Արմեն Բաղդասարյան

Եվրամիությունը փորձում է ակտիվանալ մեր տարածաշրջանում. քաղաքագետ

114
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայաստանյան այցին և անցկացրած բանակցություններին։ 
Բաղդասարյան. «ԵՄ–ն փորձում է ընդլայնել մասնակցությունը մեր տարածաշրջանի գործընթացներում»

Արմեն Բաղդասարյանի դիտարկմամբ`Հայաստանը գտնվում է երկու տարբեր գործընթացներում. մի կողմում ԵՄ–ի հետ հետագա ինտեգրումն է, 2,6 միլիարդ դոլարի աջակցության ծրագիրը, բարեփոխումների հեռանկարը, մյուս կողմում արցախյան հիմնախնդիրն է, սահմանների հարցը։ Ըստ նրա` Շառլ Միշելի այցը դրական է այնքանով, որ ԵՄ–ն փորձում է ընդլայնել մասնակցությունը մեր տարածաշրջանի գործընթացներում, հատկապես Արցախի կարգավիճակի շուրջ վարվող բանակցություններում։ 

«Այսինքն` Արցախի կարգավիճակի հարցը չի մնա միայն ռուս–թուրք–ադրբեջանական տիրույթում, դրան կներգրավվի նաև ԵՄ–ն։ Այս համատեքստում Շառլ Միշելի այցը բավականին կարևոր էր, ինչը մեր արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի առումով կարող է լավ լինել, եթե իհարկե ՀՀ–ն կարողանան ճիշտ օգտագործել այդ հնարավորությունը»,– ասաց քաղաքագետը։

Բաղդասարյանի կարծիքով` ԵՄ–ն արցախյան հակամարտությունը դիտարկում է ռուսական ազդեցության գոտում ու թեև դժվար կարողանա ինչ–որ կերպ ազդել դրա վրա, մասնավորապես՝ սաստել Ադրբեջանին, պնդել, որ գերիներին վերադարձնի ու վերջ տա Հայաստանի հետ սահմանային սադրանքներին, բայցևայնպես միջազգային կարծիքի տեսանկյունից պարբերաբար հնչող հայտարարություններն ու Ադրբեջանին ուղղված զսպվածության կոչերը ինչ–որ դերակատարում գուցե և կունենան։ 

«ԵՄ–ն մեր տարածաշրջանի առնչությամբ ունի իր օրակարգը, որը ներառում է տարատեսակ բարեփոխումների, իրավական ու տնտեսական հարցերի փաթեթ, ինչն ըստ էության Արևելյան գործընկերության ծրագրի խորացումն է, հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելը։ Բայց եվրոպացիները պետք է ամեն ինչ անեն, որ մինչ այդ արցախյան հակամարտությունը լինի հանգուցալուծված, այսինքն` եվրոպացիներն ուզում են, որ այստեղ լինի տևական խաղաղություն, որպեսզի մեծացնեն իրենց ակտիվությունը»,– նշեց քաղաքագետը։

Շառլ Միշելը Հայկ Մարությանի հետ շրջել է Երևանի մետրոպոլիտենում. լուսանկարներ

Բաղդասարյանի գնահատմամբ` Հայաստանին 2,6 միլիարդ դոլար հատկացնելով` ԵՄ–ն ցանկանում է վերահսկել ներդրումային ծրագրերը և հենց այդ նպատակով էլ պատրաստ է մեր երկրին ցուցաբերել նաև տեխնիկական աջակցություն։ Ըստ նրա`հասկանալի է, որ որևէ երկրի հենց այնպես չեն հատկացում նման գումարներ, հետևաբար դրա դիմաց ունեն որոշակի ակնկալիքներ, այսիքն` ցանկանում են Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց հանել, մինչդեռ ՌԴ–ն ունի այդ ծրագրին խոչընդոտելու բավականաչափ գործիքակազմ։

Հիշեցնենք՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստան էր ժամանել հուլիսի 16-ին. նրան դիմավորել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։ Եվրոպական խորհրդի նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդ, բանակցություններ է անցկացրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Բանակցությունների ավարտին նրանք հանդես են եկել հայտարարություններով։ Շառլ Միշելը հանդիպում է ունեցել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ 

114
թեգերը:
Արմեն Բաղդասարյան (քաղաքական մեկնաբան), Հայաստան, Եվրամիություն, Շառլ Միշել
Ըստ թեմայի
Եվրամիությունն առաջարկել է վերացնել Հայաստանից ԵՄ երկրներ այցելելու սահմանափակումը
Եվրամիությունը ողջունում է Փաշինյանի առաջարկը միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ
Եվրոպական երկրների 11 դեսպաններ և Եվրամիության 3 ներկայացուցիչ այցելել են Սյունիք
Արա Գալոյան

Տնտեսական գործընթացները մեզ մոտ իներցիոն բնույթ են կրում. խոշոր հարկատուները չեն փոխվում

32
(Թարմացված է 18:12 24.07.2021)
Տնտեսագետ, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՊԵԿ–ի կողմից հրապարակված 1000 խոշոր հարկ վճարողների ցանկին` անդրադառնալով դրանում ընդգրկված կազմակերպությունների ընդհանուր գործունեությանը։
Գալոյան. 2020–ի համեմատ` 1000 խոշոր հարկատուների ցուցակում էական փոփոխություններ չկան

Քանի որ անցյալ տարի համավարակով պայմանավորված «լոքդաունի» պատճառով տնտեսական ցուցանիշները բավականին ցածր էին՝ թվում էր, որ այս տարի կարող էր բավականին առաջընթաց գրանցվել, բայց 1000 խոշոր հարկատուների ցուցակում էական փոփոխություններ չկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Արա Գալոյանը` վկայակոչելով վերոհիշյալ ցուցակում ընդգրկված կազմակերպությունների տեղաբաշխումն ու նրանց կողմից մուծված հարկերի չափը։ 

«Փոխարենը հենց առաջին տասնյակում կա չափազանց անսպասելի մի բան նրանց համար, ովքեր հետևում են տնտեսական վիճակագրությանը կամ տնտեսական գործընթացներին։ Խոսքը վերաբերում է «Թեղուտին», որը նախորդ տարվա 49-րդ հորիզոնականից հայտնվել է 7-րդ հորիզոնականում`9 մլրդ 800 մլն 663 հազար դրամի մուծումով։ «Լիդիան Արմենիան» նույնպես զգալի առաջընթաց է արձանագրել. անցյալ տարի ուներ բավականին համեստ ցուցանիշ, 415-րդ տեղում էր, բայց այժմ հայտնվել է 15-րդ հորիզոնականում։ Ավանդաբար առաջին տասնյակի վերին հատվածում է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»,– նշեց տնտեսագետը։ 

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ ազդեցություն կունենան հանքարդյունաբերության վրա իրավաքաղաքական գործընթացները, որոնց էպիկենտրոնում հայտնվել է, մասնավորապես, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, և կառավարության որոշումը, ըստ որի արգելվում է արտահանել պղնձի խտանյութը, Գալոյանն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակը խիստ բացասաբար կանդրադառնա ոչ միայն կոմբինատի աշխատանքների, այլև ընդհանուր առմամբ հանքարդյունաբերության ոլորտի վրա։

Հեղուկ գազի թանկացումը գաղտնի համաձայնության հետևա՞նք է. տնտեսագետը չի հավատում ՄՊՀ–ին

«Դիրքը զիջելը հնարավոր է, բայց մյուս կողմից էլ եթե համեմատենք նախորդ տարվա ցուցանիշների հետ, ապա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ավելի շատ հարկեր է մուծել, այսինքն` հարկային մուտքերը տվյալ կազմակերպության պարագայում առաջանցիկ են։ Անկախ ամեն ինչից` այդ կոմբինատը տնտեսական իմաստով բավականին մեծ ու էական ազդեցություն ունի Սյունիքի մարզում և այնտեղ միջին աշխատավարձը մայրաքաղաքից հետո ամենաբարձրն է Հայաստանում։ Հետևաբար դրա հետ խաղալն անհասկանալի է, քանզի դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է քաղաքական նկատառումներով տնտեսական հարցեր լուծել»,– ասաց տնտեսագետը։ 

Գալոյանի կարծիքով`տնտեսական գործընթացները մեզ մոտ որոշակիորեն իներցիոն բնույթ են կրում, հետևաբար խոշոր, առավել հայտնի հարկատուները մնում են առաջին տասնյակում՝ ցուցակի վերին հատվածում։ 

Նշենք, որ ՊԵԿ–ի ներկայացրած տեղեկատվության համաձայն` 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. առաջին կիսամյակում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 584 մլրդ 440 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 494 մլրդ 334 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 90 մլրդ 105 մլն դրամ։

32
թեգերը:
Արա Գալոյան, Հայաստան, տնտեսություն
Ըստ թեմայի
Կառավարությունում քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերը
Ցանկությունը մեծ է, արդյունքը` փոքր. ում և ինչի համար է աջակցում պետությունը
«Վաղը նավթ չենք վաճառելու, այլ...». ՀՀ նախագահը պատմել է` ում հետ ինչ է խոսել Տոկիոյում
Կառլեն Խաչատրյան

Հեղուկ գազի թանկացումը գաղտնի համաձայնության հետևա՞նք է. տնտեսագետը չի հավատում ՄՊՀ–ին

113
(Թարմացված է 19:51 24.07.2021)
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հեղուկ գազի գնաճին։
Խաչատրյան. «Հեղուկ գազի գնաճը համահունչ չէ միջազգային շուկայում տեղի ունեցած փոփոխություններին»

Մեր երկրում հեղուկ գազի թանկացումը համահունչ չէ այն փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել միջազգային շուկայում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը` վկայակոչելով Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) հայտարարությունը։

Հանձնաժողովի երեկվա պարզաբանման մեջ նշված էր, որ գների բարձրացումը պայմանավորված է հեղուկ գազի համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացներով, մասնավորապես համավարակով պայմանավորված սահմանափակումների թուլացմամբ, ինչպես նաև սեզոնայնությամբ, որը նպաստել է պահանջարկի մեծացմանը։

«Մեծ հաշվով եթե Հայաստանը համեմատենք տարածաշրջանի մյուս երկրների հետ, ապա ակնհայտ է, որ մեր երկրում հեղուկ գազի գինը շատ ավելի բարձր է, քան Ռուսաստանում, Վրաստանում և մյուս երկրներում»,– ասաց տնտեսագետը։

Խաչատրյանի կարծիքով` մեր տնտեսվարողները փորձում են գերշահույթներ ստանալ, իսկ պատկան մարմիններն էլ, ի դեմս մրցակցության պաշպանության հանձնաժողովի, որևէ քայլ չեն ձեռնարկում գնաճը կանխելու և իրավիճակը շտկելու համար։ Ըստ նրա`գազի շուկայում գործող տնտեսվարողների միջև հնարավոր են կարտելային համաձայնություններ, բացի դրանից հանձնաժողովը մինչև վերջ ազնիվ չէ։ Այո, շուկայում կա ավելի քան 50 տնտեսվարող, սակայն նրանք հիմնականում զբաղվում են վառելիքի վաճառքով, մինչդեռ ներմուծողների քանակը զգալիորեն փոքր է, հետևաբար այդտեղ գաղտնի համաձայնություններ, որոշակի պայմանավորվածություններ կարող են լինել։

«Ինձ մոտ տպավորություն է, որ հանձնաժողովը չի տեսնում կամ չի ուզում տեսնել այդ ամենը և փորձում է հայտարարություններով ուղղակի պատասխանատվությունն իր վրայից գցել տնտեսական գործոնների վրա կամ գնաճը պայմանավորել տնտեսական գործընթացներով, ինչն այդպես չէ»,– ասաց տնտեսագետը։

Խաչատրյանի համոզմամբ` մեր տնտեսվարողներն իրենց հերթին անբարեխիղճ վարքագիծ են դրսևորել սպառողների նկատմամբ, բացի դրանից ավանդաբար փորձել են կապ ցույց տալ դոլարի փոխարժեքի և հեղուկ գազի ու բենզինի գների միջև, սակայն վերջին օրերին դոլարի փոխարժեքի էական անկում է արձանագրվել, որն ուղղակիորեն չի արտացոլվում վառելիքի գներում, ինչը ևս մեկ անգամ հիմնավորում է կասկածներն առ այն, որ գործ ունենք ոչ բարեխիղճ մրցակցության հետ։

Նշենք, որ հեղուկացված գազը, որի գինը կապում են բենզինի հետ (սովորաբար մեկ լիտրի համար մոտավորապես կրկնակի պակաս գին են հաստատում), վերջին օրերին անհամեմատ թանկացել է։ Երեկվա տվյալներով` որոշ գազալցակայաններում հեղուկ գազի մեկ լիտրը վաճառվում էր 280 դրամով։

113
թեգերը:
թանկացում, գին, գազ, Հայաստան
Ըստ թեմայի
Տուրքի մասին օրե՞նք, թե՞ քաղաքական «չագուճ». ի՞նչ է կատարվում ՀՀ պղնձամոլիբդենի բիզնեսում
Ավազի գնաճն անխուսափելիորեն կհանգեցնի շինարարության թանկացման. տնտեսագետ
Դրամի արժևորումից հետո էլ հեղուկ վառելիքի շուկայում գները չիջան. ո՞րն է պատճառը
Արխիվային  լուսանկար

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կրկին կիջնի. եղանակի տեսություն

0
(Թարմացված է 19:03 24.07.2021)
Օդի ջերմաստիճանը 25-26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 28-29-ը կնվազի 3-5 աստիճանով։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Այսօր Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 25-26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 28-29-ը կնվազի 3-5 աստիճանով։

Անոմալ շոգեր են. ի՞նչ կանչեր է ստանում Շտապօգնությունը

Երևանում հուլիսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։

0
թեգերը:
օդի ջերմաստիճան, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Կանադայում շոգից ավելի քան հարյուր մարդ է մահացել
Երկիր մոլորակի վրա կարող է անտանելի շոգ լինել. գիտնականներ
Սննդաբանն ասել է՝ ինչ չի կարելի ուտել նախաճաշին շոգ եղանակին