Վան Բայբուրդ

Ովքեր ուզում են Վրաստանում ազգամիջյան թշնամանք սերմանել, թող իզուր չերազեն. Վան Բայբուրդ

178
(Թարմացված է 20:50 05.07.2021)
Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, Վրաստանի երրորդ նախագահի խորհրդական Վան Բայբուրդը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Բաթումում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով դանակահարվել էր Մարտունիկ Ուստյանը։ 
Վան Բայբուրդ. Ովքեր ուզում են Վրաստանում ազգամիջյան թշնամանք սերմանել, թող չերազեն

Վան Բայբուրդը հավաստիացրեց, որ անձամբ հետաքրքրվել է հայ տղայի առողջությամբ, նրան վիրահատել են և կյանքին վտանգ չի սպառնում։ Նա նաև նշեց, որ պատանին Վրաստանի քաղաքացի է, Գոման գյուղի բնակիչ, հրապարակախոս Մերուժան Տեր–Գուլանյանի համերկրացին է, իսկ դանակահարողը Ադրբեջանի քաղաքացի է։

«Նման միջադեպ կարող է լինել աշխարհի ցանկացած կետում, այս պարագայում Վրաստանում գրանցվել է խուլիգանական փաստ։ Եկեք ջուր չլցնենք նրանց ջրաղացին, ովքեր ուզում են ցույց տալ, թե Վրաստանում հայերի ու ադրբեջանցիների միջև կա հակամարտություն։ Արցախյան պատերազմի ժամանակ կային ուժեր, որոնք շատ էին ցանկանում, որպեսզի Վրաստանի տարածքում Վրաստանի քաղաքացի համարվող էթնիկ հայերն ու ադրբեջանցիները բախվեն։ Փորձերը շատ էին, բայց չհաջողեցին, որովհետև Վրաստանի իշխանությունները, տեղի հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները հորդորում էին չտրվել սադրանքներին»,– նշեց Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավորը։

Բայբուրդի խոսքով` Վրաստանի իշխանություններն արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում արեցին ամեն ինչ, որպեսզի երկիրը չներքաշվեր հայ–ադրբեջանական հակամարտության մեջ։ Ըստ նրա` գուցե կան պետություններ, որոնք երազում էին այդ մասին, սակայն նման բան տեղի չունեցավ։ 

«Ինչպես ինձ հայտնեցին իրավապահ մարմիններից` հայ պատանուն դանակահարողն Ադրբեջանի քաղաքացի է։ Ցավոք, նրանք իրենց երկրում շարունակ լսում են հայերի նկատմամբ թշնամանքի մասին, որը դեռ կարող է տարբեր երկրներում ապրող էթնիկ հայ և ադրբեջանցիների միջև բերել նման շատ միջադեպերի, նույնիսկ զոհերի, ինչը խնդիր է նաև այդ երկրների իշխանությունների համար։ Թշնամանքի քարոզն Ադրբեջանում իսկապես բարձր աստիճանի վրա է, պետք է ուշքի գալ»,– նշեց Վրաստանի երրորդ նախագահի խորհրդականը։ 

Ըստ նրա` Վրաստանը բազմազգ երկիր է, որտեղ տարբեր ժողովուրդներ ապրում են կողք կողքի, հաշտ ու համերաշխ, հետևաբար ովքեր ուզում են Վրաստանում ազգամիջյան թշնամանք սերմանել, թող իզուր չերազեն։ 

Հիշեցնենք, որ Բաթումում գրանցված դեպքը տեղի է ունեցել հուլիսի 3-ին։ Ադրբեջանցիները 5-6 հոգով են եղել, մոտեցել են 3 անչափահաս հայ տղաներին և, իմանալով, որ նրանք հայեր են, սկսել են հարցուփորձ անել. «Ղարաբաղը մե՞րն է, թե՞ ձերը»։ Դրանից հետո վիճաբանություն է սկսվել, որից հետո ադրբեջանցիներից մեկը դանակահարել է Մարտունիկին։

«Հարավկովկասյան երկաթուղին» խորհրդատվություն կտրամադրի Վրաստան մեկնող ուղևորներին

178
թեգերը:
բախումներ, ադրբեջանցի, հայ, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Թբիլիսին պատրաստ է աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով․ Զալկալիանի
Վրաստանում հայր ու որդի 2 տարի պարբերաբար բռնաբարել են հարևանի մանկահասակ աղջկան
Հնարավոր է՝ անգամ պատվաստված զբոսաշրջիկները Վրաստանում ՊՇՌ թեստ հանձնեն
Սոս Հակոբյան

«Մենք կխոսենք մինչև օգոստոսի 2-ը». Սոս Հակոբյանը` ԱԺ փոխխոսնակի պաշտոնի մասին

2
(Թարմացված է 19:51 27.07.2021)
«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում հերքեց տեղեկությունները, թե դաշինքը փոխխոսնակի պաշտոնի հարցում պայմանավորվածություն ունի իշխանությունների հետ։
«Մենք կխոսենք մինչև օգոստոսի 2-ը». ո՞ր ուժին բաժին կընկնի ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնը

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների միջև շփումները հաճախակի են տարբեր թեմաների, այդ թվում նաև ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի թեկնածության շուրջ, բայց առարկայական որոշում դեռևս չունեն։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

«Մեր դիրքորոշումը համագործակցային է երկու ընդդիմադիր խմբակցությունների միջև առհասարակ և հատկապես այսպիսի թեմաների շուրջ։ Եթե որոշումը լինի, մենք կխոսենք մինչև ամսի 2-ը»,- նշեց նա` ավելացնելով, որ որոշումը կկայացվի ընդդիմադիր կուսակցությունների քննարկումների արդյունքում։

Հակոբյանի խոսքով` փոխխոսնակի պաշտոնի շուրջ քննարկումն այն թեման չէ, որտեղ կարելի է հակասություններ փնտրել։

Միաժամանակ նա հերքեց տեղեկությունները, թե «Պատիվ ունեմ» դաշինքն այդ հարցում պայմանավորվածություն ունի իշխանությունների հետ։

«Որևէ պայմանավորվածություն չի կարող լինել իշխող թևի հետ»,- ասաց նա։

Գագիկ Ծառուկյանի տեղը կզբաղեցնի Սեյրան Օհանյանը. «Ժողովուրդ»

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իշխող կուսակցությունում մտադիր են քննարկել ԱԺ փոխնախագահի պաշտոնը «Պատիվ ունեմ» դաշինքին տալու հարցը։

Հիշեցնենք` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 22-ին ամփոփեց Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն` ութերորդ գումարման խորհրդարանում 107 պատգամավոր կլինի։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7։

Կքննարկենք ԱԺ փոխնախագահի պաշտոնը «Պատիվ ունեմ» դաշինքին տալու հարցը. Ալեն Սիմոնյան

2
թեգերը:
«Հայաստան» դաշինք, «Պատիվ ունեմ» դաշինք, Հայաստան
Ըստ թեմայի
Արթուր Վանեցյանն առաջարկում է ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով
Պատգամավոր Արման Բաբաջանյանը ստիպված կլինի ներողություն խնդրել ՀՅԴ-ից. դատարանը որոշել է
Շիրակի մարզպետը գիտի` ինչպես է օգտագործելու «պողպատե մանդատը»
Վարդան Ոսկանյան

Իրանի սոցիալական ցույցերին տրվում է քաղաքական բնույթ. ի՞նչ են ուզում որոշ արտաքին ուժեր

15
(Թարմացված է 19:45 27.07.2021)
Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող բողոքի զանգվածային ակցիաներին։
Ոսկանյան. «ԱՄՆ–ի պատժամիջոցներն ազդում են, բայց իրանական տնտեսությունը կաթվածահար վիճակում չէ»

Իրանում ընթացող բողոքի ակցիաներն ընդհանուր առմամբ սոցիալական բնույթի են, սակայն, հաշվի առնելով Իրանի աշխարհաքաղաքական նշանակությունը, որոշ արտաքին ուժեր`ի դեմս Իրանի հակառակորդների և թշնամիների, փորձում են այդ ցույցերին հաղորդել քաղաքական բնույթ։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով` դա արվում է տեխնոլոգիական գրեթե բոլոր միջոցներով, մասնավորապես փորձ է արվում բողոքի ալիքն ուղղորդել դեպի Իրանի վարչակարգի կողմը։

«Այդ առումով որոշակի հաջողության հասել են, որովհետև բողոքի ակցիաների ժամանակ հնչել են նաև քաղաքական կոչեր։ Բայց ամենավտանգավորն այդ գործողությունների ֆոնին Իրանի ներսում անջատողականության խթանման փորձերն են, հատկապես Ատրպատականում պանթուրքական խմբավորումների արհեստական ակտիվացումը դրսի ուժերի կողմից, իսկ այդ գործում անմասն չէ Ադրբեջանի Հանրապետությունը։ Անդրկուլիսային մասնակցություն ունի նաև Թուրքիան։ Վերջինս ձգտում է հարավային Խուզեսթան նահանգում բնակվող արաբներին նույնպես ներգրավել անջատողական գործողություններում` հաշվի առնելով նաև Իսրայելի ազդեցությունը Իրանի հարավ–արևմտյան շրջանների վրա»,– նշեց իրանագետը։

Ոսկանյանի կարծիքով` թեև բողոքի գործողությունները շարունակվում են, սակայն Իրանի պետական մարմինները ընդհանուր առմամբ վերահսկում են իրավիճակը։ Ատրպատականում, օրինակ, տեղի են ունեցել պանթուրքական խմբավորումների ակտիվիստների ձերբակալություններ։

Իսկ Խուզեսթան նահանգը, նավթարդյունաբերության կենտրոն լինելուց բացի, ունի նաև գյուղատնտեսական կարևոր նշանակություն, և բնակչության զգալի մասը զբաղված է գյուղատնտեսությամբ, այստեղ իրավիճակը խնդրահարույց է դարձել սակավաջրության ու երաշտի պատճառով։ 

Իրանագետի խոսքով` Խուզեսթան նահանգում անկայունություն սերմանելու փորձերն ունեն բավական երկար պատմություն։ Այդտեղ փորձ է արվում ստեղծել անջատողականության օջախ, որը կխաթարի Իրանի նավթարդյունաբերության բնականոն գործունեությունը և կվտանգի երկրի տարածքային ամբողջականությունը։

Իրանում բողոքի ակցիա են անում ջրի բացակայության պատճառով. տեսանյութ

Ըստ նրա` թեև Իրանի իշխանությունները զգալի վնասներ են կրում ամերիկյան պատժամիջոցներից, բայց խոսել այն մասին, որ իրանական տնտեսությունը կաթվածահար վիճակում է, տեղին չէ։ Ամերիկյան պատժամիջոցները միտված են Իրանում վարչակարգ փոփոխելուն, սակայն այդ առումով նպատակին չեն ծառայել։ Ավելին, Իրանը նույնիսկ ճնշումների ներքո ամրացրել ու մեծացրել է իր դիրքերն աշխարհաքաղաքականության մեջ։        

Հայաստանը կվերանորոգի Երևանից մինչև Իրանի ու Ադրբեջանի սահմաններ ձգվող ավտոճանապարհները

Նշենք, որ միջազգային լրահոսի համաձայն` Իրանում սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ ջրի պակասի և սոցիալական կացության վատթարացման պատճառով: Մասնավորապես, իրավիճակն Իրանում վատթարացել է երաշտի, կորոնավիրուսի համավարակի նոր ալիքի և ամերիկյան պատժամիջոցների արդյունքում տնտեսական անկման հետևանքով:

Հիշեցնենք, որ ցույցերը սկսվել են հուլիսի 15-ին Խուզեսթան նահանգի տասնյակ ավաններում, դրանք շարունակվում են մինչ օրս և արդեն տեղափոխվել են մայրաքաղաք Թեհրան։ 

15
թեգերը:
ոռոգման ջուր, Բողոքի ակցիա, Իրանի Իսլամական Հանրապետություն