Ֆեթուլահհ Գյուլեն

Գյուլենին ՌԴ դեսպանի սպանության համար հեռակա ձերբակալության են դատապարտել Թուրքիայում

83
Մեղադրող կողմը կարծում է, որ ռուս դեսպան Անդրեյ Կարլովին սպանող Մևլութ Ալտինտաշը կապ էր պահպանում Գյուլենի հետ և սպանության հրահանգը ստացել է նրա շարժման ներկայացուցիչների հետ Կիպրոսում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Անկարայի դատախազությունը ԱՄՆ–ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին (որի արտահանձնելուն Թուրքիան փորձում է հասնել արդեն երկար ժամանակ) հեռակա ձերբակալության է դատապարտել, հայտնում է Diken.com.tr–ը։

Գյուլենին 2016 թվականի հուլիսին Թուրքիայում հեղաշրջման փորձի հիմնական կազմակերպիչ են համարում։ Թուրքիայի իշխանությունները նաև կարծում են, որ նրա ղեկավարած շարժումը առնչություն ունի Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության կազմակերպման հետ։ Ձերբակալության մասին դատախազության որոշումը կայացվել է ռուս դիվանագետի սպանության փաստով հարուցված գործի հետաքննության շրջանակներում։

Դատախազի խոսքով` հանցագործը` Մևլութ Ալտինտաշը, կապ էր պահպանում Գյուլենի շարժման հետ և սպանության հրահանգները ստացել է շարժման ներկայացուցիչների հետ Կիպրոսում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք, որ դեսպան Անդրեյ Կարլովին սպանել էին 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայում։ Նրա վրա զինված հարձակում էր իրականացվել Թուրքիայի մայրաքաղաքում լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ։

Ստացված վնասվածքներից դեսպանը մահացել է։ Կարլովի վրա իրականացրած հարձակումը ահաբեկչական էին որակել։ Դեպքի վայր հասած իրավապահ մարմինները տեղում գնդակահարել էին մարդասպանին։

ՌԴ Քննչական կոմիտեն «Միջազգային ահաբեկչության ակտ» հոդվածով քրեական գործ է հարուցել։ Կարլովին հետմահու Ռուսաստանի հերոսի կոչում են տվել։

Ավելի վաղ  հետաքննության շրջանակներում 7 մարդ էր ձերբակալվել, որոնց կասկածում են Գյուլենի շարժման հետ առնչություն ունենալու մեջ։

83
Ըստ թեմայի
Մոսկվայում դիմավորել են Անդրեյ Կառլովի դին տեղափոխող ինքնաթիռը
Թուրքիայում ՌԴ դեսպանը զինված հարձակման է ենթարկվել
Թուրքական ռազմական ուղղաթիռ

Հայտնի է` ինչի հետևանքով է կործանվել թուրքական ռազմական ուղղաթիռը

55
(Թարմացված է 11:20 05.03.2021)
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Cougar տիպի ուղղաթիռի կործանման հետևանքով 11 մարդ է մահացել։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռը վթարի է ենթարկվել եղանակային պայմանների վատթարացման պատճառով։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Նախնական տվյալներով և ականատեսների վկայությամբ՝ վթարը տեղի է ունեցել եղանակային պայմանների կտրուկ վատթարացման պատճառով։ Ուղղաթիռի կործանման փաստով հետաքննություն է սկսվել` պատահարի ճշգրիտ պատճառը պարզելու համար», - հայտարարել է Աքարը։

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ` մարտի 4–ին, Թուրքիայում Cougar տիպի ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 9 թուրք զինծառայող, 4-ը վիրավորվել են:

55
թեգերը:
Վիրավոր, Զոհ, ուղղաթիռ, Թուրքիա
Ըստ թեմայի
Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻՊԾ–ին է փոխանցվել 2 զինծառայողի մասունք
442 նոր դեպք, 7 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Ուղղաթիռ. արխիվային լուսանկար

Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա 9 զոհ

113
(Թարմացված է 20:34 04.03.2021)
Նախնական տվյալներով` վթարի պատճառ կարող էին լինել կամ վատ եղանակային պայմանները կամ ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել, 9 զինծառայող է զոհվել, ևս 4-ը` վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին`վկայակոչելով Թուրքիայի ՊՆ–ին։

«Ուղղաթիռի հետ, որը Բինգյոլից Թաթվան թռիչք է իրականացրել, կապը կտրվել է ժամը 14:25-ին։ Անմիջապես որոնողական աշխատանքներ են սկսվել՝ անօդաչուների, CN235 ինքնաթիռի և ուղղաթիռի ներգրավմամբ։ Արդյունքում պարզվել է, որ ուղղաթիռն ընկել է։ Անկման վայրում հայտնաբերվել են 9 զոհվածներ և 4 վիրավորներ»,-ասվում է ՊՆ հաղորդագրությունում։

Նախնական տվյալներով` վթարի պատճառ կարող էինինել կամ վատ եղանակային պայմանները կամ ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը։

Վթարի զոհերից մեկը Էլյազիգում Թուրքիայի ցամաքային զորքերի 8-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Օսման Էրբաշն է։
NTV հեռուստաալիքը ուղիղ եթերում ցուցադրում է կադրեր ուղղաթիռի կործանման վայրից` Բիթլիսի նահանգի դժվարամատչելի լեռնային տեղանքից։ Երևում է ինչպես են վիրավորներին տարհանում։

113
թեգերը:
Վիրավոր, Զինվոր, Զոհ, ուղղաթիռ, Թուրքիա
Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

21
(Թարմացված է 12:53 05.03.2021)
Գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ մարզպետարանի որևէ աշխատակից ներս մտնի:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:

Նրանք, սակայն,  հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:

Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:

Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:

Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։

Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։

21
թեգերը:
Շիրակի մարզ, Գյումրի, Հայաստան, ռազմագերի, գերի