00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանում ՌԴ–ի հայ դեսպանը պատմել է ամերիկյան` «բաժանիր, որ տիրես» քաղաքականության մասին

© Sputnik / Михаил АлаеддинИнженерная бронетехника во время мероприятий по разминированию сирийского города Дейр-эз-Зор
Инженерная бронетехника во время мероприятий по разминированию сирийского города Дейр-эз-Зор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեսպան Ջագարյանը կարևորում է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը, որին սպառնում է ԱՄՆ քաղաքականությունը։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանը շարունակում է համագործակցել Իրանի հետ Սիրիային օգնություն ցուցաբերելու հարցում, Sputnik Iran–ի հետ զրույցում հայտնել է Իրանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Լևան Ջագարյանը։

«Մենք հիմա զգալի մարդասիրական օգնություն ենք ցուցաբերում Սիրիայի բնակչությանը, անկախ նրանից, թե ում վերահսկողության տակ են գտնվում Սիրիայի այս կամ այն շրջանները` ի տարբերություն արևմտյան երկրների, որոնք գտնվում են ԱՄՆ ազդեցության տակ։ Վերջիններս հայտնում են, որ մարդասիրական օգնություն են ցուցաբերելու միայն այն շրջաններին, որոնք չեն գտնվում Բաշար Ասադի օրինական կառավարության ենթակայության տալ։ Ես շեշտում և ընդգծում եմ «Բաշար Ասադի օրինական կառավարություն» արտահայտությունը, այլ ոչ թե «ռեժիմ», ինչպես ասում է Արևմուտքը», – ասել է Ջագարյանը։

Иракские курды - Sputnik Արմենիա
Սիրիայի քրդեր. Ռուսաստանի շահերը Սիրիայում, ի տարբերություն Ամերիկայի շահերի, պարզ են

Նրա խոսքով` ԱՄՆ–ն իրականացնում է Սիրիան բաժանելու քաղաքականությունը։ Նրանք, կարծես, ցանկանում են իշխանության այնպիսի տեղական մարմիններ վերաստեղծել, որոնք Դամասկոսի ենթակայության տակ չեն գործի։ Ընդ որում, ԱՄՆ–ն հայտնում է, որ կողմ է Սիրիայի տարածքային ամբողջականությանը, սակայն գործնականում ամեն ինչ այլ կերպ է անում։

Դեսպանի խոսքով մարդասիրության առումով Ռուսաստանը լավ հեռանկարներ ունի Սիրիայում Իրանի հետ համագործակցությունն ընդլայնելու համար։

«Մենք արդեն համագործակցում ենք իրանցիների հետ արաբական այդ երկրի կարիքավոր բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու հարցով։ Եվ ես կարծում եմ, որ նման համագործակցությունը մշակվելու է աշխատանքային կարգով մեր բազմաթիվ շփումների ընթացքում», – ասել է Ջագարյանը։

Անդրադառնալով 2015 թվականի հուլիսին ստորագրած միջուկային համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ–ի դիրքորոշմանը` դեսպանը նշել է, որ Մոսկվան կտրականապես դեմ է այդ համաձայնագրի ցանկացած վերանայման փորձին,  նրա կարծիքով այդ համաձայնագիրն և՛ ռուսական և՛ այլ երկրների` մասնավորապես Իրանի, Արևմտյան Եվրոպայի, Ամերիկայի և Չինաստանի մասնագետների երկար տարիների աշխատանքի արդյունք է։

«Արդյունքում` այդ համաձայնագիրը փոխզիջումային հանգուցալուծումների որոշակի հավաքածու է։ Այս բազմակողմ համաձայնագրի եզրակացությունն ամրագրված է ՄԱԿ–ի ԱԽ–ի 2231 բանաձևով, ինչը մեծ հաշվով թույլ է տվել առողջացնել տարածաշրջանում Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այդ պատճառով էլ ԱՄՆ ներկայիս վարչակազմի և կոնկրետ Կոնգրեսի` այդ փաստաթուղթը վերանայելու բոլոր փորձերը անընդունելի են», – ասել է Ջագարյանը։

Мирная жизнь Дэйр-эз-Зора - Sputnik Արմենիա
Սիրիայի հայ պատգամավոր. «Հայերը վերադառնում են Սիրիա»

Նրա կարծիքով` այդ փորձերը կարող են ապակայունացնել ստեղծված բարենպաստ իրավիճակը։ Իսկ դա, իր հերթին, կարող է բացասական ազդեցություն թողնել Իրանի շուրջ ստեղծված մի շարք թեժ կետերի վրա, այդ թվում նաև` Աֆղանստանի, Իրաքի, Լիբանանի, Սիրիայի և նույնիսկ Եմենի։

Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում իրանցիներին պահպանել ստորագրած համաձայնագրի «ոգին» և «տառը», ինչն էլ նրանք անում են։ Որևէ հանդիմանություն նրանց նկատմամբ չկա։ Այդ մասին են խոսում նաև բավական հեղինակավոր ու հարգված կազմակերպութան ՄԱԳԱՏԷ–ի զեկույցները, կազմակերպություն, որը ինչպես մենք հույս ունենք, հետագայում ևս կպահպանի իր անաչառությունը։

«Ինչ վերաբերում է ոչ միայն Արևմուտքի, այլև որոշ տարածաշրջանային երկրների մտահոգությանը կապված Իրանի հրթիռային փորձարկումների հետ, ապա դա պետք է դիտարկել ՀԳՀԾ–ի համատեքստից դուրս։ Այդ փորձարկումները ԻՄԾ միջուկային գործարքի հետ որևէ առնչություն չունեն։ Եվ արգելքներ այդ հրթիռային փորձարկումների վրա նույնպես չկան», – ասել է Ջագարյանը։

Որոշ երկրների կողմից Իրանի տարածքային քաղաքականությունը քննադատելը, դեսպանն անվանել է անհիմն և անարդյունավետ։

Լրահոս
0