00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Եղբայրական պար», կամ ինչպես համացանցում սկսեց մեծ հայ-վրացական «պատերազմ»

© Sputnik / Александр Макаров / Անցնել մեդիապահոցСвадебный танец из оперы композитора Захария Палиашвили "Даиси" (1970 год). Грузия
Свадебный танец из оперы композитора Захария Палиашвили Даиси (1970 год). Грузия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Facebook սոցիալական ցանցում հերթական սկանդալ է դարձել GDS (Georgian Dreams Studio) վրացական հեռուստաալիքի գրեթե երկու տարի վաղեմության ռեպորտաժը։ Այն մեծ իրարանցում է առաջացրել հայ ու վրացի օգտատերերի շրջանում։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Այս շաբաթ Facebook սոցիալական կայքում «իսկական մարտեր» տեղի ունեցան «Կոլխիդսկո–իբերիյսկի օրդեն» էջի հրապարակման պատճառով։ Էջի համակարգողը հրապարակել էր GDS, Georgian Dreams Studio վրացական հեռուստաընկերության 2016 թվականի ռեպորտաժը։ Օգտատերերն առանց հասկանալու սկսել են մեկնաբանել հրապարակումը։ Այդ թվում հայտնվել են նաև հայատյաց մեկնաբանություններ։ Դրանք Վրաստանի հայերի պատասխան արձագանքին է արժանացել։

Բանն այն է, որ դեռ 2016 թվականի հունվարից մեկ տարի առաջ` 2015–ին, YouTube–ի ալիքներից մեկում հրապարակած «Հայկական հարսանեկան պար», «Գևորգյան պարի ակադեմիա, ԱՄՆ» խորագրով տեսանյութի շուրջ վիճաբանություններ էին ծագել։

Տեսանյութում երևում է, որ Վարդան ու Սիրանույշ Գևորգյանները Զաքարիա Փալիաշվիլիի «Դաիսի» օպերայից վրացական ազգային պար են պարում։ Տեսանյութը հրապարակած օգտատերը սխալմամբ այն հայկական է անվանել։ Վրացական GDS հեռուստաալիքն անդրադարձել էր այդ թեմային։

GDS-ի ռեպորտաժում «Սուխիշվիլի» համույթի մենակատար և Վրաստանի ժողովրդական արտիստուհի Իամզե Դոլաբերիձեն հրապարակավ մեղադրել էր հայկական համույթին գողության համար։

Армянские дети станцевали грузинский танец - Sputnik Արմենիա
Հայ երեխաների վրացական պարը զարմացրել է Վրաստանի դեսպանի կնոջը. տեսանյութ

Վարդան Գևորգյանը պատասխանել էր վրացական լրատվամիջոցներին` ասելով, որ թյուրիմացություն ու սխալմունք տեղի է ունեցել երրորդ կողմի պատճառով։ Ավելի ուշ գրառումը հեռացվել էր։

Սակայն այս պատմությունը նորից ջրի երես է դուրս եկել, երբ մեկ շաբաթ առաջ տեսանյութը կրկին հրապարակվել է Facebook–ում։ Այս ընթացքում այն ավելի քան 289 հազար անգամ դիտել են, 4,5 հազար օգտատեր տարածել են այն` Հայաստանի ու հայերի մասին վատաբանական մեկնաբանություններ թողնելով։

«Հայերի հերթական անիմաստ արարքն, ու մենք կրկին ոչինչ չենք ձեռնարկում», – գրել է օգտատեր Գոչա Մոսիան։

«Հայ եղբայրներ։ Եթե ազգային պարերի պակաս ունեք, պատվիրեք ձեր հարևան վրացիներից։ Նրանք ձեզ համար արժանի «Հայկական պար» կստեղծեն։ Միայն թե դասական «Վրացական պարին» մի կպեք ու մի վիրավորեք մեծն վրացի կոմպոզիտոր Փալիաշվիլիին։ Եթե այդ ազգանունը չգիտեք, պարզաբանեմ. նա ձեր Խաչատրյանի պես է, որը վրացական ծագում ունեցող հայ է», – գրել է Մարկոզ Մուրմանովը։

Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները, հասարակական գործիչներն ու ԶԼՄ–ներն անդրադարձել են այս թեմային։ Վրաստանում «Խաղաղության հիմնադրամ» կազմակերպության հիմնադիր Գիորգի Թումասյանը էջի համակարգողի այդ արարքը «հայատյացական» է անվանել։ Նա մանրամասն նկարագրել է երկու տարվա վաղեմության դեպքը` գրառմանը լուսանկարներ ու սքրինը կցելով։

«Վարդան Գևորգյանը ծնվել է Բաթումում, նա շատ է սիրում վրացիներին, վրացական մշակույթը, այդ պատճառով նրա համույթը վրացական պար է կատարում», – նշված է Թումասյանի գրառման մեջ։

Գրառումը վրացական լրատվամիջոցների արձագանքին է արժանացել, քանի որ մեկ տարի շարունակ Թումասյանը ՄԱԿ–ում վրացական երիտասարդության ներկայացուցչի պաշտոնն էր զբաղեցնում։ Վրացական ԶԼՄ–ներում դա «մանիպուլյացիա» են անվանել։

Հիշեցնենք` նմանատիպ վեճ էր ծագել նաև նախորդ ամռանը։ Համացանցում հայկական հարսանիքից տեսանյութ էր հրապարակվել։ Այնտեղ երիտասարդները «Բերդ» ժողովրդական պարն էին պարում։

Մի քանի տասնյակ հայեր ու վրացիներ մեկնաբանություններում իսկական պատերազմ էին սկսել։ Վրացի օգտատերերից ոմանք վիրավորում էին հայերին ու մեղադրում «գողության» մեջ։ Վիճաբանությունների ընթացքում նույնիսկ հայհոյանքներ են հնչել։

Լրահոս
0