00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դերվիշների բողոքները. ո՞վ է Իրանում «կրոնական պատերազմներ» հրահրում

© AFP 2024 / ATTA KENAREПротесты в Иране
Протесты в Иране - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որոշ սուֆիական եղբայրություններ արտաքին ուժերի կողմից իրանական պետականության դեմ են օգտագործվում: Հիմնականում խոսքը սունիական ուղղությունների մասին է, որոնք կարող են վայելել Սաուդյան Արաբիայի աջակցությունը:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik, Աշոտ սաֆարյան. Իրանում առանձին սուֆիական եղբայրություններ կարող են օգտագործվել արտաքին ուժերի կողմից` երկրում քաղաքական իրավիճակն ապակայունացնելու համար։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց արևելագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

Թեհրանում ավելի վաղ արյունոտ բախումներ էին տեղի ունեցել` իրենց «Գոնաբադիի դերվիշներ» (Gonabadi Dervish) սուֆիական եղբայրության հետևորդներ անվանող մարդկանց խմբի և իրավապահների միջև։ Բախման հետևանքով 3 իրավապահ է սպանվել։ Երկու կողմից վիրավորվել ավելի քան 30 մարդ։ Բողոքի ակցիայի մասնակիցներից մոտ 300–ը բերման են ենթարկվել։ Այդ իրադարձությունները շատերին հիշեցրել են անցյալ տարվա վերջին և այս տարվա սկզբին երկրի տարբեր քաղաքներում տեղի ունեցած աննախադեպ բողոքի ակցիաների մասին։ Հարց է ծագել` արդյո՞ք դերվիշի եղբայրության ներկայացուցիչների գործողությունները կարող են նոր անկարգությունների հանգեցնել։

Армянская церковь в Турции (Ван, Западная Армения) - Sputnik Արմենիա
Հին հայկական Վան քաղաքը Իրանում Պարսկական կայսրության «մարգարիտ» է համարվում

Ինչպես նշեց մեր զրուցակիցը, Իրանում մի շարք սուֆիական եղբայրություններ կան, որոնք, ըստ էության, միստիկ իսլամ են ներկայացնում։ Այդ առումով սուֆիզմն Իրանում բավական խորը արմատներ ունի։ Սուֆիական եղբայրությունները Իրանի պատմության և մշակույթի անբաժանելի մասն են կազմում։

Այլ հարց է, որ որոշ դեպքերում եղբայրության առանձին ներկայացուցիչներ փորձում են քաղաքական պահանջներ հնչեցնել։ Իրանական պետությունն, անկասկած, չի կարող ձեռքերը ծալած նստել և հաշտվել դեպքերի նման զարգացման հետ։ Ոսկանյանի կարծիքով` ակնհայտ է, որ դերվիշական որոշ եղբայրություններ արտաքին ուժերի կողմից օգտագործվում են Իրանի պետականության դեմ։ Խոսքը հիմնական սունիական ուղղությունների մասին է, քանի որ շիական եղբայրություններն արտաքին աջակցություն չեն ստանում։

Այսպես, օրինակ` 2017 թվականի հունիսին Թեհրանում գտնվող Այաթոլա Խոմեյնիի դամբարանի վրա տեղի ունեցած հարձակումն իրականացրել էին սունիները։ «Նման իրավիճակում երկրի իշխանություններն առավելագույնս ճկուն պետք է լինեն` հավասարակշռությունը պահպանելու համար։ Մի կողմից պետք է թույլ չտալ, որ ակտիվանան առանձին դերվիշական եղբայրությունները և նրանց երրորդ ուժերը, մասնավորապես` Սաուդյան Արաբիան չօգտագործի դա, մյուս կողմից` հաշվի առնել ազդեցիկ եղբայրությունների դիրքորոշումը երկրի հասարակաքաղաքական կյանքում», – նշեց փորձագետը։

Антиклерикальный протесты в иранских городах - Sputnik Արմենիա
Թեհրանը գիտի` Ադրբեջանն ինչ դեր ունի Իրանի անկարգություններում. փորձագետ

Իրանագետը նշեց, որ Իրանի ղեկավարությանը միշտ հաջողվել է վերահսկել ներքաղաքական իրավիճակը և բոլոր քաղաքական և կրոնական խմբերի հետ փոխգործակցության անհրաժեշտ մոդել մշակել։ Այնուամենայնիվ, տեղում դերվիշական եղբայրության ազդեցությունը հաշվի առնելով` ինչպես նաև հզոր բողոքի ակցիաները անցյալ տարվա վերջին և այս տարվա սկզբին, չի կարելի աչք փակել նման միջադեպերի վրա։

«Պետք է հաշվի առնել նաև այն, որ Իրանի պաշտոնական գաղափարախոսության և սուֆիական եղբայրությունների դոգմաների հակասություններն այդքան խորը չեն, որքան դա փորձում են ներկայացնել միջազգային, մասնավորապես` արևմտյան ԶԼՄ–ները», – ասաց նա։

Միևնույն ժամանակ, Իրանի ներսում վերջին անկարգությունները ֆենոմեն են համարում, որոնց նմանը վերջին 40 տարվա ընթացքում չի եղել։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ գտնվող ռազմական վերլուծաբան Հասան Շեմշադիի խոսքով` դերվիշների նման պահվածքը բացարձակ բնորոշ չէ սուֆիական եղբայրության հետևորդներին։ Նա նշեց, որ որոշ տեղեկությունների համաձայն` խռովարարները «Գոնաբադիի դերվիշների» եղբայրության ներկայացուցիչներ չեն։ Բացի այդ, «Գոնաբադիի» եղբայրակցության հոգևոր առաջնորդը հայտարարություն էր տարածել, որում ափսոսանք էր հայտնել կատարվածի վերաբերյալ, դատապարտել էր նման դեպքերը` նշելով, որ իր հետևորդները չէին կարող նման պահվածք դրսևորել։

Министр обороны Азербайджанa Закир Гасанов встретился с Министром обороны и поддержки Вооруженных сил Ирана Амиром Хатеми - Sputnik Արմենիա
Ադրբեջանն իրեն ապահովագրում է թուրք «մաչոյի» ձախողմից . Իրանի ՊՆ ղեկավարն այցելել է Բաքու

«Նա նաև նշել էր, որ հավանաբար, դրանք մարդիկ են, որոնք շեղվել են ճիշտ ուղուց։ Այդ պատճառով էլ բավական ցավալի է, որ մեդիա–տիրույթում այդ խռովարարներին «Գոնաբադիի դերվիշբեր» են անվանել։ Ավելին` Գոնաբադ քաղաքի (Հորոսան գավառ) բնակիչները պիկետ էին կազմակերպել և բացահայտ հայտարարել, որ ոստիկանների վրա հարձակվողները որևէ կապ չունեն «Գոնաբադիի» եղբայրակցության սուֆիական դերվիշների հետ», – Sputnik Իրանի հետ զրույցում նշել է վերլուծաբանը։

Նրա խոսքով` հատկանշական է, որ «դերվիշների» և իրավապահների այս արյունոտ բախումը տեղի ունեցավ ավելի քան 80 քաղաքներում անցկացվող ցույցերի ալիքից մի քանի շաբաթ անց։ Փորձագետը նշում է, որ լրիվ հավանական է, որ «դերվիշների» արյունալի բողոքների հետևում երրորդ ուժեր կանգնած լինեն, որոնք սուֆիներին կօգտագործեն որպես վահան անկարգություններ կազմակերպելու համար։

Իրավապահ մարմիններն այժմ հետաքննում են միջադեպը` նպատակ ունենալով բացահայտել անկարգությունների իրական հրահրողներին։ Նա ընդգծել է, որ նույնիսկ եթե այս արյունոտ միջադեպը ներքին պատվիրատու է ունեցել, պարզ է, որ նրան աջակցել են դրսից`առնվազն տեղեկատվական աջակցություն են ցուցաբերել։

Լրահոս
0