Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում». Մենք խնդիր ենք ունենալու ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը պահելու հետ

69
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է նախընտրական քարոզարշավի ընթացքին, նշել կուսակցության նախընտրական ծրագրում ներառված հիմնական թիրախները։
«Մենք խնդիր ենք ունենալու ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը պահելու հետ». Նահապետյան

Ընտրապայքարի մեջ մտած քաղաքական թիմերում կան մարդիկ, բևեռներ, որոնք ատելության մթնոլորտ են գեներացնում, բևեռացնում են հանրությանը, փորձում այս կամ այն կերպ ցույց տալ, թե ներկայիս իրավիճակի համար բոլորը մեղավոր են, բացի իրենցից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։

«Հայաստանի նախորդ 4 կառավարությունները վարում են քարոզարշավ և ընտրություններին մասնակցում են մեկ նպատակով, որպեսզի պատմության մեջ, պատմության դասագրքերում  իրենց կառավարման ժամանակաշրջանը գրվի որպես ճիշտ քաղաքական կուրս, մյուսներինը` հնարավորինս անհաջող, որոնք փչացրին ամեն ինչ»,- ասաց նա։

Մինչդեռ, ըստ Նահապետյանի, իրականությունն այն է, որ Հայաստանն այս աղետալի վիճակում հայտնվել է 30 տարի անընդմեջ, մեկը մյուսին հաջորդող սխալ քաղաքականության հետևանքով, հետևաբար` ժամանակն է, որ ժողովուրդը հաշվի նստի այդ ամենի հետ և վերանայի քաղաքական կուրսը, ոչ թե անձերին։

«Մինչև մենք չստեղծենք պետություն, որտեղ քաղաքացու համար ապրելն արժանապատիվ է, հարմարավետ է, մենք խնդիր ենք ունենալու ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը պահելու հետ»,- նշեց նա։

Իշխանության գալու դեպքում «Քաղաքացու որոշումը» խոստանում է կարճ ժամկետներում ստեղծել ժամանակակից անվտանգության համակարգ, վերակառուցել երկիր, որտեղ որակյալ կրթությունը հասանելի կլինի բոլորին և որի քաղաքացիները չեն մահանա առողջապահական ծառայությունների դիմաց վճարելու գումար չունենալու պատճառով։

Պատգամավորի թեկնածուին մեղադրանք է առաջադրվել բնամթերքի գործով. նա կկալանավորվի՞

Հիշեցնենք` հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7-ին: Ընտրություններին կմասնակցի 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք։

69
թեգերը:
Ընտրություններ, «Քաղաքացու որոշում» կուսակցություն
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (272)
Ըստ թեմայի
«Հայոց Արծիվներ, միասնական Հայաստան» կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին
Ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե ընտրությունը տեղի ունենար այս պահին. Gallup–ի հարցման արդյունքը
Ադրբեջանցիները հետ կքաշվե՞ն. Կութում խոստացել են խնդիրը լուծել մինչև ընտրությունները
Վարդան Այվազյան

Ինչ կլինի, եթե «Հայաստան» դաշինքը որոշի հրաժարվել մանդատներից. բացատրում է սահմանադրագետը

38
(Թարմացված է 14:38 21.06.2021)
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել ընտրական գործընթացին առնչվող սահմանադրական որոշ իրողությունների։

Վարդան Այվազյանի դիտարկմամբ` սահմանադրական մեծամասնության կողմից կառավարություն ձևավորելու իրավունքն ամրագրված է Ընտրական օրենսգրքով, եթե տվյալ քաղաքական ուժն ընտրություններում ստացել է քվեների առնվազն 54 տոկոսը։ Ըստ նրա` դեռ վաղ է կարծիք հայտնել ընտրությունների վերաբերյալ, քանի դեռ հայտնի չեն «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքի և մյուս ուժերի մոտեցումները: Նրանք կարող են բողոքարկել ընտրությունների արդյունքները և բացառված չէ, որ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերն ընդհանրապես հրաժարվեն մանդատներից և առաջանա նոր քաղաքական ճգնաժամ։

«Այդ դեպքում խորհրդարանը կազմված կլինի միայն մեկ քաղաքական ուժից, որն, ըստ էության, կունենա լեգիտիմության հետ կապված խնդիր ու կհայտնվի ճգնաժամային իրավիճակում։ Բայց պետք է հստակեցվի, թե ինչպիսի դիրքորոշում կցուցաբերեն հիմնական ընդդիմադիր միավորները։ Իրավական տեսակետից` սկզբում ընտրված պատգամավորներն են հրաժարվում մանդատից, այնուհետև ցուցակից դուրս գալու դիմում են գրում մյուսները։ Սա տեխնիկական կողմն է։ Եթե քաղաքական ուժը որոշի հրաժարվել մանդատներից, դա իրավական առումով իրագործելի է, որևէ խոչընդոտ չկա»,– նշեց իրավագետը։

Այվազյանի կարծիքով` ընտրություններին մասնակցած հաջորդ ուժերը չեն կարող մանդատ ստանալ, նման ընթացակարգ գոյություն չունի, քաղաքական ուժն Ազգային ժողով անցնելու համար պետք է հաղթահարի օրենքով սահմանված անցողիկ  շեմը կուսակցությունների համար` 5 տոկոս, դաշինքների համար` 7 տոկոս։ Ըստ նրա` եթե «Հայաստան» դաշինքը չհրաժարվի մանդատներից, ապա այս խորհրդարանում կլինի 105 պատգամավորի տեղ, որովհետև 101 տեղը նախատեսում է Սահմանադրությունը, որին գումարվում են չորս պատգամավորներն ազգային փոքրամասնություններից։

ԿԸՀ–ն արձանագրություն կազմեց. Մուկուչյանը հայտնեց ընտրությունների նախնական արդյունքները

Իրավագետի խոսքով` Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ իշխանության և ընդդիմության փոխհարաբերակցությունը չի կարող լինել ավելին, քան 2/3–ը 1/3–ից։ Որքան էլ իշխանությունը ցանկանա ձայն ստանալ, ընդդիմությունը պետք է կազմի խորհրդարանի առնվազն 1/3-ը։ Եթե ամեն ինչ ընթանա իր հունով և զարգացումներ չլինեն, ապա ԱԺ–ն կունենա 105 պատգամավոր, որի 58 տոկոսը կկազմեն իշխանության ներկայացուցիչները։

Հիշեցնենք` հունիսի 20-ին Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։

Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից արտահերթ ընտրություններին մասնակցել է 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

38
թեգերը:
ԱԺ, խորհրդարան, Ընտրություններ, Վարդան Այվազյան (սահմանադրագետ)
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը քվեարկության արդյունքների ամփոփումից հետո գրառում է արել
Քվեարկության արդյունքները 08։00-ի դրությամբ․ ամփոփվել են 1997 ընտրատեղամասի արդյունքները
ՀԱՊԿ ԽՎ-ն Հայաստանում չի հայտնաբերել թերություններ, որոնք կարող էին ազդել քվեարկության վրա
Ահարոն Վարդանյան

Հայ-իրանական օրակարգն ամբողջովին պետք է վերանայել. Ահարոնյան

58
(Թարմացված է 14:11 21.06.2021)
Իրանագետ Ահարոն Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ հայ-իրանական հարաբերությունների կարգավորումը օրվա հրամայականներից է և պետք է ամբողջովին վերանայել մեր հարավային հարևանի հետ ունեցած օրակարգը։
«Իրանի նոր իշխանությունների հետ նոր հարաբերություններ կառուցելը ՀՀ օրվա հրամայականներից է». Ահարոնյան

Վերջին 3 տարում հայ-իրանական հարաբերությունները գտնվում ենք տուրբուլենտության գոտում, մեզ մոտ վայրիվերումներ են և դեռ պարզ չէ` երբ կհանդարտվի այդ վիճակը, որ կարողանանք Իրանի նոր իշխանությունների հետ լավ հարաբերություններ կառուցել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Ահարոն Վարդանյանը։

«Անկախ օրվա իշխանություններից` պետք է զարգացնել և մեծ ծավալով առաջ տանել կենսական նշանակություն ունեցող հայ-իրանական հարաբերությունները։ Այստեղ խնդիրը պետք է ոչ թե իրանական կառավարության մեջ փնտրել, այլ մեր»,- ասաց նա։

Այն, որ Հայաստանը կարիք ունի Իրանի նոր իշխանությունների հետ նոր հարաբերություններ կառուցելու, ակնհայտ է բոլորին։ Ահարոնյանն ասում է` մենք չենք կարող մեզ այնպիսի ճոխություն թույլ տալ, որ հրաժարվենք մեր հարավային սահմանից։ 

«Երկու սահման ունենք` հյուսիս և հարավ։ Հյուսիսը կարող է փակվել թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների հետևանքով, ինչին մենք երբեմն-երբեմն ականատես ենք լինում, իսկ մեր հարավային սահմանակից պետության հետ, փաստորեն, 3 տարի է` չունենք նորմալ օրակարգ»,- նշեց Ահարոնյանը։

Նրա խոսքով` Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռաիսին կփորձի ուժեղացնել իր տնտեսական ակտիվությունը նաև Ադրբեջանում` այդպիսով թուլացնելով հատկապես վերջին շրջանում Թուրքիայի ներկայությունն այնտեղ։

Նշենք, որ Հայաստանում ևս ընտրություններ են, արդյունքների մասին դեռ ամբողջական տեղեկություն չի հրապարակվել։

Իրանում նախագահական ընտրություններն անցկացվել են հունիսի 18–ին։ Հաղթել է դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռայիսին։

Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին չէր առաջադրվել, քանի որ լրանում էր նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետը:

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել

58
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, իրանագետ
Ըստ թեմայի
Կտրուկ շրջադարձ. Իրանում կառուցվելիք տրանսպորտային միջանցքը կանցնի Հայաստանի տարածքով
«Իրանն Ադրբեջանի վրա ազդելու մեծ լծակներ ունի». Վարդանյանը` Զարիֆի այցի մասին
Ի՞նչն է թևեր տալիս Իրանին. Վարդանյանը` մեր հարևանի կոշտ հռետորաբանության մասին