ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Հրանտ Դինքի մահն օգուտ է տվել մարդկանց, դատարանում հայտարարել է Դինքի գործով մեղադրյալ, Ստամբուլի ոստիկանության նախկին աշխատակից Մուարեմ Դեմիրկալը։ Այդ մասին գրում է Ստամբուլի հայերի «Ակոս» թերթը։
Մարտի 13–ին Դեմիրկալը հանդես է եկել իր պաշտպանությամբ։ Նա մեղադրվում է անփույթ անգործունեության մեջ, որի պատճառով հնարավոր է դարձրել Հրանտ Դինքի սպանությունը։
Դիմելով սպանված լրագրողի ընտանիքն` Դեմիրկալը հայտարարել է, որ անմեղ է։
«Հարգելի ընտանիք, դիմում եմ ձեզ։ Ես անկեղծորեն վստահեցնում եմ, որ իմ արժեքները, իմ անձն անհամատեղելի են այդ կեղծ սպանության հետ։ Եթե մենք չենք կարող ինտերնացիոնալացնել ժողովրդավարությունն այս դարում, եթե մեզ չի հաջողվում կիսել արցունքները, նշանակում է մենք բոլորս մեղավոր ենք։ Որպես այս երկրում ապրողներ` դուք գիտեք, որ մարդիկ այստեղ հայտնի են դառնում իրենց մահից հետո։ Միլիոնավոր մարդիկ, տեսնելով գետնին ընկած Դինքին, ասել են` մենք նա ենք, նա մենք է։ Այս ամենը չեն վերադարձնի նրան, բայց որոշ մահեր կարող են օգուտ տալ մարդկությանը», – ասել է նա։
Լրագրող Հրանտ Դինքը եղել է հայալեզու «Ակոս» թերթի գլխավոր խմբագիրը։ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին, Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից:
Հետագայում պարզվել է, որ թուրքական հատուկ ծառայությունները գիտեին Հրանտ Դինքի նախապատրաստվող սպանության մասին, սակայն ոչ մի կերպ չեն խոչընդոտել չարագործին։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, գործը քննելիս, Թուրքիայի իշխանությանը մեղավոր է ճանաչել Հրանտ Դինքի իրավունքները խախտելու մեջ, մասնավորապես, կյանքի իրավունքի և ազատ խոսքի իրավունքի` ստիպելով սպանվածի ընտանիքին 133 հազար եվրո վճարել որպես փոխհատուցում։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել, 9 զինծառայող է զոհվել, ևս 4-ը` վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին`վկայակոչելով Թուրքիայի ՊՆ–ին։
«Ուղղաթիռի հետ, որը Բինգյոլից Թաթվան թռիչք է իրականացրել, կապը կտրվել է ժամը 14:25-ին։ Անմիջապես որոնողական աշխատանքներ են սկսվել՝ անօդաչուների, CN235 ինքնաթիռի և ուղղաթիռի ներգրավմամբ։ Արդյունքում պարզվել է, որ ուղղաթիռն ընկել է։ Անկման վայրում հայտնաբերվել են 9 զոհվածներ և 4 վիրավորներ»,-ասվում է ՊՆ հաղորդագրությունում։
Նախնական տվյալներով` վթարի պատճառ կարող էինինել կամ վատ եղանակային պայմանները կամ ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը։
Վթարի զոհերից մեկը Էլյազիգում Թուրքիայի ցամաքային զորքերի 8-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Օսման Էրբաշն է։
NTV հեռուստաալիքը ուղիղ եթերում ցուցադրում է կադրեր ուղղաթիռի կործանման վայրից` Բիթլիսի նահանգի դժվարամատչելի լեռնային տեղանքից։ Երևում է ինչպես են վիրավորներին տարհանում։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Թուրքիայում կանցկացվեն թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները։ Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի էջը, հրամանատարաշտաբային վարժանքները տեղի կունենան Ըսփարթա նահանգում։
Նշվում է, որ ադրբեջանական ստորաբաժանումներն արդեն ժամանել են Թուրքիա։ Զորավարժությունները կտևեն 6 շաբաթ։
Can Azerbaycan ile “Tek millet, İki devlet” anlayışı ile bir ve beraber çalışmaya devam ediyoruz. 6 hafta sürecek komando eğitimleri için Isparta’ya gelen Kahraman Azerbaycan Ordusuna mensup kardeşlerimizi havaalanında karşıladık. 🇹🇷🇦🇿 pic.twitter.com/rjNXhW8S8k
— T.C. Millî Savunma Bakanlığı (@tcsavunma) March 4, 2021
«Մենք շարունակում ենք համագործակցությունն Ադրբեջանի հետ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով»- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժությունները տեղի էին ունեցել Կարսի նահանգում։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգևավճար են ստացել:
Օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:
«Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգևատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգևատրում («Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով»,–գրում է թերթը:
Չտրվել սադրանքներին. ՀՀ ոստիկանությունը և դատախազությունը հայտարարություններ են տարածել
Ստացվում է՝ ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգևատրվել են երկու անգամ. մեկը հունվար ամսվա համար, մեկն էլ արդեն միանվագ:
Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն



