ում ուղարկեն բեռը: Վերջիններս սկսել են բեռները ձևակերպել պատգամավորի անունով:
«Երբ որոշվեց ԱԱՀ-ից ազատել նաև մարդասիրական օգնություն ստացող կազմակերպություններին, որպես հասցեատեր սկսեցին նշել նաև իրավաբանական անձանց», - ասաց Թանանյանը:
Այդ ժամանակ խրախուսվում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամին դրամական միջոցների փոխանցումը, քանի որ դա թույլ կտար ավելի արդյունավետ օգտագործել ֆինանսական ռեսուրսներն ու բացառել ավելորդ ծախսերը:
Թանանյանը նշեց, որ իր մոտ կասկած չի առաջացել, թե որևէ մեկը կարող է բեռը տեղ չհասցնել: Մաքսատանը, ինչպես Ռուսաստանից դուրս գալիս, այնպես էլ Հայաստան մուտք գործելիս, բեռները, հստակ գրանցվել են: Ըստ նրա` խորհուրդ էր տրվում բեռներն ուղարկել ԱԻՆ-ի, առողջապահության նախարարության, իսկ որոշ դեպքերում` նաև ՊՆ-ի հասցեներին:
«Հետևաբար մենք չէինք կարող դրանք վերաձևակերպել այլ հասցեատերերի վրա», - ասաց Թանանյանը:
Նա նշեց, որ բեռներն ուղարկվում էին շուրջօրյա ռեժիմով և որպես մարդասիրական օգնություն՝ արտահերթ: Քանի որ մարդասիրական բեռները ձևավորվում էին տարբեր աղբյուրներից, դրանց իրական գնահատումը լրացուցիչ ժամանակ էր պահանջում, ինչը պատերազմի օրերին չկար: Այդ պատճառով դրանք գրանցվում էին ոչ թե հաշիվ-ապրանքագրերի տեսքով, այլ ձևաթղթերի՝ խորհրդանշական գումարների նշմամբ: Դա արվում էր նաև ձևակերպման ժամանակ մաքսավճարների նվազեցման համար:
Ինչպես ընդգծեց Թանանյանը, բեռ բերած յուրաքանչյուր մեքենայի հարցն առանձին հստակեցվել է մաքսային ծառայության հետ, և բացի համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց, նաև կոնկրետ պարզաբանումներ են տրվել բեռների մասին:
Թանանյանը նշեց, որ բոլոր տվյալները ստացել է ուղարկողներից` բեռը ձևակերպելու փուլում: Ուղարկողները հետևել են` ինչպես է իրենց բեռը ուղարկման կետից հասել ստացողին: Այդ պատճառով էլ Թանանյանին զարմացնում են այն խոսակցությունները, թե որոշ բեռներ կարող էին հասցեատիրոջը չհասնել:
Հիշեցնենք` ավելի վաղ տելեգրամյան ալիքներից մեկը տեղեկություն էր տարածել, որ Հայկ Սարգսյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հակոբ Արշակյանը և Էդուարդ Աղաջանյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով գնումներ են կատարել շուկայականից մի քանի անգամ թանկ գներով։ Փետրվարի 28-ին Հայկ Սարգսյանը Facebook-ի իր էջում ծավալուն գրառում արեց` վստահեցնելով, որ այդ տեղեկությունը ստոր կեղծիք է։
Նա հայտարարեց, որ նման հոդվածները իրականության հետ որևէ աղերս չունեն, պարունակում են կեղծ մեղադրանքներ և վնաս են հասցնում ոչ միայն իր հեղինակությանը, այլև ամբողջ երկրի, որովհետև հաջորդ անգամ, եթե նորից սփյուռքի օգնության կարիքը լինի, մարդիկ այլևս բեռներ չեն ուղարկի՝մտածելով, որ դրանք յուրացվում են և նպատակին չեն ծառայում։
Նա պատմել էր, թե ինչ է եղել իրականում։ Սարգսյանի խոսքով ՝ պատերազմի օրերին իր հետ կապ է հաստատել Վիտալի անունով մի երիտասարդ և ասել, որ ընկերներով ցանկանում են որպես օգնություն ապրանքներ ուղարկել ՀՀ, բայց այնպես, որ ազատվեն հարկերից։ Խնդրել է օգնել այդ գործընթացը կազմակերպել և համաձայնություն տալ, որ բեռն ուղարկեն պատգամավորի անունով։ Սարգսյանը ուղարկել է իր անձնագրի տվյալները։ Բեռը նրա անունով ուղարկել են Հայաստան։ Սարգսյանը կապ է հաստատել ՊԵԿ աշխատակիցների հետ, մաքսային մարմինները ամբողջ բեռը սահմանված ընթացակարգով ձևակերպել են և հանձնել արտակարգ իրավիճակների նախարարությանը։ Սարգսյանի հավաստմամբ` բեռի տնօրինումը և բաշխումը իրականացրել է ԱԻՆ-ը, և ինքը որևէ կապ չի ունեցել բեռի տնօրինման հետ։
Պատգամավորը նաև նշել է, որ այդ դեպքից անցել է շուրջ 4 ամիս, և որևէ մեկն իրեն դժգոհություն չի հայտնել, հակառակը` բեռ ուղարկող Վիտալին բազմիցս շնորհակալություն է հայտնել իրեն օգնելու համար։



