Նադեժդա Բենկլյան

Հայուհի Նադեժդա Բենկլյանը վրացական ավիացիայի ամենախիզախ կինն է. NASA-ի տիեզերագնաց

194
(Թարմացված է 10:19 06.12.2017)
25–ամյա Նադեժդա Բենկլյանն արժանացել է «Կանանց առաջնորդության և արիության համար» պարգևին։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Վրաստանի քաղաքացիական ավիացիայի առաջին և առայժմ միակ կին օդաչուին` 25–ամյա հայուհի Նադեժդա Բենկլյանին NASA-ի տիեզերագնաց Հայդի Ֆայֆերը հանձնել է ԱՄՆ–ի դեսպանատան պարգևը «Կանանց առաջնորդության և արիության համար», հաղորդում է Sputnik Գրուզիան։ 

Պարգևատրման արարողությունը կայացել է Վրաստանի ավիացիոն համալսարանում, որի շրջանավարտ է Բենկլյանը։

«Ինձ համար մեծ պատիվ է, առավել ևս, որ այդ պարգևն ինձ հանձնել է նման կարևոր անձնավորություն։ Ես հիացած եմ նրանով։ Անհավանական է, երբ նման մարդը հիանում է քեզնով։ Պարզվում է` նա ցանկացել է օդաչու դառնալ, բայց տեսողական խնդիրների պատճառով չի կարողացել», – ասել է Բեկլյանը Sputnik Գրուզիային։

Հայուհին գրոհում է վրացական երկինքը. առաջին կին օդաչու Նադեժդա Բենկլյան

Մի քանի ամսի առաջ Բենկլյանը սկսել է աշխատել «Georgian Airways» ավիաընկերությունում։ Նա ապացուցեց, որ կինն էլ կարող է տղամարդուն հատուկ գործեր անել ու կառավարել ինքնաթիռը նրանցից էլ լավ։

Ֆայֆերը ոչ միայն NASA–ի տիեզերագնաց է 1993թ–ից, այլ նաև ԱՄՆ ծովային նավատորմի կապիտան։ Նա առաջին անգամ տիեզերքում եղել է 2006թ–ին։

194
Թուրքիա. հրդեհներ

Թուրքիայում հրդեհներ են․ երեք մարդ է զոհվել

162
(Թարմացված է 22:34 29.07.2021)
Երկու օրում Թուրքիայի ավելի քան 17 քաղաքում 58 հրդեհ է գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Թուրքիայում շարունակվում են խոշոր հրդեհները, արդեն երեք մարդ է զոհվել, տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հրդեհները տարածվել են ոչ միայն անտառներում, այլև տներում ու գյուղերում։

«Ամբողջ բնակավայրեր են տարհանվել, կառավարական ուժերն էլ բավարար չեն։ Հույս ունեմ՝ գոնե կարող եք օգնել Թուրքիային աղոթքով», - գրել է Թվիթեռում թուրք օգտատերերից մեկը։

Последствия лесных пожаров близ средиземноморского прибрежного города Манавгат, Анталья (29 июля 2021). Турция
© AP Photo / Suat Metin
Հրդեհներ Թուրքիայում

Երկու օրում Թուրքիայի ավելի քան 17 քաղաքում 58 հրդեհ է գրանցվել՝ ներառյալ Ադանա քաղաքում։

162
թեգերը:
Թուրքիա, հրդեհ, Զոհ
Շուշի

Փաշազադեն արցախյան հաղթանակը վերագրել է Իրանին և քննադատության ալիք բարձրացրել Թուրքիայում

450
Թուրքական հեռուստաալիքներից մեկը տեսանյութ է հեռարձակել, որում աննախադեպ քննադատության է ենթարկվել ադրբեջանական կրոնական գործիչը։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Թուրքիայում կոշտ քննադատության է ենթարկվել Ադրբեջանի կրոնական գործիչ, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, շեյխ–ուլ–իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն։ Թուրքական հեռուստաալիքներից մեկը` Haber Global–ը, մի ամբողջ սյուժե է նվիրել նրա ասածներին։

Համընդհանուր դժգոհության հիմք են հանդիսացել արցախյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակի պատճառների վերաբերյալ արտահայտությունները։

Մասնավորապես նա ասել է. «Այաթոլլա Համենեի որոշումն ու «Ղարաբաղը իսլամական հող է» խոսքերը Ադրբեջանին հաղթանակի հասցրին»։

Փաշազադեն նաև երախտագիտություն է հայտնել Իրանին և գրեթե չի անդրադարձել Թուրքիային, ինչը իհարկե ազդել է թուրք հասարակության վերաբերմունքի վրա։

3,5 մլրդ ԵՄ-ից Թուրքիային ահաբեկիչներին հովանավորելո՞ւ, թե՞ փախստականներին զսպելու համար

Հեռուստասյուժեի հեղինակները հիշեցրել են, որ Իրանը երբեք հստակ ադրբեջանամետ դիրքորոշում չի հայտարարել և թույլ է տվել, որ սպառազինություն մտնի Հայաստան, այնպես որ ոչ մի դեպքում չի կարելի հավասարեցնել Թուրքիայի և Իրանի դերը Ադրբեջանի ռազմական հաղթանակի գործում։

Ով է Ադրբեջանի ԶՈւ ԳՇ նորանշանակ պետը, ու ինչ կապ ունի նա Թուրքիայի հետ

Իրանի արժանիքները մեծարող Փաշազադեի հասցեին հնչած վրդովմունքի պատճառ է դարձել նաև այն փաստը, որ Իրանի հոգևորականության ներկայացուցիչը պատարագ է մատուցել Շուշիում, երբ այն դեռ չէր անցել Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Բայրաքթարների» գլխին ամպեր են կուտակվել. ԱՄՆ-ն հարված կհասցնի՞ Թուրքիային

450
թեգերը:
Թուրքիա, Ադրբեջան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Պատերազմ
Արխիվային լուսանկար

Երեխաները շատ են, նրանք խաղում են ամենուր. ՌԴ ՊՆ–ն Արցախի մասին հաղորդագրություն է տարածել

0
(Թարմացված է 11:50 31.07.2021)
Նախորդ շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ և ռուս զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Ռուս խաղաղապահները մեկ շաբաթվա ընթացքում ապահովել են Լաչինի միջանցքով դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ ավելի քան 2000 ավտոմեքենաների երթևեկության անվտանգությունը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ինչպես նշել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Լեոնիդ Ստեֆանովը, դիտորդական կետի անձնակազմը շուրջօրյա ռեժիմով իրականացնում է Լաչինի միջանցքով ավտոմեքենաների և քաղաքացիական անձանց տեղաշարժի վերահսկման աշխատանքներ: Ամեն օր ռուս խաղաղապահների հսկողությամբ նշված տարածքով անցնում է ավելի քան 200 մեքենա։

«Ընդ որում, յուրաքանչյուր մեքենա անցնում է զննման ընթացակարգ, իսկ վարորդն ու ուղևորները ներկայացնում են անձը հաստատող փաստաթղթեր։ Նշված բոլոր կետերը պահպանելու դեպքում ուղևորին տեղափոխող մեքենան անցնում է առաջ», – ասել է Ստեֆանովը։

Նա նշել է, որ եուս խաղաղապահները շարունակում են իրականացնել կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և ավտոտրանսպորտի երթևեկության անվտանգության ապահովման, Լաչինի միջանցքով պարենի և այլ ապրանքների տեղափոխման խնդիրները:

Ռուս խաղաղապահներն Արցախում նոր վարժանքներ են իրականացրել

Անցած շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, ռուս զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել:

«Շատ անվտանգ է, հանգիստ, և ոչ մի սարսափելի բան չկա։ Այստեղ են գտնվում ռուս խաղաղապահները։ Երեխաները շատ են, նրանք խաղում են ամենուր, ամեն ինչ շատ լավ է. և կրակոցներ չեն եղել», – պատմում է տեղի բնակչուհի Անահիտ Հարությունյանը։

Ռուս խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը սարքավորված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքին շրջանաձև հսկողություն իրականացնելու համար:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

0
թեգերը:
Արցախ, Լեռնային Ղարաբաղ, խաղաղապահ
Ըստ թեմայի
Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը մարտական պատրաստության պարապմունքներ է անցկացրել
Ռուս խաղաղապահներն օգնություն են ցուցաբերել Վանք գյուղի բնակիչներին
Ինչպես են ռուս խաղաղապահներն ապահովում Լաչինի միջանցքի անվտանգությունը
Ռուս խաղաղապահներն Ամարաս ու Գանձասար են ուղեկցել ուխտավորներին