00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Դրամի արժևորումից հետո էլ հեղուկ վառելիքի շուկայում գները չիջան. ո՞րն է պատճառը

© Sputnik / Asatur YesayantsСурен Парсян в гостях радио Sputnik Армения
Сурен Парсян в гостях радио Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2021
Բաժանորդագրվել
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հեղուկ գազի գնի բարձրացմանն ու ներքին շուկայում առկա միտումներին։
Պարսյան. «Մտահոգիչն այն է, որ դրամի արժևորումից հետո հեղուկ վառելիքի շուկայում գները չիջան»

Սուրեն Պարսյանի դիտարկմամբ` Հայաստանի վառելիքի շուկան աչքի է ընկնում մենաշնորհացման բարձր մակարդակով, այստեղ գործում են մի քանի տնտեսվարող սուբյեկտներ, որոնք մեծ ազդեցություն ունեն շուկայի վրա` վերահսկելով ոչ միայն մեծածախ, այլև մանրածախ առևտուրը։ Ըստ նրա, որոշ ներկրողներ ունեն հեղուկ գազի լցակայաններ, ինչի շնորհիվ կարողանում են մեծ ազդեցություն ունենալ բիզնեսի այս ճյուղում։

Тележка с покупками в супермаркете - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2021
Որ ամբողջ եկամուտը սննդամթերքի վրա չծախսենք. ով ու ինչպես է իջեցնում հայաստանյան գները

«Վերջին տարիների ընթացքում վառելիքի լցակայաններում կտրուկ ավելացավ հեղուկ գազի կետերի քանակը, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ բենզին, դիզվառելիք ներկրողները որոշեցին մտնել նաև այս շուկա` իրենց վերահսկողության տակ վերցվելով նաև այդ շուկան։ Վերջին ամիսներին դրամի արժեզրկումն էական նշանակություն է ունեցել ներկրվող վառելիքի գնի վրա, և բենզինի, դիզվառելիքի գները նախորդ տարվա համեմատ աճել են 40 տոկոսով»,– նշեց տնտեսագետը։

Պարսյանի տեղեկացմամբ` համաշխարհային շուկայում նույնպես որոշակի գնաճային միտումներ են գրանցվել, մինչդեռ 2020 թվականի ապրիլ–մայիս ամիսներին նավթի գինը համաշխարհային շուկայում շատ ցածր էր, իսկ հեղուկ վառելիքի գինն ուղղակի կախման մեջ է գտնվում համաշխարհային շուկայում առկա միտումներից։ 

Ինչպես վարվել աշխատավարձի հետ, եթե գներն աճում են, կամ «մեռած» օրենքի մասին

«Մտահոգիչն այն է, որ երբ դրամն արժեզրկվում էր, կազմակերպություններն օրվա հաշվարկով անընդհատ վերանայում էին վառելիքի գները, իսկ հիմա, երբ արդեն երկու շաբաթ է, ինչ դրամն արժևորվել է, ենթադրվում էր, որ գները նորից կիջնեն, բայց նման բան տեղի չունեցավ, նույնիսկ գներն ավելի թանկացան։ Դրամն արժևորվել է 5-6 տոկոսի չափով, բայց նույնիսկ այս հանգամանքը չի ազդել ազատ պայմաններում ընթացող մրցակցության ու գնագոյացման վրա»,– նշեց տնտեսագետը։

Պարսյանի խոսքով` տնտեսական մրցակցության հարցերով զբաղվող հանձնաժողովն այստեղ անելիք ունի, պետք է նախաձեռնի ուսումնասիրություն և պարզի հեղուկ վառելիքի ձեռքբերման, ներկրման ու վաճառքի գները լոկալ շուկայում, քանի որ վերջին շրջանում մանավանդ հեղուկ գազն ունի բավականին մեծ պահանջարկ։ 

«Մենք պետք է կանխենք չհիմնավորված գների բարձրացման ու իջեցման ռիսկերը, հետևաբար այդ հարցում մեծ աշխատանք ունի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը»,– ասաց տնտեսագետը։

Водители такси заблокировали дорожное движение на улице Абовяна (3 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
Երևանում տաքսիներն ավելանում են, գները` աճում. ո՞րն է պատճառը և ինչպե՞ս ելք գտնել

Ըստ նրա` վառելիքի հայաստանյան շուկայում կա նաև հակամրցակցային համաձայնության բարձր ռիսկ, և չնայած բենզինի շուկայում գործող սուբյեկտների քանակն ավելացել է, սակայն դա էականորեն չի ազդել մրցակցության վրա։ Համաձայնեցված գնային քաղաքականությունը դրա ամենավառ օրինակն է, երբ միասնաբար գները բարձրացնում կամ իջեցնում են, մինչդեռ նույն այդ տնտեսվարողները վառելիքը ձեռք են բերում տարբեր գներով, կատարում են տարբեր ծախսեր, սակայն վաճառում են նույն գնով։ Պարսյանի պնդմամբ` կառավարությունը վերջապես պետք է որոշում կայացնի, ստանձնի պատասխանատվություն և տարանջատի մեծածախ ու մանրածախ շուկաները, այսինքն` ներկրողը չպետք է ունենա նաև լցակայանների ցանց։ 

Նշենք, որ հեղուկ գազի մեկ լիտրն արժե 220 դրամ, մինչդեռ օրեր առաջ արժեր 190-200 դրամ: Շրջանառվող տեղեկատվության համաձայն` հեղուկ գազի մեկ լիտրը որոշ գազալցակայաններում վաճառվում է 230 դրամով: 

Հավելենք, որ համաշխարհային շուկայում նավթի գները համեմատաբար բարձրացել են, իսկ սեղմված և հեղուկ գազի գները կապված են նավթի գների հետ։ Խոշոր վաճառողները՝ Ռուսաստանը, Իրանը, Իրաքը, բարձրացրել են գները, որովհետեւ աշխարհում հեղուկ գազի պահանջարկն աճել է:

Լրահոս
0