Բաքու

Ֆանտաստիկ խարդախություններ Ադրբեջանում. բանկիրը 59 մլն է գողացել և փախուստի դիմել երկրից

186
(Թարմացված է 10:00 18.06.2018)
Ադրբեջանի առաջատար բանկերից մեկի փոխնախագահ փախել է երկրից` յուրացնելով 59 մլն դոլար։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. GünayBank ադրբեջանական բանկի վարչության փոխնախագահ Էմին Զեյնալովը փախել է երկրից` բանկից տանելով 100 մլն մանաթ (մոտ 59 մլն դոլար)։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հաղորդագրության համաձայն`  Ադրբեջանում աննախադեպ մասշտաբի ֆինանսական խարդախություն է իրականացվել։ Խոշոր բանկի կառավարիչը փախուստի է դիմել երկրից` իր հետ տանելով աներևակայելի գումար։

Զեյնալովը գողացել է ավանդատուների գումարները, որոնք, փորձագետների կարծիքով, նախօրոք օֆշոր էին հանվել։ Պարբերականի տվյալներով` Զեյնալովը 2017 թվականի ապրիլից գլխավորում էր երկրի ամենախոշոր բանկերից մեկը` GünayBank–ը։

GünayBank ԲԲԸ–ն Ադրբեջանի առաջին կոմերցիոն բանկերից մեկն է, որը երկրում գործում է 1992 թվականից։

186
թեգերը:
Ադրբեջան
Ըստ թեմայի
Սա Բաքվի հերթական սադրանքն է. ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է հայ զինծառայողին սպանելու փաստը
Հայաստանը կարգելի՞ արդյոք Բաքվի անդամակցությունը ԵԱՏՄ–ին. պարզաբանում է նախարարը
Երևանը խափանում է Հայաստանի դեմ «իսլամական համերաշխության» Բաքվի փորձերը. նախարար