00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարո Փայլանը կխլի՞ Էրդողանի ձայները

© Sputnik / Asatur YesayantsГаро Пайлан на форуме "Армения-Диаспора"
Гаро Пайлан на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի նախագահի աթոռի համար միանգամից մի քանի թեկնածու կպայքարի, սակայն Երևանում և Անկարայում չեն կասկածում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակին։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Թուրքիայի հայերի գլխավոր ֆավորիտն առաջիկա արտահերթ ընտրություններին նախագահի թեկնածու, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշն է։ Հայերն իրենց ձայները կտան նրան, քանի որ թուրքահայ պատգամավոր Կարո Փայլանը Դեմիրթաշի կուսակցության անդամ է, կարծում են Անկարայի և Երևանի փորձագետները։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган на пресс-конференции в ходе внеочередного саммита организации исламского сотрудничества (18 мая 2018). Стамбул, Турция - Sputnik Արմենիա
Պանթուրքիստ Էրդողանի վերարտադրությունը. «խաչի ու կիսալուսնի» հակամարտությունը կօգնի՞ նրան

Թուրքիայի նախագահական աթոռի համար հունիսի 24-ին կայանալիք արտահերթ ընտրություններին կպայքարեն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունից, Մուհարեմ Ինջեն` Ժողովրդական-հանրապետական կուսակցությունից, Սելահաթին Դեմիրթաշը` Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցությունից, ինչպես նաև անկախ թեկնածուներ Մերալ Աքշեները, Դողու Փերինչեքը և Թեմել Քարամոլաօղլուն։

Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը համոզված է, որ Թուրքիայի բնակչության մեծամասնությունը, այդ թվում հայերը` հոգնել են Էրդողանի բռնապետությունից։

«Հայերի մեծ մասը Էրդողանին չի տա իր ձայնը, նրանք Թուրքիայի այլ քաղաքացիների նման, դժգոհ են երկրում տիրող ներքաղաքական իրավիճակից։ Էրդողանն իր քաղաքականությամբ  իրեն վարկաբեկել է քաղաքացիների աչքերում, հատկապես` տնտեսական ճգնաժամի ֆոնին», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Էստուկյանը։

Նա կարծում է, որ հայերի ձայների մեծամասնությունը կստանան Դեմիրթաշն ու Ինջեն։ Սակայն այս ամենը չի խանգարի Էրդողանին հաղթել առաջիկա ընտրություններին և կրկին գլխավորել պետությունը։ Էստուկյանը նաև չի բացառում, որ Թուրքիայում ընտրությունները երկու փուլով կանցնեն։

Այս դիրքորոշումը չի կիսում թուրքագետ Տիրան Լոքմագոզյանը։ Նա ընդգծեց, որ Էրդողանը բազմիցս ապացուցել է ծայրահեղությունների դիմելու և նպատակներին հասնելու համար օրենքն արհամարհելու իր ունակությունը։

Ситуация в Мадагисе - Sputnik Արմենիա
Էրդողանի ընտրությունն ու «Տոռի» առաքումը. արդյոք Ադրբեջանն արկածախնդրության կդիմի Արցախում

«Թուրքիայում խիստ պայքար է սկսվել ընտրողների ձայների համար։ Էրդողանն արդեն ունի ընտրողների աջակցության 40%–ը, և նպատակին հասնելու համար նա մինչև հունիսի 24-ը ևս ավելի քան տաս տոսկոս «կհայթհայթի»`ամեն գնով հաղթանակ տանելու համար», – Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Լոքմագյոզյանը։

Էրդողանի դիրքերը բավական անկայուն են, սակայն այսօր ոչ ոք չի հանդգնի նրա դեմ հանդես գալ, ասում է Լոքմագյոզյանը։ Փորձագետը նաև կարծում է, որ հայերի մեծամասնությունը իր ձայնը կտա քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը միայն նրա համար, որ կուսակցության շարքերում է Թուրքիայի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի հայկական համայնքի հիմնական մասն այսօր ապրում է Ստամբուլում։ ХХ դարերի 50-ականներին 1.5 մլն–անոց Ստամբուլում 150 հազար հայ էր ապրում, մոտ 200 հազար հույն և 150 հազար հրեա։ Քաղաքը բաժանված էր հունական, հրեական, հայկական և թուրքական թաղամասերի։

Բացի այդ, մոտավորապես 100-150 հայ է ապրում Մուսալեռան արվարձանների գյուղերից մեկում, ընդ որում` հիմնականում մեծահասակ մարդիկ։

Թուրքիայում հայերն իրավունք չունեն աշխատել երկրի պետական հիմնարկներում, զինվորական կոչումներ ստանալ, թեև պարտավոր են ծառայել թուրքական բանակում։ Հիմնականում նրանց զբաղվում են առևտրով և արհեստագործությամբ։

Լրահոս
0