Տիգրան Հովհաննիսյան

Ընդունելի չէ, եթե ՊԵԿ–ի կողմից ընդունված որոշումները խառնաշփոթ են ստեղծում. Հովհաննիսյան

58
(Թարմացված է 19:33 15.07.2021)
Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման ժամանակացույցին և խախտման դեպքում նախատեսվող տուգանքների խնդրին:
Հովհաննիսյան. Նախընտրելի է, որ ներկրեն սեփական մեքենաները, մաքսազերծեն ու վարեն ՀՀ–ում

Տիգրան Հովհաննիսյանը նախ հիշեցրեց, որ դեռ 10-12 տարի առաջ սկսեցին վրացական համարանիշերով մեքենաներ արտահանել և դրա համար ժամանակ տվեցին, իսկ հետագայում կրկին ներկրվելու դեպքում՝ մաքսազերծել։ Ըստ նրա` դա արվեց այն նպատակով, որ ներքին շուկայում մեքենաների առք ու վաճառքը ակտիվանա, խթանվի բիզնեսի այդ տեսակը։

«Եթե հերթական քայլը կատարվում է դրա համար, գուցեև ողջունենք։ Չեմ կարծում, որ օտար գրանցման մեքենաները մեզ մոտ պետք է շատանան, միշտ կուտակվեն մեր տարածքում։ Եթե ժամկետ է տրված հյուրերի համար, ովքեր Հայաստանում հյուրընկալվում են մեկ տարով, դա էլ ընդունելի է։ Պարզապես նախընտրելի է, որ մեր հայրենակիցները ներկրեն իրենց սեփական մեքենաները, մաքսազերծեն ու վարեն Հայաստանում»,– նշեց Ավտոներկրողների միության նախագահը։

Հովհաննիսյանի կարծիքով` եթե ՊԵԿ–ի կողմից ընդունված որոշումները միտված են տեղի բիզնեսը խթանելուն, միանշանակ ընդունելի են, բայց եթե բերում են խառնաշփոթ և խոչընդոտներ հարուցում հյուրերի ու արտերկրում ապրող բարեկամների համար, ապա դա ընդունելի չէ։ Նրա դիտարկմամբ`Հայաստանում արդեն հազվադեպ կարելի է տեսնել վրացական կամ եվրոպական պետհամարանիշերով մեքենաներ, դրանք համարվում են երրորդ երկրներ, իսկ ինչ վերաբերում է ԵԱՏՄ երկրներին, ապա այստեղ գործում են բոլորովին այլ կարգավորումներ։ Հովհաննիսյանի համոզմամբ` բոլոր որոշումները պետք է լավ վերլուծվեն, և եթե դրանք ընդունվում են բիզնեսը պաշտպանելու համար, ապա պետք է որ դրանց առթիվ բողոքի ալիք չբարձրանա։

 Հայաստան ներկրված ավտոմեքենաներն առանց մաքսազերծելու մասնատել են. ՊԵԿ–ի տեսանյութը

«Եթե մարդիկ ժամանում են Հայաստան, նախընտրելի է, որ դիմեն ՊԵԿ–ին կամ մաքսային ծառայությանը, նշեն ժամկետներ ու իրենց մեքենան վարեն ՀՀ–ում։ Նրանց արգելելու իրավունք չպետք է լինի, բայց եթե արտասահմանում գրանցված և հետո մեզ մոտ ներկրվող մեքենաների հետ կապված խնդիր է առաջանում տեղի բիզնեսը խթանելու առումով, ապա հարցն անպայման պետք է լուծվի»,– ասաց Ավտոներկրողների միության նախագահը։  

Հիշեցնենք, որ 2020 թվականի մայիսի 28-ից ուժի մեջ է մտել ԵՏՀ խորհրդի թիվ 47 որոշումը, որի արդյունքում անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման ժամկետները երկարաձգվել են մինչև այս տարվա սեպտեմբերի 30-ը։

2 ընկերություն` մեկ տանիքի տակ. Բջնիում օղի թորողները հայտնվել են ՊԵԿ–ի ուշադրության տակ

Նշենք, որ ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ի կետի համաձայն՝ հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստան ներմուծված տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելը առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման օրվա դրությամբ այդ տրանսպորտային միջոցների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով:

58
թեգերը:
Տիգրան Հովհաննիսյան, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), ավտոմեքենա
Ըստ թեմայի
Ի՞նչ ունես–չունես. նոր հավելվածները կօգնեն հարկեր վճարել և... ՊԵԿ–ից գումար ստանալ
Երևանի բնակչուհին սոցիալական ցանցում առանց լիցենզիայի դեղեր է վաճառել. ՊԵԿ-ի բացահայտումը
ՊԵԿ-ը բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր
Գրիգոր Բալասանյան

Փաշինյանը ծածուկ բանակցություննե՞ր է վարում. ինչ էր «փնտրում» ԱՄՆ դեսպանը Գեղարքունիքում

420
(Թարմացված է 23:47 27.07.2021)
Գրիգոր Բալասանյանի զարմանալի և տարօրինակ է համարում, որ ՀՀ ԱԳՆ-ն որևէ մեկնաբանություն չտվեց ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի` Գեղարքունիքի մարզ կատարած այցի մասին։
Ինչու էր ԱՄՆ դեսպանն այցելել Գեղարքունիքի մարզ և ինչու է լռում ԱԳՆ-ն

Հիմնավոր կասկած կա, որ գործող իշխանությունները ծածուկ բանակցություններ են վարում ԱՄՆ-ի հետ Հայաստանում որոշակի սահմանային ճշգրտումների և սահմանազատումների շուրջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը` մեկնաբանելով նախօրեին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի այցը Գեղարքունիքի մարզ։

Բալասանյանի կարծիքով` զարմանալի և տարօրինակ է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ևս այդ այցելության մասին որևէ մեկնաբանություն չտվեց։

Բալասանյանը հիշեցնում է ապրիլին ԱՄՆ դեսպանի այցը Սյունիքի մարզ և այնտեղ Նիկոլ Փաշինյանի հետ նույն հյուրանոցում լինելու հանգամանքը։ Բացի այդ, վարչապետի պաշտոնակատարը հաճախ է շեշտում, որ հայ-ադրբեջանական սահմանին պետք է կանգնեն ռուս կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ այլ երկրների դիտորդներ։

«Որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկիր` կարող ենք այստեղ դիտարկել նաև, որ միգուցե ԱՄՆ դեսպանը դիտարկումներ էր անում և հետո համապատասխան կառույցներին պետք է փոխանցի այն տեսագրություններն ու նկարները, որոնցով հնարավոր կլինի պարզել այն մասշտաբը միգուցե նաև սահմանապահներ տեղակայելու, որի շուրջ չեմ բացառում բանակցությունները Հայաստանի և ԱՄՆ իշխանությունների միջև»,- նշեց Բալասանյանը։

Նրա խոսքով` առավել կասկածելի է այս ամենի ֆոնին ԱՄՆ պետդեպարտամենտի կոչն իր քաղաքացիներին` ձեռնպահ մնալ այցելել Հայաստանի սահմանամերձ շրջաններ և Արցախ։ Ըստ Բալասանյանի` կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը որպես հիմնավորում ներկայացնելն այնքան էլ համոզիչ չէ։ 

Միջազգայնագետն ուշադրություն է հրավիրում այդ հայտարարության երկրորդ հատվածի վրա, որտեղ նշվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև «շփման գծի» և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Ի վերջո, պատահական չէ, որ Պետդեպը նման հայտարարություններ էր արել նաև 2020 թվականի տավուշյան դեպքերից առաջ և 44-օրյա պատերազմը սկսվելու նախօրյակին։

Ադրբեջանական ԶՈւ–ն կրակ է բացել Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ. ունենք 3 վիրավոր

«Կարծում եմ` մենք ականատես ենք լինելու թեկուզ շատ կարճատև սահմանային բախումների, և սա ունի հեռուն գնացող նպատակներ` առաջին հերթին աշխարհաքաղաքական, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տան, որ ՌԴ-ն որպես տարածաշրջանային գերտերություն, որպես Հայաստանի դաշնակից երկիր ի վիճակի չէ ապահովել իր դաշնակցի սահմանների անձեռնմխելիությունը»,- հավելեց Բալասանյանը։

Լավ լուր. Գեղարքունիքի սահմանին ծանր վիրավորում ստացած զինվորը գիտակցության է եկել

Հիշեցնենք` երեկ` հուլիսի 26-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ–ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին պաշտպանության նախարարության ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզ։ Իսկ այսօր ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն տարածեց, որով դիմում էր իր քաղաքացիներին COVID-19-ի պատճառով վերանայել Հայաստան այցելելը։ Հայտարարության վերջում անդրադարձ կա նաև հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին։

420
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Լին Թրեյսի, Դեսպան, ԱՄՆ, Հայաստան, Գեղարքունիքի մարզ
Ըստ թեմայի
Խոտ էր, սահմանը չէր երևում. Սյունիքի Տեղ գյուղում 2 կմ–անոց սահման է գծվել
Հայ–ադրբեջանական սահմանին շարունակում են անկանոն կրակահերթեր հնչել. ՀՀ ՊՆ
Հայրենասիրության ու ազգայնականության սահմանը, կամ պետք չէ «առյուծ կտրել» ուրիշի հողի վրա
Սոս Հակոբյան

«Մենք կխոսենք մինչև օգոստոսի 2-ը». Սոս Հակոբյանը` ԱԺ փոխխոսնակի պաշտոնի մասին

60
(Թարմացված է 19:51 27.07.2021)
«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում հերքեց տեղեկությունները, թե դաշինքը փոխխոսնակի պաշտոնի հարցում պայմանավորվածություն ունի իշխանությունների հետ։
«Մենք կխոսենք մինչև օգոստոսի 2-ը». ո՞ր ուժին բաժին կընկնի ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնը

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների միջև շփումները հաճախակի են տարբեր թեմաների, այդ թվում նաև ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի թեկնածության շուրջ, բայց առարկայական որոշում դեռևս չունեն։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

«Մեր դիրքորոշումը համագործակցային է երկու ընդդիմադիր խմբակցությունների միջև առհասարակ և հատկապես այսպիսի թեմաների շուրջ։ Եթե որոշումը լինի, մենք կխոսենք մինչև ամսի 2-ը»,- նշեց նա` ավելացնելով, որ որոշումը կկայացվի ընդդիմադիր կուսակցությունների քննարկումների արդյունքում։

Հակոբյանի խոսքով` փոխխոսնակի պաշտոնի շուրջ քննարկումն այն թեման չէ, որտեղ կարելի է հակասություններ փնտրել։

Միաժամանակ նա հերքեց տեղեկությունները, թե «Պատիվ ունեմ» դաշինքն այդ հարցում պայմանավորվածություն ունի իշխանությունների հետ։

«Որևէ պայմանավորվածություն չի կարող լինել իշխող թևի հետ»,- ասաց նա։

Գագիկ Ծառուկյանի տեղը կզբաղեցնի Սեյրան Օհանյանը. «Ժողովուրդ»

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իշխող կուսակցությունում մտադիր են քննարկել ԱԺ փոխնախագահի պաշտոնը «Պատիվ ունեմ» դաշինքին տալու հարցը։

Հիշեցնենք` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 22-ին ամփոփեց Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն` ութերորդ գումարման խորհրդարանում 107 պատգամավոր կլինի։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7։

Կքննարկենք ԱԺ փոխնախագահի պաշտոնը «Պատիվ ունեմ» դաշինքին տալու հարցը. Ալեն Սիմոնյան

60
թեգերը:
«Հայաստան» դաշինք, «Պատիվ ունեմ» դաշինք, Հայաստան
Ըստ թեմայի
Արթուր Վանեցյանն առաջարկում է ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով
Պատգամավոր Արման Բաբաջանյանը ստիպված կլինի ներողություն խնդրել ՀՅԴ-ից. դատարանը որոշել է
Շիրակի մարզպետը գիտի` ինչպես է օգտագործելու «պողպատե մանդատը»
Դատարան

Ուկրաինայի օգտին լրտեսության համար ՀՀ և ՌԴ 2 քաղաքացու Ռուսաստանում դատել են

0
(Թարմացված է 11:57 28.07.2021)
Արարատ Խաչատրյանն ու Դենիս Լոբովը մաս են կազմել ՌԴ-ից Ուկրաինա Ս-300 զենիթահրթիռային համակարգերի՝ պետական գաղտնիք հանդիսացող ռադիոլոկացիոն սարքավորումների մաքսանենգությանը:

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Ռոստովի շրջանային դատարանը 9,5 տարվա և 10 տարվա 5 ամսվա ազատազրկման է դատապարտել Ռուսաստանի ու Հայաստանի քաղաքացիներին, որոնք մեղավոր են ճանաչվել պետական դավաճանության և Ուկրաինայի օգտին լրտեսության մեջ։ Տեղեկությունը հաղորդում է ԱԴԾ-ի հանրային կապերի կենտրոնը:

«Ռոստովի մարզային դատարանը մեղադրական դատավճիռներ է կայացրել ՌԴ քաղաքացի Դենիս Լոբովի ու ՀՀ քաղաքացի Արարատ Խաչատրյանի նկատմամբ, որոնք մասնակցել են Ռուսաստանի Դաշնության տարածքից Ուկրաինա Ս-300 զենիթահրթիռային համակարգերի համար պետական գաղտնիք հանդիսացող ռադիոտեղորոշիչ սարքավորումների մաքսանենգ մատակարարումների իրականացմանը», - նշված է հաղորդագրության մեջ:

ՌԴ Քրեական օրենսգրքի 275 հոդվածով նախատեսված «Պետական դավաճանություն» ու 276-րդ հոդվածով նախատեսված «Լրտեսություն» հանցագործությունների համար դատարանը դատապարտել է Լոբովին 9 տարի 6 ամիս ազատազրկման, Խաչատրյանին՝ 10 տարի 5 ամիս ազատազրկման: Երկուսն էլ պատիժը կրելու են խիստ ռեժիմի գաղութում։

Պարզվել է, որ Լոբովն ու Խաչատրյանը տեղեկություններ են հավաքել C-300 ԶՀՀ-ի կազմի մեջ մտնող կլիստրոնների (մշտական հոսանքը փոփոխական դարձնող սարք) մասին ու նմուշներ են փոխանցել Ուկրաինա: Լոբովը պահել է սարքավորումներ իր տան նկուղում։ Խաչատրյանը սահմանամերձ բնակիչների միջոցով կազմակերպել է կլիստրոնների տեղափոխումն Ուկրաինա։

«Ինձ «ռուսական լրտես» էր անվանում». Վանեցյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին

«Կլիստրոնների վերջնական ստացողը «Ուկրօբորոնպրոմ» պետական ընկերությունն էր», - ընդգծվում է հաղորդագրության մեջ:

2020 թվականի մարտին Խաչատրյանը հերթական գնման համար ժամանել է Ռուսաստան, որտեղ նրան ձերբակալել են։

0
թեգերը:
ռուս, հայ, Դատարան, լրտեսություն, Ուկրաինա, Ռուսաստան
Ըստ թեմայի
Արցախում բրիտանական ականազերծող ընկերության լրտեսության մասին քրգործը վարույթ է ընդունվել
«Ծանր ջուր» Արթուրի ու Սերժի համար, կամ ինչպես էին Հայաստանում բռնում «լրտեսներին»
Մանր խուլիգաններ` լրտեսների փոխարեն, կամ ինչպես ԱԱԾ–ն վերածեցին ոստիկանական բաժանմունքի