00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանում բոլորը խենթանում են Քոչարյանի համար, կամ ինչո՞վ է Փաշինյանը նման Սահակաշվիլուն

© Photo : official site of the Prime minister of RAОфициальный визит премьер-министра Никола Пашиняна в Грузию (30 мая 2018). Тбилиси
Официальный визит премьер-министра Никола Пашиняна в Грузию (30 мая 2018). Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չպետք է կրկնի Վրաստանի նախկին առաջնորդ Միխեիլ Սահաակաշվիլու սխալները, անգամ եթե նա որոշի ինչ-որ բան ընդօրինակել , համոզված են փորձագետները Վրաստանում։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանում հույս ունեն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չեն կրկնի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու սխալները։ ՀՀ վարչապետի նախաձեռնած պայքարը կոռուպցիայի դեմ չպետք է վերածվի «ժամանակին Սահակաշվիլու սարքած շիլա–փլավին»։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն։

Քանի դեռ Թբիլիսին ընտելանում է Փաշինյանին, Սահակաշվիլին վստահ հայտարարում է, որ հայ վարչապետն ու նրա թիմը ընդօրինակել է բարեփոխումների իր փորձը։ Այս մասին Վրաստանի երրորդ նախագահն ասել է «Ռուսթավի–2» հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Премьер-министр Армении Никол Пашинян во время встречи со спикером парламента Грузии Ираклием Кобахидзе (30 мая 2018). Тбилиси - Sputnik Արմենիա
«Սահակաշվիլու Վրաստանը Փաշինյանի Հայաստանը չէ». ինչու պետք չէ համեմատել

Սահակաշվիլին նաև հայտնել է իր «հեղինակավոր» կարծիքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին։ Վրաստանի նախկին նախագահը Քոչարյանի կալանավորման որոշումը ճիշտ է համարում ու իր նախագահության Վրաստանի հետ զուգահեռներ է անցկացնում։ Մասնավորապես, նա համեմատում է Քոչարյանին Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանձեի ու Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ։

Սահակաշվիլին համոզված է, որ եթե նա ժամանակին Բուրջանաձեի ու Իվանիշվիլիի «հարցերը լուծեր», ապա այսօր իրավիճակը Վրաստանում լրիվ այլ կլիներ։

«Փաշինյանը ոչ միայն որպես հիմք է վերցրել իմ բարեփոխումները, այլև հաշվի է առել իմ սխալներն ու չի կրկնել դրանք», – ասել է Սահակաշվիլին «Ռուսթավի–2» հեռուստաընկերության հետ հարցազրույցում։

Մամրաձեն, այնուամենայնիվ, կարծում է, որ դեռ շուտ է համեմատել կամ կանխատեսումներ անել։

«Հուսով եմ` Հայաստանում սկսված հակակոռուպցիոն ծրագիրը չի կրկնի Վրաստանի «վարդերի հեղափոխություններից» հետո եղած իրավիճակը։ Այն ժամանակ մեր երկրում եղած կալանավորումների մեծ մասն ապօրինի էին, մարդկանց չգիտես ինչի համար բռնում էին ու գրավի դիմած ազատում», – ասաց Մամրաձեն։

Նրա խոսքով` հենց սկսում են ապօրինի միջոցներով պայքարել կոռուպցիայի դեմ, երկիրն էլ ավելի մեծ կոռուպցիոն ձագարի մեջ է հայտնվում։ Նման բան է տեղի ունեցել Վրաստանում։ Նա նաև սխալ է համարում համեմատել Սահակաշվիլուն ու «խարիզմատիկ Քոչարյանին»։

«Սահակաշվիլին իր իշխանության օրոք վրաց ժողովրդի դեմ մի շարք ծանր հանցագործություններ է գործել։ Ի տարբերություն Քոչարյանի, Սահակաշվիլին արդեն մի քանի հոդվածով դատապարտված է, ու հենց նա հատի Վրաստանի սահմանը, միանգամից վանդակի հետևում կհայտնվի», – ասաց Մամրաձեն։

Այլ բան է Քոչարյանը, որին Վրաստանում մեծ համակրանքով էին վերաբերվում։ Փորձագետը պնդում է, որ վրացի լրագրողները «խենթանում» էին նրա համար։ Մի անգամ Քոչարյանի Վրաստան այցի ժամանակ նրան համեմատել էին աշխարհահռչակ դերասան Ռոբերտ Դե Նիրոյի հետ` նշելով, որ «հետխորհրդային տարածքում այդքան առնական նախագահ դեռ չեն հանդիպել»։

Михаил Саакашвили - Sputnik Արմենիա
Հիմա արդեն հեծանիվով․ Սահակաշվիլին սպառնում է վերադառնալ ու «վերջ տալ ավատատերերին»

Քոչարյանը նախագահի կարգավիճակում երեք անգամ է Թբիլիսի այցելել` 2003, 2004 ու 2007 թվականներին։

Քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական փորձագետ Վախթանգ Մայիսայան, ինչպես և Մամրաձեն, հույս ունի, որ Հայաստանը չի կրկնի Վրաստանի սխալները։ Նա կարծում է, որ Սահակաշվիլին պարզապես յուրացրել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի գաղափարները։

«Վրաստանում անցկացված բարեփոխումներն իրականացվել էին հանգուցյալ Ժվանիայի, այլ ոչ թե Սահակաշվիլու շնորհիվ։ Հենց Ժվանիան էր իրական բարեփոխողը, նա հեղինակել է մի շարք բարեփոխումներ, որոնք նրա մահից հետո իր, այլ ոչ թե Սահակաշվիլու թիմն է իրականացրել», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մաիսայան։

Իսկ Հայաստանի դեպքում ամեն ինչ այլ է, բոլոր գաղափարները գալիս են Փաշինյանի ու նրա համախոհների կողմից։ Այդ պատճառով սխալ է զուգահեռներ անցկացնել Սահակաշվիլու ու Փաշինյանի միջև։

«Աստված չանի, Նիկոլ Փաշինյանը կրկնի Սահակաշվիլու պատմությունն ու բարեփոխումները։ Դա ավելի վատ կլինի, քան այն, ինչ պատահեց 2008 թվականի մարտի 1–ին», – ասաց Մայիսայան։

Հիշեցնենք` Սահակաշվիլին առաջին անգամ չէ, որ մեկնաբանում է Հայաստանի իրադարձությունները։ Նա, մասնավորապես, հիացմունքով էր արձագանքել Հայաստանի իշխանափոխությանը, ինչի պատճառով Հայաստանի նախկին իշխանական կուսակցության` ՀՀԿ–ի մոտ հարցեր էին առաջացել` կապված այն ժամանակվա վարչապետի թեկնածու Փաշինյանի ու Սահակաշվիլու շփման հետ։ Ինքը` Փաշինյանը, կտրականապես ժխտում է, որ իրենց մեջ որևէ կապ կա։

Լրահոս
0