Տեղի է ունեցել Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը

Ի՞նչն է կարևոր տևական խաղաղության հասնելու համար. Մնացականյանի և Մամադյարովի հանդիպումը

197
(Թարմացված է 10:14 12.07.2018)
Հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ և միտված էր միմյանց տեսակետների հետ ծանոթացմանը:

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամադյարովի 1–ին հանդիպումը երեկ կայացավ Բրյուսելում։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը ներկա էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` հանդիպումը կազմակերպելու համար և ընդգծեց նրանց հովանու ներքո խաղաղության գործընթացի կարևորությունն ու բանակցային դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը:

Հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ և միտված էր միմյանց տեսակետների հետ ծանոթացմանը:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ բանակցային գործընթացն այլընտրանք չունի, և այս համատեքստում կարևորեց խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը, փոխվստահության ամրապնդմանը, լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը, զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը։

Նա շեշտեց, որ հակամարտության բոլոր կողմերի իրատեսական ու կառուցողական ներգրավվածությունն առաջնային նշանակություն ունի տևական խաղաղության հասնելու ջանքերի արդյունավետության համար:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի  կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցերի շուրջ: Նշենք, որ հանդիպումը 4 ժամից ավելի է տևել։

197
թեգերը:
Զոհրաբ Մնացականյան, Ադրբեջան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Զոհրաբ Մնացականյանն ասել է, թե ինչն է խանգարում Արցախի բանակցային գործընթացին
Զոհրաբ Մնացականյանը Մինսկում շփվել է Էլմար Մամեդյարովի հետ
Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Բրյուսել