Ջոնի Մելիքյան

Ընդդիմությունը Վրաստանում իշխանության գալու համար օգտագործում է ցանկացած պատրվակ. վրացագետ

51
(Թարմացված է 17:52 12.07.2021)
Վրացագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Վրաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին։ 
Մելիքյան. «Ընդդիմությունը Վրաստանում փորձում է դիվիդենտներ քաղել օպերատոր Լաշկարավայի մահից»

Ջոնի Մելիքյանի դիտարկմամբ` ի սկզբանե խնդիրն առնչվում է իշխանության գալուն, քանի որ ընդդիմությունը վերջին մի քանի տարիներին փորձում է յուրաքանչյուր պատրվակ օգտագործել և կրիտիկական ցանկացած իրավիճակում լուծել իշխանության գալու հարցը` մարդկանց փողոց հանելով։

«Վերջին զարգացումները հուլիսի 5-ի իրադարձությունների մի մասն են կազմում։ Հասարակական այն կազմակերպությունները, որոնք աշխատում են լիբերալ արժեքների տարածման ուղղությամբ, իրենց աջակցող ընդդիմադիր կուսակցությունների և արտաքին գործընկերների միջոցով ցանկանում են ստեղծել մի իրավիճակ, երբ բախումն ավանդական և լիբերալ արժեհամակարգերի միջև կլինի անխուսափելի։ Պատահական չէ, որ տևական ժամանակ թիրախավորվում էր ոչ միայն իշխանությունը, այլև Վրաց ուղղափառ եկեղեցին։ Իրավիճակն ավելի խորացավ լրագրողների վրա իրականացված հարձակումներից հետո»,– նշեց վրացագետը։

Մելիքյանի կարծիքով`վերջին ֆորսմաժորը կապված է օպերատոր Լաշկարավայի մահվան հետ, որից ընդդիմադիրները նույնպես ցանկացան որոշակի դիվիդենտներ քաղել, որովհետև խորհրդարան ներխուժելն ու ծեծկռտուքը դրա վկայությունն են։  Ըստ Մելիքյանի` տեղի ունեցածը հիշեցնում է 2019 թվականի հայտնի դեպքերը, երբ ընդդիմադիրները գրավեցին խորհրդարանի ամբիոնն ու խաթարեցին օրենսդիր մարմնի աշխատանքը, այնպես որ Վրաստանի համար նորմա են դառնում միկրոճգնաժամերը, երբ առանձին մասնավոր դեպքերից առաջանում են զանգվածային հուզումներ 

Վրացագետի գնահատմամբ` լարվածությունը կարող է խորանալ, եթե առաջանա ևս մեկ ֆորսմաժորային իրավիճակ, լուրջ միջադեպ, երբ իշխանությունը կձեռնարկի սխալ քայլեր, բայց վերջինիս գործողությունները մինչ օրս հստակ են և ցույց են տալիս, որ իշխող թիմը մոնոլիտ է, բոլորը միակարծիք են այն հարցում, որ ընդդիմադիրները չեն հասնի կառավարության հրաժարականին, հետևաբար խորհուրդ են տալիս սպասել վերջին դեպքերը հետաքննող հանձնախմբի աշխատանքի արդյունքներին։

Հազարավոր մարդիկ բողոքի ակցիա են անցկացնում Թբիլիսիի կենտրոնում. Ռուսթավելի պողոտան փակ է

Նշենք, որ Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների և իշխանությունների ներկայացուցիչների միջև խորհրդարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել:

Հիշեցնենք, որ Վրաստանում հուլիսի 5-ին նախապատրաստվում էին ԼԳԲՏ համայնքների ներկայացուցիչների երթին, բայց այն չեղարկվել է միջոցառման հակառակորդների գործողության պատճառով, որոնք այդ օրը փակել էին Ռուսթավելի պողոտան: Ավելի քան 50 լրագրող վիրավորվել է: Անկարգությունների մասնակիցները քարեր ու շշեր են նետել ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա:

Ավելի ուշ հայտարարվել է իր օպերատոր Լաշկարավայի մահվան մասին, որը վիրավորվել էր հուլիսի 5-ի բողոքի ցույցերի ժամանակ: Ձերբակալվել է չորս մարդ:

51
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, ընդդիմություն, Բողոքի ակցիա
Ըստ թեմայի
Պապիկյանն ասաց` երբ կսկսի գործել հայ–վրացական «Բարեկամության» կամուրջը. մեկնարկը տրված է
Մահացել է Թբիլիսիում ԼԳԲՏ–ի հակառակորդների երթի ժամանակ ծեծի ենթարկված լրագրողը
Կիկաբիձեն կխաղա հանրահայտ սերիալում, որի 7-րդ եթերաշրջանը նկարահանվում է Վրաստանում
Սամվել Ճզմաչյան

Ինչու է ԿԲ-ն կրկին բարձրացնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը. Ճզմաչյանը` իրավիճակի մասին

34
Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահ Սամվել Ճզմաչյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական բարձրացմանը։
Ճզմաչյան. «ԿԲ–ն գնաճը զսպելու համար է բարձրացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը»

Տնտեսական ուսումնասիրություններ իրականացնող բազմաթիվ կառույցները վերջին շրջանում նշում են, որ գոյություն ունի գնաճ և գնաճային ճնշումներ կան ոչ միայն Հայաստանում, այլև հարևան երկրներում և այլ տարածաշրջանների պետություններում, որոնց հետ Հայաստանն ունի տնտեսական հարաբերություններ։ Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահ Սամվել Ճզմաչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է, որ Կենտրոնական բանկն ամենայն հավանականությամբ գնաճը զսպելու համար է դիմել վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը։ 

«Դա ոչ միայն գնաճի ճնշումները զսպելու մեխանիզմ է, այլև այդ նպատակով կիրառվող մյուս բոլոր մեխանիզմներից ամենաէականն է։ Եվ քանի որ հնարավոր է նաև վարկերի տոկոսադրույքների բարձրացում, հետևաբար վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը կարող է զսպել նաև վարկային տոկոսադրույքների աճը։ ԿԲ–ն այդ քայլով ավելի թանկ գնով փող է վաճառելու բանկերին, որոնք էլ իրնեց հերթին, եթե բարձրացնեն վարկային տոկոսադրույքները, ապա դա կբերի նրան, որ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք ավելի քիչ կդիմեն բանկերին վարկեր ստանալու նպատակով»,– ասաց Ճզմաչյանը։

Նրա կարծիքով` մեկ գործոնով եզրակացություն անել, թե տվյալ քայլը կարող է հարվածել քաղաքացիների կամ տնտեսվարողների գրպանին, տեղին չէ, պետք է հաշվի առնել տնտեսական զարգացման միտումներն ու համաշխարհային տնտեսության մեջ առկա զարգացումների բնույթը։ 

Անդրադառնալով ԿԲ–ի այն կանխատեսմանն, ըստ որի` մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, Ճզմաչյանն ասաց, որ մեր երկրում չէր կարող այլ կերպ լինել, քանի որ Հայաստանը նոր է դուրս եկել ծանր պատերազմից, ինչը շատ վատ ազդեցություն է ունեցել տնտեսության վրա։ Եթե հեռուն նայենք, ապա Հայաստանը դեռ պետք է գնա բանակը վերազինելու, հզորանալու, ռազմական նոր ծախսեր կատարելու ճանապարհով, ինչը եկամտաբեր չէ, բայց անհրաժեշտ է։ Հետևաբար ԿԲ–ն նկատի է ունեցել այն հանգամանքը, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական բարձրացմամբ հնարավոր կլինի դուրս գալ ստեղծված վիճակից։    

Մթերքի համաշխարհային գները դեռ բարձր կմնան. ՀՀ ԿԲ

Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը երեկվա նիստում որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով և այն սահմանել 7.0%

ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 8.5% է, իսկ կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.5%:

Հիշեցնենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքով բանկերը վարկեր են վերցնում կարգավորիչից։ 

34
թեգերը:
Հայաստան, Կենտրոնական բանկ (ԿԲ), տոկոսադրույք, վարկ
Ըստ թեմայի
Ավազի գնաճն անխուսափելիորեն կհանգեցնի շինարարության թանկացման. տնտեսագետ
Պետությունը չպետք է ձեռքերը լվանա և մի կողմ քաշվի. Չիլինգարյանը`գնաճի մասին
Գնաճը Հայաստանում դուրս է եկել վերահսկողությունից. տնտեսագետ     
Գրիգոր Բալասանյան

Մակունցին կհաջողվի՞ կյանքի կոչել ԱՄՆ-ից ունեցած սպասելիքները. Բալասանյանը կասկածներ ունի

137
(Թարմացված է 20:17 04.08.2021)
Փորձագետի խոսքով` Լիլիթ Մակունցն ամեն ինչ պետք է անի, որ ԱՄՆ–ի դաշնակից Թուրքիան դուրս գա տարածաշրջանից և չխցկվի ԵԱՀԿ Մինսկի շրջանակներ` որպես համանախագահ պետություն։
«ԱՄՆ դեսպանն ամեն ինչ պետք է անի, որ ԱՄՆ դաշնակից Թուրքիան դուրս գա տարածաշրջանից, չխցկվի ԵԱՀԿ Մինսկի շրջանակներ». Բալասանյան

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը բավականաչափ անելիք ունի հատկապես 44-օրյա պատերազմի հետևանքով թուրքական ակտիվությունը ճնշելու առումով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը։

Գաղտնիք չէ, որ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան ահռելի ազդեցություն է ձեռք բերել Ադրբեջանում, Իլհամ Ալիևը քայլերը համաձայնեցնում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ու առաջ շարժվում նրա հանձնարարականներով։

«ԱՄՆ դեսպանն ամեն ինչ պետք է անի, որ ԱՄՆ–ի դաշնակից Թուրքիան դուրս գա տարածաշրջանից, չխցկվի ԵԱՀԿ Մինսկի շրջանակներ` որպես համանախագահ պետություն, չխաթարի այն փխրուն խաղաղությունը, որ կա Արցախում,և չմիջամտի այն բանակցություններին, որոնք այսօր ընթանում են Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռանկյունու մեջ»,-ասաց նա։

Փորձագետը քիչ հավանական է համարում, որ ԱՄՆ-ում նորանշանակ դեսպան Լիլիթ Մակունցին կհաջողվի կյանքի կոչել այս կարևորագույն կետերը։ Նրա խոսքով` ԱՄՆ–ի նման պետությունում դիվանագիտական փորձ ու կապեր չունեցող մեկին դեսպան նշանակելը նշանակում է` ոչ միայն մեծ ակնկալիքներ չունենալ, այլև հարվածի տակ դնել հայ-ամերիկյան հարաբերությունները։

«Եթե նա գոնե կարողանա պահել այդ հարաբերություններն այնպիսին, ինչպիսին դրանք կան այսօր, ես կհամարեմ, որ Մակունցը կատարել է իր առաքելությունը։ Պետք է աշխատանքներ տանել, որ հայ-ամերիկյան հարաբերությունները գոնե չվատանան»,- նշեց Բալասանյանը։

Փորձագետը հիշեցրեց` նշանակումից առաջ էլ, երբ դեռ խոսակցություններ էին պտտվում Մակունցին դեսպան նշանակելու մասին, տեղի հայկական կազմակերպությունների` Հայ դատի և Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն էին հայտնել այդ առթիվ։

Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Լիլիթ Մակունցը, որն ավելի վաղ հրաժարվել էր Ազգային ժողովի պատգամավորի մանդատից, օգոստոսի 2-ին նշանակվեց ԱՄՆ–ում արտակարգ և լիազոր դեսպան։

ԱՄՆ դեսպան Վարուժան Ներսիսյանը հետ էր կանչվել հուլիսի 16-ին։

Երեկ` օգոստոսի 3-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մակունցին արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհվեց։

137
թեգերը:
Հայաստան, Լիլիթ Մակունց, Գրիգոր Բալասանյան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Հրայր Թովմասյանը չի հայտնել` պարգևավճարներից հրաժարվո՞ւմ է, թե ոչ
«Սևանի ափին հյուրանոց ունեմ». Իշխան Սաղաթելյանը խոսեց իր բիզնեսի և ծառայած չլինելու մասին
Ամենակարևոր արյունատար անոթներն անցնում են ՏԿԵ–ով. Փաշինյանը ներկայացրել է Սանոսյանին
Встреча премьер-министра Армении Никола Пашиняна с президентом Беларуси Александром Лукашенко (17 июля 2020). Минск

Ձեզ մանդատ են տվել այս խնդիրներն իրականացնելու համար. Լուկաշենկոն ուղերձ է հղել Փաշինյանին

0

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ:

«Անցնող ընտրություններում հայ ժողովուրդը քվեարկեց հանուն խաղաղության, կայունության, սոցիալ-տնտեսական զարգացման՝ տալով Ձեզ մանդատ իրականացնելու պետության համար այս կարևորագույն խնդիրները»,- նշել է Բելառուսի նախագահը:

Ալեքսանդր Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ Բելառուսի և Հայաստանի միջև բազմակողմ համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև ինտեգրացիոն նախագծերի շրջանակում փոխգործակցությունը կնպաստեն երկու երկրների միջև բարեկամության ամրապնդմանը և քաղաքացիների բարօրության աճին:

0