հայոց հայրենիք կուսակցություն, ընտրություններ, hayoc hayreniq kusakcutyun, yntrutyunner
Անահիտ Եղոյան

«Միասին փրկենք Հայոց հայրենիքը». կուսակցության ղեկավարը ծրագրային դրույթներ է նշել

599
«Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին և այդ համատեքստում իրենց կուսակցության ծրագրային դրույթներին։
Եղոյան. «Մեր հիմնական դրույթները վերաբերում են ուժային կառույցների համակարգին»

Անահիտ Եղոյանի փոխանցմամբ` «Հայոց հայրենիք» կուսակցությունն այն ուժն է, որը երկար տարիներ պայքարել է հանուն Հայաստանի պետականության, հանուն երկրի ու Արցախի տարածքային ամբողջականության, ինչն, ըստ նրա, ոմանց դուր չի գալիս, որովհետև վերջին տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ պետության անվտանգության մասին իրապես մտածող չկա, և տարածքային ամբողջականության հարցը ոմանց չի էլ մտահոգում։

«Մեր նախընտրական կարգախոսն է` «Միասին փրկենք Հայոց հայրենիքը»։ Ունենք բավականին լուրջ ծրագիր, և դա միայն ականջ շոյելու համար չէ։ Իշխանության գալու պարագայում շատ կարճ ժամանակահատվածում պատրաստ ենք ծրագիրը կյանքի կոչել։ Հիմնական դրույթները վերաբերում են ուժային կառույցների համակարգին»,– նշեց «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահը։

 

Կարևորելով համաներման ինստիտուտը` Անահիտ Եղոյանն ընդգծեց, որ իրենք կողմ են, որպեսզի մինչև 2021 թվականի ավարտն իրականացվի համաներում, որը պետք է տարածվի մինչև յոթ տարի և ցմահ դատապարտված անձանց վրա։ Ըստ նրա` կուսակցությունը կարևորում է նաև կոռուպցիայի դեմ պայքարը և այդ համատեքստում նախկին իշխանությունների օրոք թալանված միջոցների վերադարձը պետբյուջե։ «Հայոց հայրենիքը» պնդում է, որ նախկինում կոծկված քրեական աղմակահարույց գործերն անհրաժեշտ է վերաբացել և մեղավորներին արժանիորեն պատժել, ինչպես և անհրաժեշտ է վերանայել անարդարացիորեն կայացված դատական որոշումները։ 

«Մենք կարևորում ենք նաև ագրոարդյունաբերության զարգացումը։ Պատրաստ ենք ազգայնացնել հանքարդյունաբերության ողջ համակարգը, մարզերում վերականգնել մեքենատրակտորայի կայանները, իրականացնել վարելահողերի իրական վիճակի ուսումնասիրություն։ Իհարկե, ուշադրության կենտրոնում ենք պահում սոցիալ–տնտեսական խնդիրները։ Պատրաստ ենք նվազագույն սպառողական զամբյուղը հասցնել 150 հազար դրամի, պատերազմում հաշմանդամ դարձած զինծառայողներին ցմահ տրամադրել նպաստ, միայնակ մայրերին նույնպես հատկացնել նպաստ»,– նշեց «Հայոց հայրենիքի» ղեկավարը։

Արթիկում ՔՊ–ի համակիրների և «Հայոց Հայրենիք» կուսակցության անդամների միջև կռիվ է եղել

Անահիտ Եղոյանը խոստանում է, որ իշխանության գալու պարագայում Հայաստանի ամբողջ տարածքում պատրաստվում են կառուցել անապահով ընտանիքների համար նախատեսված սոցիալական բնակարաններ, խթանելու են պետական բնակարանաշինությունը, որի 15 տոկոսը՝ Երևանում, մնացածը՝ մարզերում, որովհետև չափազանց կարևոր է հատկապես սահմանամերձ վայրերի բնակեցումը, որպեսզի երիտասարդությունը չարտագաղթի։ 

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ 

599
թեգերը:
Ընտրություններ, «Հայոց հայրենիք» կուսակցություն
Ըստ թեմայի
Արտահերթ, բայց ոչ արտառոց. հոլանդական ընտրություններն ու հայ «չգործարար» թեկնածուները
21-ում արդեն ֆաբրիկա ուներ, 24-ում՝ ինքնաթիռ. Արզաքանցյանի ինչի՞ն են պետք ընտրությունները
Ընտրություններին հնարավոր կլինի քվեարկել միայն Հայաստանում․ ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն
Ավետիք Իշխանյան

Հայաստանում ոչ թե օրենքի, այլ վրեժի դիկտատուրա է. Իշխանյան

61
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Իզմիրլյան» ԲԿ ղեկավար Արմեն Չարչյանի կալանավորման հարցին։
Իշխանյան. «Հայաստանում առկա է ոչ թե օրենքի, այլ վրեժի դիկտատուրա»

Ավետիք Իշխանյանը վկայակոչեց հանրահավաքներից մեկի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ երկրում օրենքի դիկտատուրա հաստատելու մասին, բայց իրավապաշտպանը համոզված է, որ Հայաստանում իրականում վրեժի դիկտատուրա է, և Արմեն Չարչյանի գործը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում։

«Չարչյանը դասական քաղբանտարկյալ է։ Հայաստանի նորագույն պատմության մեջ նման դեպք չեմ հիշում, իհարկե եղել են քաղբանտարկյալներ, բայց այս դեպքն իսկապես առանձնահատուկ է։ Նախ` մեղադրանքը շատ կասկածելի է, որովհետև այստեղ վարչական ռեսուրսի օգտագործման մասին չի կարելի խոսել, քանզի հիվանդանոցը պետական հիմնարկ չէ, իսկ վարչական հիմնարկներ համարվում են միայն պետական կառույցները։ Չարչյանը պարզապես հորդորել է մարդկանց մասնակցել ընտրություններին, նրա խոսքը հիմք չի կարող լինել քրեական հետապնդման համար»,– նշեց իրավապաշտպանը։

Իշխանյանի կարծիքով`հարց է առաջանում, թե ինչպես է ձայնագրությունը գաղտնազերծվել, ինչը նշանակում է, որ Հայաստանում համատարած տեղի են ունենում ընդդիմադիրների նկատմամբ մեծածավալ հետապնդումներ։ Ըստ նրա` սա հիշեցնում է Խորհրդային Միությունում 1930-ականներին ՊԱԿ–ի գործունեությունն այլախոհների հանդեպ։ 

«Նույնիսկ եթե այդ գործում կա քրեական տարր, դա բավարար չէ, որպեսզի որպես խափանման միջոց կիրառվի կալանքը, որովհետև նույնիսկ այդ պարագայում գոյություն չունի հետաքննությանը Չարչյանի կողմից խոչընդոտելու վտանգ։ Բացարձակապես չկա հարգանք կայացած մարդու վաստակի նկատմամբ։ Երբ բոլոր հանգամանքները համադրում ենք, ստացվում է, որ միանշանակ գործ ունենք քաղաքական հետապնդման հետ»,– նշեց իրավապաշտպանը։

«Դա բացարձակ սուտ է». Արմեն Չարչյանի պաշտպանը պատասխանել է դատախազությանը

Իշխանյանի գնահատմամբ` գործող իշխանությունն ատում է կայացած և իրենց բնագավառում հաջողությունների հասած մարդկանց և վրեժ է լուծում իրեն չհպատակվելու համար։ Ըստ նրա` վերջին ֆարս հիշեցնող ընտրություններից հետո իրավապահ մարմինները գործելու են հպատակի պես, և նրանց բացարձակապես չի հետաքրքրելու հասարակական կարծիքը։ 

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Արմեն Չարչյանին կալանավորելու` դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Ի դեպ, Չարչյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։

61
թեգերը:
կալանք, Ավետիք Իշխանյան, Արմեն Չարչյան
Ըստ թեմայի
Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել
Պահանջը մեկն է՝ անհապաղ ազատ արձակել. բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Արմեն Չարչյանի
Արմեն Չարչյանին կալանավորելու` դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
Արթուր Մարտիրոսյան

«Պողպատե մանդատ» և հաշտության մեկնած ձեռք. կհաջողվի՞ Փաշինյանին համախմբել ընդդիմադիրներին

116
(Թարմացված է 10:32 25.06.2021)
Կոնֆլիկտների կառավարման մասնագետ Արթուր Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Նիկոլ Փաշինյանի` ընդդիմադիրների հետ հաշտության առաջարկի մասին։
«Պողպատե մանդատ» և հաշտության մեկնած ձեռք. կհաջողվի՞ Փաշինյանին համախմբել ընդդիմադիրներին

Ընդդիմադիր ճամբարի և գործող իշխանության միջև համերաշխ գործակցությունը գրեթե անիրատեսական է, քանի որ ընդամենը օրեր առաջ միմյանց բնութագրում էին «դավաճան», «կապիտուլյանտ», «թալանչի», «մարդասպան» բառերով ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կոնֆլիկտների կառավարման մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։ 

«Չեմ պատկերացնում, որ այդպիսի համագործակցություն մենք կտեսնենք ապագայում, չնայած խորհրդարանական դիվանագիտության հարթակում այն ինչ-որ ձևով հնարավոր է, բայց երկու ճամբարների միջև համերաշխություն չի կարող լինել»,- ասաց նա։

Նրա կարծիքով` Փաշինյանի հայտարարությանը պետք է հաջորդեին կոնկրետ գործողություններ, որոնք գոնե մինչ այս պահը տեսանելի չեն, իսկ դրանց բացակայության դեպքում հաշտության հայտարարությունը այդպես էլ կմնա օդում։

«Ինքը պետք է փոխի իր ամբողջ հռետորաբանությունը, որը չի կարող անել, իր ընտրազանգվածը սպասում է, որ ինքը պետք է պողպատ ցույց տա»,- ընդգծեց մասնագետը։ 

Նրա խոսքով` եթե նույնիսկ ինչ-որ պահի կողմերն իրար հաշտության ձեռք մեկնեն, հաջորդ ընտրություններում երկու քաղաքական ուժերի ընտրազանգվածն էլ զգալի կկրճատվի, քանի որ ընտրողների մի մասը սպասում է «պողպատե մանդատի» գործարկմանը, մյուսները`«նախկինների» աշխատանքին։ 

«Հեռանում եմ, քանի որ Շուշին ինձ համար դժգույն քաղաք չէր». Աղբալյանն ազատման դիմում է գրել

Միաժամանակ` հատկապես ընդդիմադիր թևում գրեթե համոզված են, որ հաջորդ արտահերթ ընտրությունները «յոթ սարի հետևում չեն»։

«Եթե նստեն, սկսեն բանակցել կարող է և այդքան դժվարությամբ ձեռք բերած 21-22 տոկոս ձայներն էլ կորցնեն, բայց քանի որ իրենք համոզված են, որ նոր ընտրություններ լինելու են, հետևաբար նման քայլի չեն գնա»,- ասաց Հարությունյանը։

Նշենք, որ հունիսի 22–ից Նիկոլ Փաշինյանն ընդունում է խորհրդարան չանացած կուսակցությունների ղեկավարներին։

Նա արդեն ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, նորաստեղծ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին, Շիրինյան-Բաբաջանյան դաշինքից՝ Լևոն Շիրինյանին և Արման Բաբաջանյանին, Սամվել Բաբայանին, ՔՈ վարչության անդամ Սուրեն Սահակյանին, նաև Տիգրան Ուրիխանյանին՝ «Մեր տունը Հայաստանն է» քաղաքական ուժի ղեկավար, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին, Տիգրան Արզաքանցյանին, Դավիթ Սանասարյանին։

Հիշեցնենք, որ հունիսի 21-ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը երկխոսության կոչ էր արել բոլոր «սեգմենտներին», որոնց հետ մինչ այդ բանավեճ է ունեցել։ Այս հրավերը որոշ ուժեր, օրինակ, «Ազգային ժողովրդական բևեռը» և Կարին Տոնոյանի «5165» շարժումը, մերժել են:

Կադրային ջարդեր լինելու են, մեզ տվեք կադրային ջարդն անելու մանդատը. Փաշինյան

116
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Ընտրություններ, ընդդիմություն, Իշխանություն, Նիկոլ Փաշինյան
Ռեջի Բուշն ու Լիլիթ Ավագյանը

Հայտնի հայուհու հայրիկի և դստեր ակրոբատիկ կատարումը հուզել է օգտատերերին. տեսանյութ

0
(Թարմացված է 16:48 25.06.2021)
Հոլիվուդի ամենագեղեցիկ հայուհիներից մեկն իր հորն անվանել է «հանրագիտարան» և աշխարհի ամենասիրող պապիկ: Նա նաև խոստովանել է, որ իր բախն անասելի բերել է, որ նման հայր ունի:

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Ամերիկյան ֆուտբոլի հայտնի աստղ Ռեջի Բուշի կինը՝ հոլիվուդյան պարուսույց Լիլիթ Ավագյան-Բուշը, համացանցում հրապարակել է, թե ինչպես է իր հայրը խաղում և զվարճանում թոռների հետ:

Հատկապես մեծ արձագանք է ստացել այն տեսանյութը, որում Լիլիթի հայրը՝ տարեց, բայց շատ ուժեղ և կայուն մի տղամարդ, մի ձեռքով բարձրացնում է իր թոռնուհուն՝ 8-ամյա Բրայսին: Եվ դա տեղի է ունենում շքեղ լողավազանում ՝ ծաղիկների և կակտուսների ֆոնին:

View this post on Instagram

A post shared by Lilit Bush (@lilitslife)

Լիլիթի հետևորդներին հատկապես գրավել է փոքրիկի ճկունությունը: Պապիկի ու թոռնիկի կատարումը գրեթե պրոֆեսիոնալ մակարդակի է:

Մեկ այլ լուսանկարում պապը զվարճացնում է թոռներին ծովափում:

Իր հրապարակումը Լիլիթը մակագրել է. «Papik» (պապիկ):

Ֆուտբոլի ամերիկյան լիգայի խաղացողի երեխաները հայերեն գրել են սովորում․ տեսանյութ

Ռեջի Բուշի կնոջ երկրպագուները չեն թաքցրել իրենց հիացմունքը հայ պապիկի հանդեպ և մաղթել են նրան քաջառողջություն: Իսկ աղջկան համեմատել են ջրահարսի հետ: Ինչ-որ մեկն էլ նկատել է. «Papiks are the best!» (պապիկները լավագույնն են):

Գրառումներից մեկում Լիլիթն իր հորն անվանել է «հանրագիտարան» և աշխարհի ամենասիրող պապիկ: Նա նաև խոստովանել է, որ իր բախտն անասելի բերել է հոր հարցում:

Ռեջի Բուշն ու Լիլիթ Ավագյանը հանդիպել են 2011 թվականին, իսկ երեք տարի անց ամուսնացել: Այժմ նրանք ունեն երեք երեխա՝ 8-ամյա Բրիսեյսը, 6-ամյա Ուրիան և 4-ամյա Էյջիմանգը:

View this post on Instagram

A post shared by Lilit Bush (@lilitslife)

Լիլիթը համարվում է Հոլիվուդի ամենագեղեցիկ հայ կանանցից մեկը: Նա ներառվել է  Միացյալ Նահանգների պրոֆեսիոնալ ամերիկացի ֆուտբոլիստների ամենագեղեցիկ կանանց տասնյակում:

Ավագյանը վարում է առողջ ապրելակերպ և շատ ակտիվ է սոցցանցերում: Շատերը նրան համեմատում են Ռեջիի նախկին կրքի՝ հայտնի Քիմ Քարդաշյանի հետ, ում հետ նա ժամադրվում էր 2007-ից 2010 թվականներին:

0
թեգերը:
Լիլիթ Ավագյան–Բուշ, թոռ, պապիկ, հայ, ԱՄՆ
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանի նախկին ամուսինը սիրավեպ է սկսել ռուսաստանցի սուպերմոդելի հետ
«Հավերժ սիրում եմ քեզ». Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Քանյե Ուեսթի ծննդյան օրը
Նրանք հրաշալի տղամարդիկ են. Հայրերի օրվա առթիվ Քիմ Քարդաշյանը նաև Ուեսթին է շնորհավորել