Արման Աբովյան

Ասում էին` ապագա կա, շնորհավորում եմ, թող վայելեն. Աբովյանը` աղմկահարույց նախագծի մասին

117
(Թարմացված է 19:01 15.07.2021)
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Աբովյանը կարծում է, որ պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար յուրաքանչյուր պատգամավորին տրվող ամսական 50 000 դրամը 250 000 դարձնելու որոշումն այս իրավիճակում անտրամաբանական է։
Ասում էին, չէ՞, ապագա կա. շնորհավորում եմ, թող վայելեն. Աբովյանը` աղմկահարույց նախագծի մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Աբովյանը կարծում է, որ պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար յուրաքանչյուր պատգամավորին տրվող ամսական 50 000 դրամը 250 000 դարձնելու որոշումն այս իրավիճակում անտրամաբանական է։

ՀՀ ԱԺ պատգամավորների նյութատեխնիկական ապահովման, տարբեր ծառայություններից, օգտվելու համար ամսական տրամադրվող 50 000 դրամը հնգապատկելու նախագիծը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն անհասկանալի և անտրամաբանական է համարում։

«Իրավիճակն իրականում զավեշտալի է։ Այն դեպքում, երբ պատերազմից հետո ջախջախված տնտեսությունը ծնկաչոք վիճակում է, մարդկանց թոշակները 20-30.000 դրամ է կազմում, ու այս իրավիճակում պատգամավորի փաստացի աշխատավարձը մոտավորապես 500 դոլարով բարձրացնելը որևէ բացատրություն չունի»,- Sputnik Արմենիային ասաց նա։

Աբովյանի կարծիքով` նոր նախագծի ընդունման դեպքում պատգամավորները չեն դադարի նաև պարգևավճարներ ստանալ։

Թե ինչ խնդիր է լուծում իշխանությունը այս քայլով, պատգամավորը դժվարանում է մեկնաբանել։

«Կարծում եմ` պարգևավճարներ էլ կլինեն, այնպես որ շնորհավորում եմ` «Ապագա կա», թող վայելեն։ Ասում էին, չէ՞, որ ապագա կա, բայց չշեշտեցին` ում համար»,- նշեց Աբովյանը։

ՊԵԿ նախագահը ժողով է արել ու ասել, որ հեռանում է․ «Հրապարակ»

Հիշեցնենք` այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանն ու Նիկոլայ Բաղդասարյանի «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը։ Նախագծով առաջարկվում է պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար յուրաքանչյուր պատգամավորին տրվող ամսական 50 000 դրամը դարձնել 250 000։

ԱԳ նախարարի պարտականությունները դրվել են Արմեն Գրիգորյանի վրա

117
թեգերը:
Պատգամավոր, Արման Աբովյան, Հայաստան
Գարիկ Միսակյան

Իրանն ուզում է կանխել հնարավոր լայնամասշտաբ պատերազմը Հարավային Կովկասում. իրանագետ

39
(Թարմացված է 23:47 29.07.2021)
Իրանագետ Գարիկ Միսակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեի հայտարարությանը, որն առնչվում է մեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար ցանկացած օգնություն ցուցաբերելու` Իրանի պատրաստակամությանը։
Միսակյան. «Թուրք–ադրբեջանական տանդեմի ուժեղացումը նույնպես լուրջ մարտահրավեր է Իրանի համար»

Արցախյան հակամարտության ողջ ընթացքում Իրանը միշտ հանդես է եկել հայտարարություններով և ցանկություն հայտնել դառնալու միջնորդ պետություններից մեկը, ու հաշվի առնելով նաև վերջին պատերազմից հետո թուրքական գործոնի ակտիվացումը` Իրանը ձգտում է հետ չմնալ գործընթացներից և որևէ ձևաչափով փորձում է ներգրավվել բանակցություններում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Գարիկ Միսակյանը։

«Բազմիցս առաջարկվել է «3+3» ձևաչափը և Խաթիբզադեի հայտարարությունը որոշակիորեն վերաբերում է նաև այդ ձևաչափին։ Անկախ ամեն ինչից, հիմնական զսպող գործոնը Ռուասատանն է, և հայկական կողմը բազմիցս դիմել է հենց ռուսական միջնորդությանը, իսկ իրանական կողմը ցանկանում է իր հայտարարություններով կանխել հնարավոր լայնամասշտաբ պատերազմը  Հարավային Կովկասում, իր անմիջական սահմանների մոտ»,– ասաց իրանագետը։

Միսակյանի կարծիքով` արցախյան վերջին պատերազմի ընթացքում իրանական զորքերի կուտակումը պետական սահմանին վկայում է այն մասին, որ հարևան երկրում իսկապես կար լուրջ անհանգստություն` կապված ռազմական գործողությունների էսկալացիայի, միջպետական ճանապարհների անվտանգության հետ, հետևաբար կայունությունն ու խաղաղությունը բխում են նաև Իրանի կենսական շահերից։

«Այդուհանդերձ, թուրք–ադրբեջանական տանդեմի ուժեղացումը, զուտ քաղաքական առումով, նույնպես լուրջ մարտահրավեր է Իրանի համար, որն առնչվում է նրա ազգային անվտանգության համակարգին, և տարածաշրջանում ապակայունացումը կարող է խաթարել այդ համակարգի բնականոն կենսագործունեությունը, առավել ևս, որ Իրանն իր ներսում ունի թուրքալեզու բնակչության հետ կապված անջատողական խնդիրներ, հետևաբար, Թեհրանը ցանակնում է անպայման ներգրավվածություն ունենալ հարավկովկասյան զարգացումներում` հանդիսանալով զսպող գործոն»,– ասաց իրանագետը։

Միսակյանի գնահատմամբ` ներգրավվելով քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում` Իրանն, ըստ էության, լուծում է նաև իր խնդիրները տարածաշրջանում։

Փաշազադեն արցախյան հաղթանակը վերագրել է Իրանին և քննադատության ալիք բարձրացրել Թուրքիայում

Ըստ նրա` մինչ արցախյան 44-օրյա պատերազմն իշխում էր այն տեսակետը, որ Հարավային Կովկասում հեգեմոն դիրք ունի Ռուսաստանը, բայց Թուրքիայի մուտքից հետո Իրանում արդիական է դարձել այն տեսակետը, որ իրենք նույնպես կարող են ակտիվորեն ներգրավվել գործընթացներում։          

Հիշեցնենք` Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն այսօր հայտարարել էր, թե Իրանը պատրաստ է միջնորդել հայ-ադրբեջանական բանակցությունների համար, ինչպես նաև պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակասությունները կարգավորելու համար։

Սաիդ Խաթիբզադեն նաև նշել էր, որ երկու երկրներին անհրաժեշտ է հնարավորինս շուտ դադարեցնել սրումն ու բախումները և Հարավային Կովկասում հասնել հրադադարի:

39
թեգերը:
Թուրք, Ադրբեջան, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն
Ըստ թեմայի
Իրանը կարող է զսպել Սյունիքում ադրբեջանա-թուրքական ակտիվության ճիգերը. Միսակյան
Իրանն ընդլայնում է համագործակցությունը ԵԱՏՄ–ի հետ. ի՞նչ դեր է հատկացված Հայաստանին
Ինչո՞ւ է Իրանը էլեկտրաէներգիա ներկրում Հայաստանից, և ի՞նչ կապ ունի նախկին նախագահը
Սուրեն Սուրենյանց

Պատերազմը քննելու գործը իշխանությունը և ընդդիմությունը փորձում են խլել իրարից. Սուրենյանց

18
(Թարմացված է 23:18 29.07.2021)
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախյան 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցին։
Սուրենյանց. «Այս Աժ–ում հնարավոր չէ օբյեկտիվորեն վերհանել 44-օրյա պատերազմի հանգամանքները»

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում կատարեց երկու դիտարկում։ Նախ` նման հանձնաժողով կարող է ստեղծվել ԱԺ կանոնակարգի համաձայն։ Բացի այդ, Ալեն Սիմոնյանն ըստ էության բացահայտում չի արել, որովհետև նման հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին օրեր առաջ հայտարարել էր «Հայաստան» դաշինքը, հետևաբար այստեղ ավելի շատ խոսքը նախաձեռնությունն իրարից խլելու մասին։ Իսկ երկրորդ դիտարկումն այն է, որ եթե ստեղծվում է քննիչ հանձնաժողով, ապա այն սահմանափակվելու է խորհրդարանական շրջանակում։

«Ինձ զարմացնում է այն հանգամանքը, որ մարդը, որը հավակնում է ԱԺ նախագահի պաշտոնին, երեք տարի եղել է փոխնախագահ, նույնիսկ չի յուրացրել ԱԺ կանոնակարգ օրենքը, չգիտի, որ արտախորհրդարանական ուժերը չեն կարող ներգրավվել այդ հանձնաժողովի աշխատանքներում։ Ընդ որում` կանոնակարգով նախատեսված է, որ քննիչ հանձնաժողովը պետք է ստեղծվի պաշտպանության հարցերի հանձնաժողովի բազայի վրա, որի նախագահը պետք է դարձյալ լինի Անդրանիկ Քոչարյանը, ինչն արդեն վատ նշան է։ Նրա քաղաքական հեղինակությունն էապես սասանվեց, երբ նա Ապրիլյան քառօրյայի քննիչ հանձնաժողովի նախագահն էր իր սուբյեկտիվ մոտեցումներով և անկողմնակալության բացակայությամբ»,– նշեց քաղաքագետը։

Սուրենյանցը հիշեցնում է, որ «Մարտի 1»-ի դեպքերի առթիվ գործում էր փաստահավաք խումբ, այլ ոչ թե խորհրդարանական հանձնաժողով, որն ուներ ավելի բարձր մանդատ։ Նրա խոսքով`այն կաշխատեր ավելի արդյունավետ, եթե քաղաքական նպատակահարմարությունից ելնելով` դրա գործունեությունը չկասեցվեր ։

«2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը քաղաքական և բովանդակային առումով արժեզրկվեց, որովհետև տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը։ Թեև այդ զեկույցի առթիվ կային շահագրգիռ անձինք, որպեսզի դրանում արձանագրվեր Սերժ Սարգսյանի մեղքը։ Վերջին պատերազմն այնքան կործանարար էր ու մահաբեր, որ Ապրիլյան քառօրյային վերաբերող զեկույցն ուղղակի լուրջ չէր ընկալվի»,– նշեց քաղաքագետը։

Ապրիլյան պատերազմի մասին քննիչ հանձնաժողովի զեկույցում բացահայտումներ չկան. Մելքումյան

Սուրենյանցի կարծիքով` ավելի լավ կլիներ, որ ստեղծվեր փաստահավաք խումբ ավելի լայն լիազորություններով, որի աշխատանքներում կներգրավվեին նաև միջազգային փորձագետներ, քանզի ակնհայտ է, որ իշխանությունը իր մեղքերը փորձում է դուրս գրել խորհրդարանական ընտրությունների հաղթանակով։ Հիմա էլ մեծամասնություն ունենալով` ձգտելու է մեծամասնություն ունենալ նաև այդ հանձնաժողովում և իր ազդեցության տակ պահել գործընթացը։ Ըստ նրա` ընդդիմության համար էլ մեղավորը վաղուց հայտնի է. կողմերը փորձում են այդ հանձնաժողովով ֆորմալիզացնել իրենց սուբյեկտիվ ընկալումները։ Հետևաբար, Սուրենյանցի համոզմամբ, այս ԱԺ–ում խիստ կասկածելի է, որ հնարավոր է օբյեկտիվորեն վերհանել 44-օրյա պատերազմի հանգամանքները։              

«Այս իշխանության օրոք նպատակահարմար չէ». Գորգիսյանը` քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Արցախյան վերջին պատերազմի քննիչ հանձնաժողով կստեղծվի:

Սիմոնյանն ասել էր նաև, որ այդ հարցում արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը պետք է լինի․ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի Ազգային ժողովում այսօր ներկայացված կուսակցություններով։

18
թեգերը:
ԱԺ, հանձնաժողով, Արցախյան պատերազմ, Արցախ, Հայաստան, Սուրեն Սուրենյանց
Ձյուն

Բրազիլիայում և Արգենտինայում ձյուն է տեղացել

0
(Թարմացված է 00:08 30.07.2021)
Շատ տարածաշրջաններում այս ամռաննը անոմալ շոգ է եղել, իսկ շոգ երկրներում ցածր ջերմաստիճաններ են գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Բրազիլիայի հարավում ձյուն է տեղացել։ Տեղումները գրանցվել են Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի 13 քաղաքներում, հաղորդում են բրազիլական լրատվականները։

Նահանգի որոշ շրջաններում նաև կարկուտ է տեղացել։ Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ հուլիսի 30-ին Բրազիլիայում կարող են սահմանվել 2021 թվականի նվազագույն ջերմաստիճանների ռեկորդներ: Այսպես, Պորտու Ալեգրիում, Ֆլորիանոպոլիսում, Կուրիտիբում, Սան Պաուլոյում և Կամպու Գրանդիում կանխատեսվում է 5 աստիճանից ցածր եղանակ։

Ձյուն է տեղացել նաև Արգենտինայի որոշ շրջաններում, այդ թվում՝ Կորդովա քաղաքում, որում 14 տարվա ընթացքում առաջին անգամ է ձյուն եկել։ Ջերմաստիճանի բացասական արժեքները գրանցվել են 18 բնակավայրերում, որոնցից մի քանիսում ջերմաչափերի սյուները իջել են 2-3 աստիճանից:

0
թեգերը:
ձյուն, Արգենտինա, Բրազիլիա