Սուրեն Սարգսյան

Միշտ էլ նժարը թեքվում է ուժեղի կողմը. ինչպե՞ս պետք է պատասխանի Հայաստանն Ալիևին

261
(Թարմացված է 23:28 15.07.2021)
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարություններին և այդ կապակցությամբ միջազգային հանրության վերաբերմունքին։ 
Սարգսյան. «Ալիևին ուղղված մեր պատասխանները պետք է լինեն շատ ավելի հստակ և կոշտ»

Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ` միջազգային հանրությունը լուռ է, որովհետև Հայաստանը նույնպես չի արձագանքում Ադրբեջանի կողմից վերջին ամիսներին հնչած տասնյակ հայտարարություններին, որոնք առնչվում են թե՛ ՀՀ–ին, թե՛ նրա տարածքային ամբողջականությանը, և եթե մենք չենք պատասխանում այդ հոխորտանքներին, բնական է, որ միջազգային հանրությունը նույնպես չի անդրադառնալու դրանց։

«ԱԳՆ–ի պատասխան հայտարարությունը շատ մեղմ էր Ալիևի հայտարարության համեմատ։ Ադրբեջանի նախագահն, ըստ էության, սպառնում է մեր տարածքային ամբողջականությանը, իսկ մենք ընդամենը մեղմ պատասխանում ենք, մինչդեռ մեր պատասխաները պետք է լինեն շատ ավելի հստակ և կոշտ»,– նշեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը։

Սարգսյանի կարծիքով` միշտ էլ նժարը թեքվում է ուժեղի կողմը, և դա գործելու է միջազգային հարաբերություններում, բայց պետք է նաև միշտ հաշվի առնել այն հանգամանքը, որ Մինսկի խմբի համանախագահները պարբերաբար հայտարարություններ են տարածում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ, և այդ հայտարարությունները սովորաբար հաջորդում են Ալիևի պնդումներին, թե հիմնախնդիրն այլևս լուծված է։ Ըստ այդմ` Մինսկի խումբը պետք է հասնի նրան, որ լինի վերջնական կարգավորում, ինչը նշանակում է նոր հնարավորություններ Հայաստանի դիվանագիտության և բանակցային գործընթացի համար։

«Եթե ունենանք ադեկվատ դիվանագիտություն, հույս կա, որ կկարողանանք այս իրավիճակում ինչ–որ բան անել, թեև այս իշխանությունների հետ նման հույսեր չեմ կապում»,– նշեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը։

Սարգսյանը հիշեցրեց, որ թեև նախկինում մշտապես տարբեր երկրների, այդ թվում և Իրանի կողմից եղել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հայտարարություններ և դեսպանների այցը Շուշի պետք է դիտարկել հենց այդ տրամաբանության մեջ, սակայն հիմնախնդրի կարգավորման ձևաչափն, այնուամենայնիվ, չպետք է փոփոխվի։  

Ինչու են Ադրբեջանում Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի դեսպանները հրաժարվել մեկնել Շուշի

Հիշեցնենք` Բաքվում պատերազմին մասնակցած և պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների հետ հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենք պատրաստ են սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները, սակայն Հայաստանը չի արձագանքում: Նրա խոսքով` կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանները և սկսեն սահմանազատման գործընթաց:

Ալիևի պնդմամբ` եթե կա Արևելյան Զանգեզուր, ուրեմն կա նաև Արևմտյան Զանգեզուր, նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենիք, հետևաբար ադրբեջանցիների երկիրը նաև Զանգեզուրն է, Գոյչան (Սևան), Իրևանը (Երևան):

261
թեգերը:
Սուրեն Սարգսյան, Ադրբեջան, Զանգեզուր, Իլհամ Ալիև
Ըստ թեմայի
Որը կլիներ ամենացանկալի տարբերակը. քաղաքագետը` Խաչատուրով - Փաշինյան հակամարտության մասին
Սահմանների հստակեցումը լինելու է բացառապես մեր հաշվին. ի՞նչ է ստանալու Հայաստանը դրա դիմաց
«Պողպատե մանդատ» և հաշտության մեկնած ձեռք. կհաջողվի՞ Փաշինյանին համախմբել ընդդիմադիրներին
Գրիգոր Բալասանյան

Փաշինյանը ծածուկ բանակցություննե՞ր է վարում. ինչ էր «փնտրում» ԱՄՆ դեսպանը Գեղարքունիքում

411
(Թարմացված է 23:47 27.07.2021)
Գրիգոր Բալասանյանի զարմանալի և տարօրինակ է համարում, որ ՀՀ ԱԳՆ-ն որևէ մեկնաբանություն չտվեց ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի` Գեղարքունիքի մարզ կատարած այցի մասին։
Ինչու էր ԱՄՆ դեսպանն այցելել Գեղարքունիքի մարզ և ինչու է լռում ԱԳՆ-ն

Հիմնավոր կասկած կա, որ գործող իշխանությունները ծածուկ բանակցություններ են վարում ԱՄՆ-ի հետ Հայաստանում որոշակի սահմանային ճշգրտումների և սահմանազատումների շուրջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը` մեկնաբանելով նախօրեին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի այցը Գեղարքունիքի մարզ։

Բալասանյանի կարծիքով` զարմանալի և տարօրինակ է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ևս այդ այցելության մասին որևէ մեկնաբանություն չտվեց։

Բալասանյանը հիշեցնում է ապրիլին ԱՄՆ դեսպանի այցը Սյունիքի մարզ և այնտեղ Նիկոլ Փաշինյանի հետ նույն հյուրանոցում լինելու հանգամանքը։ Բացի այդ, վարչապետի պաշտոնակատարը հաճախ է շեշտում, որ հայ-ադրբեջանական սահմանին պետք է կանգնեն ռուս կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ այլ երկրների դիտորդներ։

«Որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկիր` կարող ենք այստեղ դիտարկել նաև, որ միգուցե ԱՄՆ դեսպանը դիտարկումներ էր անում և հետո համապատասխան կառույցներին պետք է փոխանցի այն տեսագրություններն ու նկարները, որոնցով հնարավոր կլինի պարզել այն մասշտաբը միգուցե նաև սահմանապահներ տեղակայելու, որի շուրջ չեմ բացառում բանակցությունները Հայաստանի և ԱՄՆ իշխանությունների միջև»,- նշեց Բալասանյանը։

Նրա խոսքով` առավել կասկածելի է այս ամենի ֆոնին ԱՄՆ պետդեպարտամենտի կոչն իր քաղաքացիներին` ձեռնպահ մնալ այցելել Հայաստանի սահմանամերձ շրջաններ և Արցախ։ Ըստ Բալասանյանի` կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը որպես հիմնավորում ներկայացնելն այնքան էլ համոզիչ չէ։ 

Միջազգայնագետն ուշադրություն է հրավիրում այդ հայտարարության երկրորդ հատվածի վրա, որտեղ նշվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև «շփման գծի» և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Ի վերջո, պատահական չէ, որ Պետդեպը նման հայտարարություններ էր արել նաև 2020 թվականի տավուշյան դեպքերից առաջ և 44-օրյա պատերազմը սկսվելու նախօրյակին։

Ադրբեջանական ԶՈւ–ն կրակ է բացել Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ. ունենք 3 վիրավոր

«Կարծում եմ` մենք ականատես ենք լինելու թեկուզ շատ կարճատև սահմանային բախումների, և սա ունի հեռուն գնացող նպատակներ` առաջին հերթին աշխարհաքաղաքական, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տան, որ ՌԴ-ն որպես տարածաշրջանային գերտերություն, որպես Հայաստանի դաշնակից երկիր ի վիճակի չէ ապահովել իր դաշնակցի սահմանների անձեռնմխելիությունը»,- հավելեց Բալասանյանը։

Լավ լուր. Գեղարքունիքի սահմանին ծանր վիրավորում ստացած զինվորը գիտակցության է եկել

Հիշեցնենք` երեկ` հուլիսի 26-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ–ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին պաշտպանության նախարարության ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզ։ Իսկ այսօր ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն տարածեց, որով դիմում էր իր քաղաքացիներին COVID-19-ի պատճառով վերանայել Հայաստան այցելելը։ Հայտարարության վերջում անդրադարձ կա նաև հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին։

411
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Լին Թրեյսի, Դեսպան, ԱՄՆ, Հայաստան, Գեղարքունիքի մարզ
Ըստ թեմայի
Խոտ էր, սահմանը չէր երևում. Սյունիքի Տեղ գյուղում 2 կմ–անոց սահման է գծվել
Հայ–ադրբեջանական սահմանին շարունակում են անկանոն կրակահերթեր հնչել. ՀՀ ՊՆ
Հայրենասիրության ու ազգայնականության սահմանը, կամ պետք չէ «առյուծ կտրել» ուրիշի հողի վրա
Սոս Հակոբյան

«Մենք կխոսենք մինչև օգոստոսի 2-ը». Սոս Հակոբյանը` ԱԺ փոխխոսնակի պաշտոնի մասին

59
(Թարմացված է 19:51 27.07.2021)
«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում հերքեց տեղեկությունները, թե դաշինքը փոխխոսնակի պաշտոնի հարցում պայմանավորվածություն ունի իշխանությունների հետ։
«Մենք կխոսենք մինչև օգոստոսի 2-ը». ո՞ր ուժին բաժին կընկնի ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնը

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների միջև շփումները հաճախակի են տարբեր թեմաների, այդ թվում նաև ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի թեկնածության շուրջ, բայց առարկայական որոշում դեռևս չունեն։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

«Մեր դիրքորոշումը համագործակցային է երկու ընդդիմադիր խմբակցությունների միջև առհասարակ և հատկապես այսպիսի թեմաների շուրջ։ Եթե որոշումը լինի, մենք կխոսենք մինչև ամսի 2-ը»,- նշեց նա` ավելացնելով, որ որոշումը կկայացվի ընդդիմադիր կուսակցությունների քննարկումների արդյունքում։

Հակոբյանի խոսքով` փոխխոսնակի պաշտոնի շուրջ քննարկումն այն թեման չէ, որտեղ կարելի է հակասություններ փնտրել։

Միաժամանակ նա հերքեց տեղեկությունները, թե «Պատիվ ունեմ» դաշինքն այդ հարցում պայմանավորվածություն ունի իշխանությունների հետ։

«Որևէ պայմանավորվածություն չի կարող լինել իշխող թևի հետ»,- ասաց նա։

Գագիկ Ծառուկյանի տեղը կզբաղեցնի Սեյրան Օհանյանը. «Ժողովուրդ»

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իշխող կուսակցությունում մտադիր են քննարկել ԱԺ փոխնախագահի պաշտոնը «Պատիվ ունեմ» դաշինքին տալու հարցը։

Հիշեցնենք` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 22-ին ամփոփեց Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն` ութերորդ գումարման խորհրդարանում 107 պատգամավոր կլինի։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7։

Կքննարկենք ԱԺ փոխնախագահի պաշտոնը «Պատիվ ունեմ» դաշինքին տալու հարցը. Ալեն Սիմոնյան

59
թեգերը:
«Հայաստան» դաշինք, «Պատիվ ունեմ» դաշինք, Հայաստան
Ըստ թեմայի
Արթուր Վանեցյանն առաջարկում է ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով
Պատգամավոր Արման Բաբաջանյանը ստիպված կլինի ներողություն խնդրել ՀՅԴ-ից. դատարանը որոշել է
Շիրակի մարզպետը գիտի` ինչպես է օգտագործելու «պողպատե մանդատը»
ՀՀ ԱԳՆ

Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հաստատել է ՀՀ ԱԳՆ- ն

0
(Թարմացված է 11:23 28.07.2021)
Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են հրադադար հաստատել։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

ԱԳՆ-ում հաստատել են, որ հրադադարը պետք է հաստատվեր տեղական ժամանակով ժամը 10։00-ից՝ տեղեկացնելով, որ   այժմ հրադադարը հարաբերական պահպանվում է։

Նշենք, որ ՄԻՊ–ի տվյալներով` ժամը 10:30-ի դրությամբ հակառակորդը կրակում է Գեղարքունիքի 6 գյուղերի ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Ընթանում են տեղային մարտեր: Երկու կողմից էլ կան կորուսներ։

0
թեգերը:
հրադադար, կրակոց, Սահման, Ադրբեջան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Հայաստան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ
Բաքուն համաձայնել է հրադադարի հաստատմանը. ռուսական կողմը ժամ է սահմանել
Վերին Շորժայում դեռ կրակում են. ի՞նչ իրավիճակ է Կութում