00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Հայկ Բաբուխանյան
Ավելի բարդ իրավիճակ ՀՀ-ՌԴ հարաբերություններում վերջին 200 տարվա մեջ չի եղել.Բաբուխանյան
17:06
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքական բանակը կմարսի՞ Էրդողանի «ձիթենիները»

© AFP 2024 / OZAN KOSE / AFPТурецкие танки, дислоцированные вблизи сирийской границы, в рамках операции "Оливковая Ветвь"
Турецкие танки, дислоцированные вблизи сирийской границы, в рамках операции Оливковая Ветвь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կարծես թե իրականանանում են բազմաթիվ փորձագետների և քաղաքական գործիչների այն կանխատեսումները, որոնց համաձան՝ Թուրքիան, իբրև թե քուրդ ահաբեկիչների դեմ պայքարելու համար Սիրիա ներխուժելով, դեռ երկար կմնա այնտեղ։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik

«Ձիթենու ճյուղը», ինչպես որ Թուրքիայի նախագահը ցինիկորեն բնորոշում է բազմագույն սիրիական ընդդիմության և ահաբեկչական խմբավորումների մնացուկների հետ համատեղ իր երկրի կանոնավոր զորքերի իրականացրած ռազմական գործողությունները, կարող է թորշոմել, եթե այն պարբերաբար չջրեն թուրք զինվորների, քրդերի դեմ պայքարելու համար նրանց միացած ահաբեկիչների և, որն ամենասարսափելին է, խաղաղ բնակիչների արյունով։ Չնայած արյունն այն նյութը չէ, որը կարող է կանգնեցնել ենիչերին, առավել ևս էրդողանական։

Մեգալոմանիան հոգեբանական եզույթ է, որով բնորոշվում է մեծամտությունը. դա մարդու մտածողության և վարքի հատուկ դրսևորում է, որն արտահայտվում է սեփական կարևորությունը, հանրաճանաչությունը, հարստությունը, իշխանությունը, հանճարեղությունը, քաղաքական ազդեցությունն ուռճացնելու և գերագնահատելու միջոցով՝ ընդուպ մինչև ինքն իրեն ամենակարող համարելը։  Ֆրանսիական Causeur պարբերականը Էրդողանի՝ ռազմական գործողություններ հրահելու ձգտման հիմնական պատճառ է համարել նրա մեգալոմանիան, անպատասխանատվությունն ու քրդերի նկատմամբ վախի և ատելության պայթուցիկ խառնուրդը։  Եվ եթե փորձենք իրավիճակը հնարավորինս սառնասրտորեն վերլուծել, ֆրանսիացիների հետ դժվար է չհամաձայնել։

Турецкий военный конвой прибывает на турецко-сирийскую границу (21 января 2018). Провинция Килис, Турция. - Sputnik Արմենիա
Սիրիական ծուղակ քրդերի համար. արդյո՞ք ԱՄՆ հատուկ ուժերը կհարվածեն թուրքական զորքերին

Գուցե այդ պատճառով է, որ իրադարձություններով հետաքրքրված մասնակիցներից ոչ ոք այդպես էլ դեմ չարտահայտվեց Թուրքիայի գործողություններին։ Թեև պաշտոնական Դամասկոսը չէր կարող չհայտարարել, որ Թուրքիան ագրեսիա է իրականացնում Դամասկոսի ինքնիշխանության դեմ, սակայն նա հակամիջոցներ այդպես էլ չգործադրեցին։ Ինչո՞ւ։

Գուցե այն պատճառով, որ այժմ Էրդողանը երկարաժամկետ հեռանկարում քայլեր է ձեռնարկում պաշտոնական Դամասկոսի օգտին։ Էրդողանն իր ճյուղավորումներով այժմ Ասադի համար, այսպես ասած, «օգտակար հիմարի» դերում է։

Իհարկե, թուրքին, եթե նա որևէ տեղ թրով է եկել (իսկ նա այլ կերպ չի էլ գալիս), շատ դժվար է հետ ուղարկելը, իսկ երբեմն էլ նույնիսկ անհնար։ Սակայն XXI  դարում միջազգային հանրությունը ամենատարբեր կողմերից ուշադիր հետևում է իրադարձություններին և շատ լավ  հիշում Էրդողանի խոստումը՝ մեգալոմանիայի ձիթենու նոպան ավարտվելուց հետո վերադառնալու մասին։ Ենթադրվում է, որ բոլոր կողմերն՝ առանց բացառության, հետևողական կլինեն այդ խոստմանը։

Իսկ երբ քրդերի հետ բավականաչափ կռիվ տված Էրդողանը հեռանա Սիրիայից՝ ինքնակամ կամ ստիպողաբար, ապա հասկանալի է, որ նրա տեղը կզբաղեցնի պաշտոնական Դամասկոսը, և կստացվի, որ Էրդողանը կրակից շագանակ իր՝ սիրելիի համար չէր հանում։ Թուրքիայի նախագահն, անկասկած, հասկանում էր դեպքերի նման զարգացումը, սակայն մեգալոմանիան և անպատասխանատվությունը այս հարցում առաջնային դեր խաղացին։ Նա, հավանաբար, որոշել էր, որ այս դեպքում կարելի է կրկնել  Հյուսիսային Կիպրոսի սցենարը: Բայց այսօր նման բան դժվար ստացվի։

Այնտեղ, իհարկե, «տանտիրություն» կանեն մինչև վերջ չխոցված ահաբեկչական խմբավորումների մնացուկները. կասկած չկա, որ նրանք այդ տարածքում մեծ տոկոս են կազմում։ Այդ խմբերի անդամներին մի քիչ էլ կջախջախեն, բայց նրանք կփորձեն վերախմբավորվել, իսկ մեծ մասը կհեռանա Թուրքիայի տարածքով։

Сергей Шакарянц в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Շաքարյանց. «Սիրիայում դե ֆակտո նոր չհայտարարված պատերազմ է սկսվել»

Այդ ժամանակ բոլորը պետք է ուշադիր լինեն, հատկապես տարածաշրջանին հարող երկրները։ Արդեն իսկ հաճախակի են դարձել Հարավային Կովկասի հանրապետություններում սահմանային խախտումների դեպքերը, և պետք չէ կարծել, թե սահմանը խախտողները պարզապես մոլորված հովիվներ են։

Որքան էլ ուժեղ լինի թուրքական բանակը,  ձիթապտղի ճյուղերը դժվար թե նրան օգտակար լինեն։ Խնդիրը ոչ այդքան բանակի մեջ է,այլ երկրի քաղաքական կշռի. այն անկասկած կտուժի։  Այդ հեղինակությունն արդեն փլուզվում է, թեև Էրդողանն այնքան է կուրացած իր անձով, որ դա չի նկատում։

Մնում են քրդերը։  Բայց նրանք սպառնալիք չեն։ Քրդերն այդ տարածքում ընդամենը երրորդ ուժի օգնությամբ զինված եթե ոչ խաղազինվոր, ապա շախմատի ձիու նման թեթև խաղաքար են։ Այդ տեսանկյունից սիրիական դաշտում դեռ նոր է սկսվում խաղակեսը, բայց ձիուն արդեն զոհաբերել են։

Լրահոս
0