Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյան

ՀՀ–ում խոզի մսի արտադրության ծավալների անկումը կմեծանա. մասնագետը լուծում է առաջարկում

114
(Թարմացված է 21:01 22.07.2021)
Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է խոզի մսի շուկայում առկա իրավիճակին, մսամթերքի գնաճին և այդ ապրանքատեսակի ծավալների անկման դրդապատճառներին։
«Խոզի մսի արտադրության նվազման հիմնական պատճառը կերի համապատասխան ծավալ չապահովելն է». Աշոտ Հովհաննիսյան

Աշոտ Հովհաննիսյանի դիտարկմամբ` 30 տարի առաջ Հայաստանում անհամեմատ ավելի շատ խոզի միս էր արտադրվում, բայց ծավալները տարեցտարի կրճատվեցին։ Ըստ նրա` վերջին տասը տարվա կտրվածքով մոտ 8-10 հազար տոննա խոզի միս է ներկրվել, որի հիմնական մասն իրացվել է վերամշակման նպատակով։

«Միտումները ցույց են տալիս, որ մինչև տարեվերջ խոզի մսի արտադրության ծավալների անկումը կմեծանա։ Ցավոք, դրան զուգահեռ ներկրումներն էլ պատշաճ մակարդակով չեն ապահովվում, որպեսզի սպառման ծավալների խնդիրը կարգավորվի։ Այս ամենը հիմնականում պայմանավորված է խոզի մսի արտադրության համար պահանջված կերի համապատասխան ծավալը ՀՀ–ում չապահովելու հանգամանքով։ Նախորդ տարիներին եգիպտացորենը, գարին և ցորենի թեփը բավարարել են տեղական ծավալները, սակայն այս տարի կունենանք պակաս բերք, ինչը պայմանավորված է երաշտով ու այն հանգամանքով, որ Արցախից ներկրվող հացահատիկային բույսերի բերքի զգալի պակաս կլինի 20-25 տոկոսի չափով, քանի որ այդ տարածքներն այլևս մեր հսկողության տակ չեն»,– Sputnik Արմենիային ասաց գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը։

Հովհաննիսյանի կարծիքով` պետությունը պետք է սուբսիդավորի այս ոլորտը, աջակցի անհատ ձեռներեցներին ու տնտեսվարողներին, որոնք զբաղվում են խոզաբուծությամբ, առավել ևս, որ եկող տարի, ըստ մասնագետի, ունենալու ենք խոզի մսի արտադրության ծավալների ավելի մեծ նվազում։ Ըստ նրա` արժե օրինակ անտոկոս վարկ տրամադրել մինչև երկու ամսական խոճկորներ ձեռք բերելու համար, ինչը կարող է խթանել բուծման գործընթացը։

«Թեև կենդանիների մեջ հիվանդությունների առումով ամենախոցելին հենց խոզն է, սակայն մեր անասնաբուժությունը բարեբախտաբար վերահսկում է իրավիճակը, և ֆերմերների 60-70 տոկոսն էլ քաջատեղյակ է տարածվող հիմնական հիվանդություններից, հետևաբար ինքնուրույն իրականացնում են կանխարգելիչ միջոցառումներ։ Համայնքային մասնագետներն իրենց հերթին իրականացնում են պատվաստումներ ժանտախտի, կարմրախտի և այլ հիվանդությունների դեմ, հետևաբար այդ առումով վտանգ չկա»,– նշեց գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը։

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանում խոզի մսի արտադրության ծավալները նվազել են: Նշված երեք ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, խոզի մսի արտադրության ծավալները 6.4 տոկոսով նվազել են:

Բայց սրան զուգահեռ խոզի մսի գինն է բարձրացել՝ հասնելով 3500-3800 դրամի: Օրինակ՝ խոզի «չալաղաջի» մեկ կիլոգրամը 3700-3800 դրամ է, իսկ խոզի ազդրի մեկ կիլոգրամը` 2900-3200 դրամ: Նախորդ տարի քիչ քանակությամբ խոզ է ներմուծվել ՀՀ, քան 2019-ին: ՊԵԿ-ի տվյալներով՝ 2020 թվականին Հայաստանը ներկրել է 129 հատ խոզ, իսկ 2019-ին ՝ 605:

114
թեգերը:
Հայաստան, խոզ, Միս
Ըստ թեմայի
Մեծ եկամուտնե՞ր, թե՞ նոր թակարդ գյուղացու համար․ ինչ կտա արտադրական կանեփը
Նանոշապիկներ. ինչպես և ինչով կարող է Իրանը փոխարինել թուրքական հագուստն ու ներկը ՀՀ–ում
Շաքարավազը, ձեթն ու ալյուրն էժանացել են. ինչ պատճառներ ու հետևանքներ է թաքցնում բարի լուրը
Սամվել Ճզմաչյան

Ինչու է ԿԲ-ն կրկին բարձրացնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը. Ճզմաչյանը` իրավիճակի մասին

34
Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահ Սամվել Ճզմաչյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական բարձրացմանը։
Ճզմաչյան. «ԿԲ–ն գնաճը զսպելու համար է բարձրացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը»

Տնտեսական ուսումնասիրություններ իրականացնող բազմաթիվ կառույցները վերջին շրջանում նշում են, որ գոյություն ունի գնաճ և գնաճային ճնշումներ կան ոչ միայն Հայաստանում, այլև հարևան երկրներում և այլ տարածաշրջանների պետություններում, որոնց հետ Հայաստանն ունի տնտեսական հարաբերություններ։ Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահ Սամվել Ճզմաչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է, որ Կենտրոնական բանկն ամենայն հավանականությամբ գնաճը զսպելու համար է դիմել վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը։ 

«Դա ոչ միայն գնաճի ճնշումները զսպելու մեխանիզմ է, այլև այդ նպատակով կիրառվող մյուս բոլոր մեխանիզմներից ամենաէականն է։ Եվ քանի որ հնարավոր է նաև վարկերի տոկոսադրույքների բարձրացում, հետևաբար վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը կարող է զսպել նաև վարկային տոկոսադրույքների աճը։ ԿԲ–ն այդ քայլով ավելի թանկ գնով փող է վաճառելու բանկերին, որոնք էլ իրնեց հերթին, եթե բարձրացնեն վարկային տոկոսադրույքները, ապա դա կբերի նրան, որ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք ավելի քիչ կդիմեն բանկերին վարկեր ստանալու նպատակով»,– ասաց Ճզմաչյանը։

Նրա կարծիքով` մեկ գործոնով եզրակացություն անել, թե տվյալ քայլը կարող է հարվածել քաղաքացիների կամ տնտեսվարողների գրպանին, տեղին չէ, պետք է հաշվի առնել տնտեսական զարգացման միտումներն ու համաշխարհային տնտեսության մեջ առկա զարգացումների բնույթը։ 

Անդրադառնալով ԿԲ–ի այն կանխատեսմանն, ըստ որի` մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, Ճզմաչյանն ասաց, որ մեր երկրում չէր կարող այլ կերպ լինել, քանի որ Հայաստանը նոր է դուրս եկել ծանր պատերազմից, ինչը շատ վատ ազդեցություն է ունեցել տնտեսության վրա։ Եթե հեռուն նայենք, ապա Հայաստանը դեռ պետք է գնա բանակը վերազինելու, հզորանալու, ռազմական նոր ծախսեր կատարելու ճանապարհով, ինչը եկամտաբեր չէ, բայց անհրաժեշտ է։ Հետևաբար ԿԲ–ն նկատի է ունեցել այն հանգամանքը, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական բարձրացմամբ հնարավոր կլինի դուրս գալ ստեղծված վիճակից։    

Մթերքի համաշխարհային գները դեռ բարձր կմնան. ՀՀ ԿԲ

Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը երեկվա նիստում որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով և այն սահմանել 7.0%

ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 8.5% է, իսկ կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.5%:

Հիշեցնենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքով բանկերը վարկեր են վերցնում կարգավորիչից։ 

34
թեգերը:
Հայաստան, Կենտրոնական բանկ (ԿԲ), տոկոսադրույք, վարկ
Ըստ թեմայի
Ավազի գնաճն անխուսափելիորեն կհանգեցնի շինարարության թանկացման. տնտեսագետ
Պետությունը չպետք է ձեռքերը լվանա և մի կողմ քաշվի. Չիլինգարյանը`գնաճի մասին
Գնաճը Հայաստանում դուրս է եկել վերահսկողությունից. տնտեսագետ     
Գրիգոր Բալասանյան

Մակունցին կհաջողվի՞ կյանքի կոչել ԱՄՆ-ից ունեցած սպասելիքները. Բալասանյանը կասկածներ ունի

137
(Թարմացված է 20:17 04.08.2021)
Փորձագետի խոսքով` Լիլիթ Մակունցն ամեն ինչ պետք է անի, որ ԱՄՆ–ի դաշնակից Թուրքիան դուրս գա տարածաշրջանից և չխցկվի ԵԱՀԿ Մինսկի շրջանակներ` որպես համանախագահ պետություն։
«ԱՄՆ դեսպանն ամեն ինչ պետք է անի, որ ԱՄՆ դաշնակից Թուրքիան դուրս գա տարածաշրջանից, չխցկվի ԵԱՀԿ Մինսկի շրջանակներ». Բալասանյան

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը բավականաչափ անելիք ունի հատկապես 44-օրյա պատերազմի հետևանքով թուրքական ակտիվությունը ճնշելու առումով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը։

Գաղտնիք չէ, որ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան ահռելի ազդեցություն է ձեռք բերել Ադրբեջանում, Իլհամ Ալիևը քայլերը համաձայնեցնում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ու առաջ շարժվում նրա հանձնարարականներով։

«ԱՄՆ դեսպանն ամեն ինչ պետք է անի, որ ԱՄՆ–ի դաշնակից Թուրքիան դուրս գա տարածաշրջանից, չխցկվի ԵԱՀԿ Մինսկի շրջանակներ` որպես համանախագահ պետություն, չխաթարի այն փխրուն խաղաղությունը, որ կա Արցախում,և չմիջամտի այն բանակցություններին, որոնք այսօր ընթանում են Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռանկյունու մեջ»,-ասաց նա։

Փորձագետը քիչ հավանական է համարում, որ ԱՄՆ-ում նորանշանակ դեսպան Լիլիթ Մակունցին կհաջողվի կյանքի կոչել այս կարևորագույն կետերը։ Նրա խոսքով` ԱՄՆ–ի նման պետությունում դիվանագիտական փորձ ու կապեր չունեցող մեկին դեսպան նշանակելը նշանակում է` ոչ միայն մեծ ակնկալիքներ չունենալ, այլև հարվածի տակ դնել հայ-ամերիկյան հարաբերությունները։

«Եթե նա գոնե կարողանա պահել այդ հարաբերություններն այնպիսին, ինչպիսին դրանք կան այսօր, ես կհամարեմ, որ Մակունցը կատարել է իր առաքելությունը։ Պետք է աշխատանքներ տանել, որ հայ-ամերիկյան հարաբերությունները գոնե չվատանան»,- նշեց Բալասանյանը։

Փորձագետը հիշեցրեց` նշանակումից առաջ էլ, երբ դեռ խոսակցություններ էին պտտվում Մակունցին դեսպան նշանակելու մասին, տեղի հայկական կազմակերպությունների` Հայ դատի և Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն էին հայտնել այդ առթիվ։

Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Լիլիթ Մակունցը, որն ավելի վաղ հրաժարվել էր Ազգային ժողովի պատգամավորի մանդատից, օգոստոսի 2-ին նշանակվեց ԱՄՆ–ում արտակարգ և լիազոր դեսպան։

ԱՄՆ դեսպան Վարուժան Ներսիսյանը հետ էր կանչվել հուլիսի 16-ին։

Երեկ` օգոստոսի 3-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մակունցին արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհվեց։

137
թեգերը:
Հայաստան, Լիլիթ Մակունց, Գրիգոր Բալասանյան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Հրայր Թովմասյանը չի հայտնել` պարգևավճարներից հրաժարվո՞ւմ է, թե ոչ
«Սևանի ափին հյուրանոց ունեմ». Իշխան Սաղաթելյանը խոսեց իր բիզնեսի և ծառայած չլինելու մասին
Ամենակարևոր արյունատար անոթներն անցնում են ՏԿԵ–ով. Փաշինյանը ներկայացրել է Սանոսյանին
Встреча премьер-министра Армении Никола Пашиняна с президентом Беларуси Александром Лукашенко (17 июля 2020). Минск

Ձեզ մանդատ են տվել այս խնդիրներն իրականացնելու համար. Լուկաշենկոն ուղերձ է հղել Փաշինյանին

0

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ:

«Անցնող ընտրություններում հայ ժողովուրդը քվեարկեց հանուն խաղաղության, կայունության, սոցիալ-տնտեսական զարգացման՝ տալով Ձեզ մանդատ իրականացնելու պետության համար այս կարևորագույն խնդիրները»,- նշել է Բելառուսի նախագահը:

Ալեքսանդր Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ Բելառուսի և Հայաստանի միջև բազմակողմ համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև ինտեգրացիոն նախագծերի շրջանակում փոխգործակցությունը կնպաստեն երկու երկրների միջև բարեկամության ամրապնդմանը և քաղաքացիների բարօրության աճին:

0