00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քրդստանն ու Իրաքը փոխզիջումային համաձայնության են եկել. գաղտնի փաստաթղթերը հրապարակվել են

© AFP 2024 / SAFIN HAMED / AFPГород Эрбиль, иракский Курдистан
Город Эрбиль, иракский Курдистан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրաքի և Քրդստանի իշխանությունները փոխզիջումային համաձայնագրեր են կնքել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց տարածաշրջանային հարցերի փորձագետ Կարեն Հովհաննիսյանը` ներկայացնելով այսօր գաղտնազերծած փաստաթղթերի բովանդակությունն ու կողմերի հիմնական պայմանավորվածությունները։

ԵՐԵՎԱՆ, 2 Նոյեմբեր — Sputnik. Քրդստանի պաշտոնական մամուլում հրապարակվել են Իրաքի և Քրդստանի իշխանությունների միջև դեռևս հոկտեմբերի 29-ին ստորագրված, բայց մինչ օրս գաղտնի պահվող համաձայնագրերի տեքստերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տարածաշրջանային հարցերի փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ դրանք, ըստ էության, կողմերի միջև փոխադարձ զիջումներ են։

«Համաձայնագրին ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ համաձայնագրերն ավելի ձեռնտու են Քրդստանին, որովհետև վիճահարույց տարածքները հիմնականում անցել են Քրդստանի տարածաշրջանային իշխանության վերահսկողության տակ»,– ասում է Հովհաննիսյանը։

Դրանց թվում է նաև Թուրքիայի սահմանին գտնվող  վիճահարույց Դուհոկ սահմանային անցակետը, որտեղ եթե մինչև հիմա Իրաքը միայնակ էր վերահսկողություն իրականացնում, ապա այսուհետ այն վերահսկվելու է Իրաքի կենտրոնական իշխանության, Քրդստանի տարածաշրջանային իշխանությունների և միջազգային կոալիցիոն ուժերի կողմից։

Փոխարենը, Կարեն Հովհաննիսյանի խոսքով, պաշտոնական փաստաթղթերում «Քրդստան» անունն այլևս չի նշվում, նշվում է նախկին`«Քրդական տարածաշրջանային իշխանություն» արտահայտությունը։

Քրդական կողմից համաձայնագրերը ստորագրվել են նախարարների մակարդակով, ինչը, փորձագետի դիտարկմամբ, վկայում է այն մասին, որ դրանք ընդունելի են քրդերի համար։

Ի հայտ եկած նոր հանգամանքների տեսակետից մեկնաբանելով Քրդստանի առաջնորդի հրաժարականը`Կարեն Հովհաննիսյանը չի բացառում, որ այն ուղիղ կապ ուներ նաև Իրաքի իշխանությունների հետ կնքված համաձայնագրերի հետ։

«Քանի որ Բարզանին այն քաղաքական գործիչն էր, ով քրդերի երազանքի իրականացնողն էր, ով Քրդստանը տարավ անկախության և, բնականաբար, տեղյակ էր կնքվելիք համաձայնագրերի բովանդակությունից, ինքը հրաժարական տվեց, որպեսզի խուսափի պատմական այն ֆիգուրը լինելուց, որը կընկալվի որպես Քրդստանի անկախության հանրաքվեն չեղարկող։ Նա ցանկանում է մնալ պատմության մեջ որպես Քրդստանն անկախության տանող քաղաքական գործիչ»,– ասաց Հովհաննիսյանը։

Համաձայնագրերի համաձայն` Քրդստանի արդեն նախկին առաջնորդ Մասուդ Բարզանիի կառավարությունը կշարունակի կառավարել առաջիկա 8 ամիսներին, ինչից հետո տեղի կունենան նոր ընտրություններ։ Սրանով, ըստ փորձագետի, Իրաքն, ըստ էության ճանաչում է այդ տարածաշրջանում քրդական իշխանությունը։

Լրահոս
0