Ստեփանակերտ

Բաքվի «սև ցուցակը» կհամալրեն ԱՄՆ-ի երեք կոնգրեսականները

52
(Թարմացված է 01:52 25.09.2017)
Արցախ այցելած ԱՄՆ կոնգրեսմեններ Դևիդ Վալադաոն, Ֆրենք Փալոնեն և Թուլսի Գագարդը հայտնվել են Ադրբեջանի սև ցուցակում։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամներ Դևիդ Վալադաոն, Ֆրենք Փալոնեն և Թուլսի Գաբարդը ներառվել են անցանկալի անձանց ցուցակում, նախօրեին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը։

Գաջիևը նշել է, որ կոնգրեսականներն «ապօրինի կերպով այցելելն են Ադրբեջանից գրաված հողերը, այդպիսով, խստորեն խախտելով Ադրբեջանի տարածքային ամբողջականույունն ու ինքնիշխանությունը, նաև «Երկրի մուտքի ու ելքի և անձնագրերի մասին» ու «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանների մասին» օրենքները։

Հայտարարության մեջ նշվում է, որ իրենց գործողություններով կոնգրեսականներն աջակցում են Հայաստանի քաղաքականությանը։

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամներ Դևիդ Վալադաոն, Ֆրենք Փալոնեն և Թուլսի Գաբարդը Արցախ են եկել սեպտեմբերի 20-ին ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռուբեր Ավետիսյանի, Ամերիկայի Հայկական Ասամբլեայի համանախագահ Էնթոնի Բարսամյանի ու «Հայաստան» հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղի տնօրեն Մարիա Միհրանյանի ուղեկցությամբ։

Ֆրենք Փալոնեն բավարարված էր ԱՄՆ Կոնգրեսի հայկական կոմիտեի ու Արցախի նախագահի համագործակցությամբ։

«Մենք մեզանից կախված ամեն ինչ կանենք Կոնգրեսի ու Մինսկի խմբի շրջանակում, որպեսզի վստահության մեխանիզմներ ստեղծենք, ու իհարկե, ամեն կերպ կաջակցենք հակամարտության կարգավորմանը տանող քայլերը, բայց մենք չենք հրաժարվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից ու պնդելու ենք դա»,- ասել է Փալոնեն։

Կոնգրեսական Թուլսի Գաբարդը, անդրադառնալով Արցախ իր առաջին այցելությանը, նշել է, որ որպես նախկին զինծառայող, լավ է գիտակցում խաղաղության արժեքը այն ժողովուրդների համար, որոնք պատերազմական վիճակում են գտնվում, ու որպես իշխանության ներկայացուցիչ, ապագայում կշարունակի աջակցել արցախցիների պահանջին։

Ադրբեջանում կոնգրեսականների այցն ակնկալելի վրդովմունք առաջացրեց։ Երկրի ԱԳՆ-ում նրանց միանգամից հայտարարեցին հայկական լոբբիից կախված ու նրանց կողմից ֆինանսավորված անձիք։

52
Ուղղաթիռ. արխիվային լուսանկար

Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա 9 զոհ

91
(Թարմացված է 20:34 04.03.2021)
Նախնական տվյալներով` վթարի պատճառ կարող էին լինել կամ վատ եղանակային պայմանները կամ ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել, 9 զինծառայող է զոհվել, ևս 4-ը` վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին`վկայակոչելով Թուրքիայի ՊՆ–ին։

«Ուղղաթիռի հետ, որը Բինգյոլից Թաթվան թռիչք է իրականացրել, կապը կտրվել է ժամը 14:25-ին։ Անմիջապես որոնողական աշխատանքներ են սկսվել՝ անօդաչուների, CN235 ինքնաթիռի և ուղղաթիռի ներգրավմամբ։ Արդյունքում պարզվել է, որ ուղղաթիռն ընկել է։ Անկման վայրում հայտնաբերվել են 9 զոհվածներ և 4 վիրավորներ»,-ասվում է ՊՆ հաղորդագրությունում։

Նախնական տվյալներով` վթարի պատճառ կարող էինինել կամ վատ եղանակային պայմանները կամ ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը։

Վթարի զոհերից մեկը Էլյազիգում Թուրքիայի ցամաքային զորքերի 8-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Օսման Էրբաշն է։
NTV հեռուստաալիքը ուղիղ եթերում ցուցադրում է կադրեր ուղղաթիռի կործանման վայրից` Բիթլիսի նահանգի դժվարամատչելի լեռնային տեղանքից։ Երևում է ինչպես են վիրավորներին տարհանում։

91
թեգերը:
Վիրավոր, Զինվոր, Զոհ, ուղղաթիռ, Թուրքիա
Թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններ. արխիվային լուսանկար

Թուրքիան և Ադրբեջանը հերթական համատեղ զորավարժությունները կանցկացնեն

450
(Թարմացված է 19:14 04.03.2021)
Ադրբեջանական ստորաբաժանումներն արդեն ժամանել են Թուրքիա։ Մարզումները կտևեն 6 շաբաթ։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Թուրքիայում կանցկացվեն թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները։ Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի էջը, հրամանատարաշտաբային վարժանքները տեղի կունենան Ըսփարթա նահանգում։

Նշվում է, որ ադրբեջանական ստորաբաժանումներն արդեն ժամանել են Թուրքիա։ Զորավարժությունները կտևեն 6 շաբաթ։

«Մենք շարունակում ենք համագործակցությունն Ադրբեջանի հետ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով»- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժությունները տեղի էին ունեցել Կարսի նահանգում։

450
թեգերը:
տարածաշրջան, Զորավարժություններ, Ադրբեջան, Թուրքիա
Ըստ թեմայի
Հայտնի է Իրանի ու Ռուսաստանի ծովային զորավարժությունների նպատակը
Իրանի ու Ռուսաստանի զորավարժությունները մեկնարկել են
Իրանի ու Ռուսաստանի ՌԾՈւ համատեղ զորավարժությունները Հնդկական օվկիանոսում
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

33
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

33
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ