00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրաքյան Քրդստանը հույսը դնում է ռուսական զենքի վրա. Բարզանի

© AFP 2024 / SAFIN HAMEDИракские курды
Иракские курды - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրաքյան Քրդստանի սպառազինության հիմնական մատակարարը, այն անկախ ճանաչելու պարագայում, կարող է դառնալ Ռուսաստանը, կարծում է գեներալ Սիրվան Բարզանին (քուրդ առաջնորդի զարմիկ)։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Իրաքյան Քրդստանը կարծում է, որ անկախության հռչակումից հետո կարող է իր բանակը համալրել ռուսական զենքով, ՌԻԱ Նովոստիին է հայտնել քրդական զինված ուժերի գեներալ Սիրվան Բարզանին։

Սեպտեմբերի 25-ին անցկացվող Իրաքյան Քրդստանի հանրաքվեն Բաղդադի խորհրդարանը ապօրինի էր ճանաչել։ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու ՄԱԿ-ի ներկայացուցիչներն Իրաքյան Քրդստանի նախագահ Մասմուդ Բարզանիին առաջարկել էին հետաձգել հանրաքվեն, սակայն նա պատասխանել է, որ քվեարկությունը նշանակված ժամկետում է անցնելու։

Агитация за независимость Иракского Курдистана на улицах Эрбиля - Sputnik Արմենիա
Սեպարատիզմի քրդական «ստվերը». ինչից է վախենում Իրանը, ու ինչպես է խաղարկում Արևմուտքը
Հանրաքվեի անցկացումը քննադատության է արժանացել մի շարք երկրների կողմից, այդ թվում` ԱՄՆ–ի, Արաբական պետությունների լիգայի և Իրաքի հարևանների` Թուրքիայի և Իրանի, որոնք իրենց քրդական համայնքներն ունեն։ Իրանը Բաղդադի խնդրանքով փակել է Իրաքյան Քրդստանի հետ ավիահաղորդակցությունը և սահմանին զորավարժություններ անցկացրել։ Իրաքի իշխանություններն օտարերկրյա տերություններից պահանջել են իրենց վերահսկողության տակ փոխանցել Քրդստանի բոլոր սահմանային անցումները և բոլոր նավթային գործարքները միայն Բաղդադի հետ վարել։

«Այդ խնդիրները որոշելու է նոր պետությունը։ Սակայն, իմ կարծիքով, հավանաբար, ձեռք կբերվի ռուսական զենք, քանի որ նրա կիրառման փորձ ու պրակտիկա արդեն կա։ Քրդական հեղափոխությունների բոլոր տարիներին զենքն Արևելքից էր, հիմնականում` ռուսական», – ասել է հրամանատարը`պատասխանելով այն հարցին, թե ով է դառնալու Իրաքյան Քրդստանի սպառազինության հիմնական մատակարարը, եթե այն անկախ հռչակվի։

Բարզանին նաև նշել է, որ Իրաքի քրդական ինքնավարության հարևան պետությունները, մասնավորապես, Թուրքիան և Իրանը, իրենց զորքերը չեն մտցնի տարածք` անկախության հանրաքվեի անցկացման պատճառով։

«Հավանաբար, դա (շրջափակման մասին հայտարարությունը) կապված է այդ երկրների ներքին քաղաքականության հետ, դրա համար են նրանք նման սպառնալիքների դիմում։ Մենք լավ հարաբերություններ ունենք և՛ Իրանի, և՛ Թուրքիայի հետ, այդ իսկ պատճառով որևէ ռազմական ներխուժում չի լինի։ Դա ուժեղ կվնասի առաջին հերթին հենց իրենց», – ասել է գեներալը։

Բարզանիի կարծիքով` այդ սպառնալիքները կարող են շարունակվել հանրաքվեի անցկացումից հետո միայն առաջին օրերը կամ առաջին շաբաթները։

Գեներալը հայտնել է, որ Իրաքյան Քրդստանը ըմբռնումով է վերաբերվում հարևան երկրների մտավախություններին։

«Սայքս–Պիկո համաձայնագրի գլուխներից մեկը, որի պատճառով քուրդ ժողովուրդը առանձնացավ և ապրում է Թուրքիայի և Իրանի տարածքում, իրենց համար զգայուն թեմա է», – ասաց Բարզանին։

Միևնույն ժամանակ նա նշեց, որ Էրբիլը գնահատում է Բաղդադից անկախանալու մասին հանրաքվեի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը։

«Մենք շնորհակալ ենք Ռուսաստանին, միայն նա հանդես չեկավ սպառնալիքներով` հայտարարելով իր հարգանքը ցանկացած ժողովրդի կարծիքի նկատմամբ։ Դա ճիշտ է, հենց դա է իսկական ժողովրդավարությունը։ Սա ազնիվ քայլ է, և ողջ քուրդ ժողովուրդը, որը նման պայմաններում է հայտնվել, գնահատում է դա», – ասել է բարձրաստիճան զինվորականը։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ քրդերի օրինական ձգտումները պետք է խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի շրջանակներում իրականացվեն։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ ՌԴ հանդես է գալիս մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների ամբողջականության օգտին։

Լրահոս
0